Համբույրի և լացի անկյուն

Համբույրի և լացի անկյուն (անգլ.՝ kiss and cry), մարզադահլիճի այն հատվածն է, որտեղ գեղասահորդները գեղասահքի մրցույթի ժամանակ ելույթներից հետո սպասում են իրենց գնահատականներին[1]։ Այն այդպես է անվանվել, քանի որ գեղասահորդներն ու մարզիչները հաճախ համբուրվում են՝ նշելու լավ ելույթը կամ լաց են լինում անհաջող ելույթից հետո։ Տարածքը սովորաբար գտնվում է սահադաշտի անկյունում կամ վերջում և կահավորված է աթոռներով՝ չմշկորդների, մարզիչների համար, այնտեղ կան մոնիտորներ՝ մրցումների արդյունքները ցուցադրելու համար։ Անկյունը հաճախ զարդարված է լինում ծաղիկներով, ունենում է հետնաէկրան, որի վրա ցուցադրվում են մրցույթների հեռուստատեսային կադրերն ու չմշկորդների լուսանկարները, թե նրանք ինչպես են արձագանքում են իրենց ելույթին և միավորներին։

Միշել Քվանը նստած է համբույրի և լացի անկյունում 2002 թվականի ԱՄՆ գեղասահքի առաջնությունում

Տերմինը հնարել է Ֆինլանդիայի գեղասահքի պաշտոնյա Ջեյն Էրկոն, որ եղել է 1983 թվականի Հելսինկիում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնության կազմկոմիտեում։ Էրկկոն այդ անունը մտածել է, երբ հեռուստատեսային տեխնիկները, որոնք մինչ միջոցառումը քարտեզագրել են սահադաշտը և ցանկացել են իմանալ, թե ինչպես է կոչվում տարածքը[2][3]։ Օլիմպիական խաղերի արդյունքների առաջին պաշտոնական սպասասրահը հայտնվել է Սարաևոյում 1984 թվականին[4]: «Համբույր և լաց» տերմինը լայնորեն օգտագործվել է 1990-ականների սկզբին և այժմ պաշտոնապես գրանցված է Գեղասահքի միջազգային միության կանոնակարգում[5]։ «Համբույր և լացի» տարածքի ցուցադրումը անհատականացրել է մարզաձևը և օգնել գեղասահքն ավելի տարածված դարձնել օլիմպիական մրցումները հեռուստատեսությունում[4]։ Շատ ազգային ֆեդերացիաներ, այդ թվում՝ ամերիկյան ֆեդերացիան, մարզում են չմշկորդներին, թե ինչպես նրանք պետք է իրենց պահեն տեսախցիկի առաջ՝ սպասելիս[4]:

Մարմնամարզության որոշ մրցումների ժամանակ այժմ հատկացվում է համբույրի և լացի տարածք[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "kiss-and-cry area" definition from Double-Tongued Dictionary
  2. Sonia Bianchetti Garbato, Cracked Ice. 88-86753-72-1. pp. 45–56
  3. Erkko, coiner of 'kiss and cry,' passes away at 78
  4. 4,0 4,1 4,2 Macur, Juliet (2010 թ․ փետրվարի 22). «After Skating, a Unique Olympic Event: Crying». The New York Times. էջեր A1. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  5. «Constitution and General Regulations». International Skaters Union. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Gymnastics Adds 'Kiss and Cry' Score Zone».