Dick’s Last Resort
Dick’s Last Resort, ռեստորանների ամերիկյան ցանց, որն անհեթեթ ինտերիեր ունի, իսկ անձնակազմից պահանջվում է հաճախորդների հետ ոչ սիրալիր լինել։
Dick’s Last Resort | |
---|---|
Տեսակ | ռեստորանների ցանց |
Հիմնադրված է | 1980 |
Վայր | Նաշվիլ, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | Սննդագիտություն |
Կայք | dickslastresort.com |
Dick's Last Resort Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՑանցը կազմված է 17 ռեստորաններից, որոնք գտնվում են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում։ Սկզբնական շրջանում տերերը ցանկանում էին էլիտար հաստատություն բացել, սակայն անհաջողության մատնվեցին և սնանկացան։ Այնուհետև սեփականատերերը որոշեցին օրիգինալ քայլի դիմել և փոխարենը ստեղծել նորաձև «փնթի» ռեստորաններ, որը հաջողություն բերեց։ 1995 թվականին ընկերությունը փորձեց եվրոպական շուկա մտնել և ռեստորան բացեց Լոնդոնում[1], սակայն փորձն անհաջող էր, և ռեստորանը 1996 թվականի սկզբին վաճառվեց[2]։
Ռեստորանների անձնակազմը հատուկ աշխատում է փնթի մատուցողների տեսքով, սեղաններին չկա սփռոց և անձեռոցիկ, իսկ եթե հաճախորդն անձեռոցիկ է խնդրում, անձնակազմն այն շպրտում է հաճախորդի վրա։ Ճաշացանկը կազմված է հարավային խոհանոցի ուտեստներից՝ համբուրգեր, խորոված և ծովամթերք։ Արտառոց ուտեստներ ևս կան, օրինակ՝ Դոլլի Փարթոն անվամբ գրիլը։ Խմիչքների հետ առաջարկվում է հուշանվերներ և կպչուն թղթեր հետևյալ տեքստով՝ «Իսկական կանայք սիրում են Դիքսը» կամ «Ես սիրում եմ Դիքսը»։ Հաճախորդներին ըստ ցանկության տրվում են թղթե գլխարկներ, որոնք նրանք կրում են ռեստորանում գտնվելու ժամանակ։
Չնայած այսպիսի միջավայրի՝ ցանցի ռեստորանները ծաղկում են, որովհետև անձնակազմին հաջողվում է չափը չանցնել և այնպես տրամադրել հաճախորդներին, որ ամեն ինչ ընդունվի որպես կատակ։ Այնդուհանդերձ, Dick's Last Resort-ը Նոր Օռլեանի Մարդի Գրա ամենամյա փառատոնի «Mardi Gras Madness» միջոցառման տերն է հանդիսանում, որտեղ հավաքված գումարը փոխանցվում է բարեգործական կազմակերպություններին։
2008 թվականին Ստիվ Շիֆը վաճառեց իր ընկերությունը մի խումբ ներդրողների[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Break for the border reins in wayward restaurant». Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին. Վերցված է 2016-08-30-ին. (անգլ.)
- ↑ «In Brief: Dublin deal». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին. (անգլ.)
- ↑ New owners of Dick’s parent company have option to buy Marina City location (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-01-01 Wayback Machine (անգլ.)
- Dick's Last Resort in San Antonio, TX (անգլ.)
- Ресторан Dick’s Last Resort с самыми грубыми офицантами Արխիվացված 2016-01-26 Wayback Machine