Արթուր Փինաջյան

հայ նկարիչ

Արթուր Փինաջյան (մարտի 28, 1914(1914-03-28), Նյու Ջերսի, ԱՄՆ - օգոստոսի 19, 1999(1999-08-19), Bellport, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ)[1], ամերիկացի հայազգի նկարիչ։

Արթուր Փինաջյան
Արթուր Փինաջյան.jpeg
Ի ծնեԱրթուր Փինաջյան
Ծնվել է1914
ԾննդավայրՆյու Ջերսի Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Վախճանվել է1999
Մահվան վայրԲելպորտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
Բրոնզե աստղ

ԿենսագրությունԽմբագրել

Արթուր Փինաջյանը ծնվել է 1914 թվականին Նյու Ջերսիում, ցեղասպանությունից մազապուրծ եղած, Նյու-Յորքում բնակություն հաստատած ընտանիքում։ 1930-ական թվականներին աշխատել է որպես անիմատոր՝ ստեղծելով կոմիքսներ։ Նրա աշխատանքների մեծ մասը տպագրվել է «New York Daily News»-ում։ Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին և արժանացել է «Բրոնզե աստղի» արիության համար։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Նրա աշխատանքները կարելի է բաժանել երկու ժամանակաշրջանի՝ Վուդսթոքյան (1950 - 1973) և Բելփորթյան (1974 - 1999)։ Առաջին շրջանի աշխատանքներն աչքի են ընկնում ավելի հագեցած գունային գամմայով, իսկ երկրորդ շրջանը՝ ավելի նոսր և թույլ գույներով[2]։

2013 թվականին ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Սուրբ Լևոն հայկական եկեղեցու Զորյան թանգարանում բացվելու է գեղանկարչի կտավների ցուցահանդես-վաճառքը։

Հետմահու հռչակԽմբագրել

Փինաջյանի արվեստը համաշխարհային ճանաչում է ստացել նրա մահվանից տասնյակ տարիներ անց։ Նկարիչը քրոջն ասել է իր մահից հետո դեն նետել բոլոր նկարները, բայց քույրը չի գնացել այդ քայլին։ Իսկ 2005 թվականին քրոջ մահից հետո նկարչի հարազատները որոշել են տունը վաճառել։ Գնորդներ Թոմաս Շուլցն ու Լորենս Ջոզեֆը դրա համար վճարել են 300 հազար դոլար։ Տունը գնելուց հետո ձեղնահարկում ու ավտոտնակում նրանք հայտնաբերել են Փինաջյանի՝ 3000-ից ավելի ստեղծագործություններ, որոնք միլիոնավոր դոլարներ են գնահատվում[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել