Մահվան համբույրը (լուսանկար)

լուսանկար

Մահվան համբույրը (իտալ.՝ Il Bacio della Morte), անհայտ հեղինակի սև-սպիտակ լուսանկար, որը նկարահանվել է 1957 թվականի մայիսի 12-ին։ Այն պատկերում է այն պահը, երբ Լինդա Քրիստիանը համբուրում է Ալֆոնսո դե Պորտագոյին 1957 թվականի Հյուսիսային Իտալիայում տեղի ունեցած Միլ Միլլիայի մրցավազքի ժամանակ։ Պորտագոն զոհվել է մի քանի րոպե անց, երբ պայթել է Կավրիանայի Գուդիզոլո բնակավայրի մոտակայքում ժամը 240 կմ արագությամբ ընթացող մրցարշավային ավտոմեքենայի անիվը։ Տարիների ընթացքում այն դարձել է համբույրների ամենահայտնի լուսանկարներից մեկը և երիտասարդի համարձակության ու կրքի խորհրդանիշ[1]։

Մահվան համբույրը
Լուսանկար Խմբագրել Wikidata
«Մահվան համբույրը», Կավրիանա, 1957 թվականի մայիսի 12: Խմբագրել Wikidata
Լուսանկար Խմբագրել Wikidata
Ստեղծում12 Մայիսի 1957 Խմբագրել Wikidata
Ստեղծել էանանուն Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԻտալիա Խմբագրել Wikidata
Գույնսև ու սպիտակ Խմբագրել Wikidata
ՀավաքածուԲեթմանի արխիվ Խմբագրել Wikidata

Լուսանկարում պատկերված է դերասանուհի Լինդա Քրիստիանը (պուտավոր զգեստով և գլխաշորով), որ մի պահ մոտեցել և համբուրում է Ֆորմուլա 1-ի վարորդ Ալֆոնսո դե Պորտագոյին, որը 1950 թվականի մրցաշարային հագուստով է՝ պիտակ սաղավարտով, սպորտային ակնոցով և կաշվե բաճկոնով։ Հավաքածների բազմությունն ուրախությամբ նայում է, իսկ լրագրողներն իրենց տեսախցիկներով անմահացնում են տեսարանը։ Լուսանկարը հայտնի է դարձել Իտալիայում և հայտնի է «Մահվան համբույրը» անվանումով՝ հղում կատարելով նկարահանվելուց անմիջապես հետո Պորտագոյի մահվանը[2][3]։ Լուսանկարը հրապարակվել է թերթերում մրցավազքի հաջորդող օրերին[4][5]։ Լուսանկարը հայտնի է դարձել Life ամսագրում մայիսի 27-ին հրապարակվելուց հետո։ «Մահը վերջապես վերցնում է այն տղամարդուն, որ սիրատածում էր նրան» վերնագրով[6]։

Ավելի ուշ հարցազրույցներում Լինդա Քրիստիանը հիշեց այդ պահը գրեթե որպես նախապաշարմունք.

Ես տարօրինակ զգացմունք ունեցա այդ համբույրից։ Ցուրտ էր, և դա ստիպեց ինձ առաջին անգամ նայել իր հետևում նստած Նելսոնին։ Նա կարծես մումիա լիներ, մոխրագույն, կարծես հիպնոսացած։ Նա ուներ մարդու աչքեր, որ հսկայական ցնցում էր ապրել[7]։

Լուսանկարը Բեթմանի արխիվի մաս է, որը պահվում է Երկաթե լեռների Ազգային ստորգետնյա պահեստում, որը գտնվում է արևմտյան Փենսիլվանիայի 67 մ խորությամբ քարանձավում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Eason, Kevin (2015 թ․ ապրիլի 30). «No seatbelts, 170mph: days of death and dynamism». The Times.
  2. Hays, Charlotte (2007 թ․ օգոստոս). The Fortune Hunters: Dazzling Women and the Men they Married. St Martin's Publishing Group. էջ 21 – via Google Books.
  3. Lerner, Preston (2018 թ․ մայիս). Speed Read Ferrari: The History, Technology and Design Behind Italy's Legendary Automaker. Motorbooks. էջ 137 – via Google Books.
  4. «Farewell kiss—then death». The Evening Times. Sayre, Pennsylvania. 1957 թ․ մայիսի 14 – via Newspapers.com.
  5. «Passing through Rome». News-Pilot. San Pedro, California. 1957 թ․ մայիսի 14 – via Newspapers.com.
  6. «Death finally takes a man who courted it». Life. Vol. 42, no. 21. 1957 թ․ մայիսի 27. էջեր 121–124 – via Google Books.
  7. Levy, Shawn (2016 թ․ հոկտեմբեր). Dolce Vita Confidential: Fellini, Loren, Pucci, Paparazzi and the Swinging High Life of 1950s Rome. Hachette UK. էջ 155 – via Google Books.