Քենաք ագռավ (անգլ.՝ Canuck the Crow, մայիսի 9, 2015(2015-05-09)[1]), մարդկանց սովոր վայրի հյուսիսարևմտյան ագռավ Բրիտանական Կոլումբիայի Արևելյան Վանկուվերից։ Հայտնի է դարձել տեղական մակարդակում մարդկանց հետ սերտ հարաբերությունների և տարբեր հնարքների միջոցով, ներառյալ հանցագործության վայրից դանակ գողանալը և Վանկուվերի ստորգետնյա մետրոյով ուղևորվելը։ 2018 թվականին նա ճանաչվել է Վանկուվերի ոչ պաշտոնական դեսպան և անհետացել 2019-ի օգոստոսին։

Քենաք
Տեսակառանձնյակ
Սեռարու
Ծնվել էմայիսի 9, 2015(2015-05-09)[1] (8 տարեկան)
Մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Համբավ խմբագրել

Երբ Քենաքը դեռ ճուտ էր, նրան դուրս նետեցին բնից։ Նա փրկվեց և մեծացավ Վանկուվերում մի փոքրիկ տղայի կողմից, ով հոգ էր տանում նրա մասին, մինչև նա սովորեց թռչել։ Նախքան նրան ազատ արձակելը (2015 թվական), տղան նրա ոտքին ամրացրեց կարմիր օղակ[3]։

Քենաքը հայտնի էր իր բնակավայրում, բայց առաջին անգամ հայտնի դարձավ 2015-ի սեպտեմբերին, երբ վայրէջք կատարեց հեծանվորդի վրա և սկսեց ուսումնասիրել նրա ուսապարկը[4]։ Empire Field-ի ֆուտբոլային մրցաշարի ժամանակ Քենաքը վայրէջք կատարեց հանդիսատեսի ուսերին, փորձեց վերցնել անձնական իրերը, ներառյալ բանալիները, և խմեց Թիմ Հորթոնի սուրճը[4]։

2016 թվականի հունվարին Global News-ի պրոդյուսեր Նիք Լոգանը նկարահանեց Քենաքին, որը ճանապարհորդում էր Վանկուվերի ցամաքային մետրոյով՝ ավտոմատացված արագընթաց տրանսպորտային համակարգով։ Նա մտավ «Հազարամյակի գիծ» կայարանում և դուրս եկավ Արևելյան լեգենդարում՝ այդ կրկնելով նաև երկու օր հետո[5]։

2016 թվականի մայիսի 24-ին Քենաքը հանցագործության վայրից դանակ է գողացել և խանգարել ոստիկանության հետաքննությանը։ Երբ ոստիկանությունը մոտեցել է այրվող մեքենային մի տղամարդ դանակով նետվել է նրանց վրա։ Հանցագործը վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց։ Մինչ ոստիկանությունը դեռ դեպքի վայրում էր, Քենաքը վերցնում է նետված դանակը, բայց վայր գցում այն նախքան թռչելը[6]։

Ոստիկանության մեկ այլ հետաքննության ընթացքում Քենակը զննել է կայանված ոստիկանական մոտոցիկլետները և մտել ոստիկանական ֆուրգոն և կեղտոտել այնտեղ[3]։

Քենաքը իր կատարած արարքների և եզակիության շնորհիվ Վանկուվերում դարձավ լեգենդար։ CBC-ի հեռուստադիտողները նրան անվանեցին Վանկուվերի մետրոյի ոչ պաշտոնական դեսպան[7]։ 2018 թվականի եզրափակիչ ընտրություններում 81% ձայնով առաջ անցավ դերասան Մայքլ Ջեյ Ֆոքսից[8]։

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականի մարտին Քենակը ֆուտբոլի դաշտում դրոշակաձողով ծեծի է ենթարկվել մի տղամարդու կողմից, որից հետո ուշագնաց է եղել։ Նրան խնամել և բուժել է անասնաբույժ Էնն Մաքդոնալդը[9]։

Քանուկը զուգավորվել է Կասիար անունով էգ ագռավի հետ, իսկ 2019 թվականի մայիսին-հունիսին նրանք ունեցել են երկու ձագ[7]։ Առաջին ձագը սատկել է գիշատիչ թռչնի հարձակման պատճառով, բայց երկրորդը հաջողվել է ողջ մնալ։ Կանադացի երգիչ-երգահան Գորդա Դաունիի անունով նրան անվանել են Գորդա։ Այս ձագը մեկ այլ ագռավի կողմից վայր է նետվել է բնից, բայց վերականգնվել և որդեգրվել Մեյփլ Ռիջում գտնվող մեկ այլ ագռավ զույգի կողմից[9]։

Անհետացում խմբագրել

Քենաքին վերջին անգամ տեսել են 2019 թվականի օգոստոսի 30-ին։ Նրա ընկերուհին՝ Կասիարը, մնաց նրանց բնադրման վայրում՝ հորդորելով վերադառնալ։ Քենաքի մեդիա պրոֆիլների օպերատոր Շոն Բերգմանը հայտարարել էր 10,000 դոլար մրցանակ Քենակին գտնելու և անվտանգ վերադարձնելու համար։ Գումարը հավաքվել էր անանուն նվիրատվություններից[10]։ Բերգմանը և մյուսները համոզված էին, որ Քենակը առևանգվել է։ Վայրի բնության կենսաբան և ագռավների մասնագետ Ջոն Մարզլաֆը հայտարարել է, որ Քենաքին դեռ կենդանի լինելու հավանականությունը փոքր է[11]։ Քենակի նկարագրությանը համապատասխանող սատկած ագռավների մասին հաղորդումները մնացին չստուգված[12]։ Վանկուվերի ոստիկանությունը չհետաքննեց անհետացումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.facebook.com/pg/thecrowandI/about/?ref=page_internal
  2. https://www.cbc.ca/news/canada/british-columbia/canuck-the-crow-voted-vancouver-s-unofficial-ambassador-1.4788909
  3. 3,0 3,1 Crew, Bec (2016 թ․ հոկտեմբերի 26). «The Misadventures of Canuck, the World's Most Infamous Crow». Audubon. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 Judd, Amy (2015 թ․ սեպտեմբերի 29). «Vancouver man's close encounter with a crow goes viral». Global News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. Field, Ted (2016 թ․ հունվարի 14). «'Canuck' the crow skips flying to ride the SkyTrain». Global News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. Mangione, Kendra (2016 թ․ մայիսի 26). «Winged villain strikes again: Crow steals knife from crime scene». CTV News Vancouver (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 Little, Simon (2019 թ․ հունիսի 2). «Canuck the Crow hatches new nest of chicks a month after first brood wiped out». Global News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. «Shock and caw: Canuck the Crow voted Metro Vancouver's Unofficial Ambassador». CBC News. 2018 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. 9,0 9,1 McIntyre, Gordon (2019 թ․ հուլիսի 14). «Crows Canuck and Cassiar proud parents of little Gord, named after the late frontman of the Tragically Hip». Vancouver Sun (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  10. Kotyk, Alyse (2019 թ․ սեպտեմբերի 4). «$10,000 reward offered for safe return of Vancouver's famous crow». CTV News Vancouver (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. Larsen, Karin (2019 թ․ սեպտեմբերի 11). «Disappearance of Canuck the Crow sparks accusations of crow-napping». CBC News. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. Kelly, Ash (2019 թ․ հոկտեմբերի 11). «'Probably pretty slim' chance Canuck is alive, says scientist». CityNews Vancouver. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.