Զուգարանակոնք, զուգարաններում տեղադրված սանիտաարա-տեխնիկական հարմարանք նախատեսված առաջին հերթին մարդու արտաթորանքի հեռացման համար։ Ապահովված է ավտոմատ կամ կիսաավտոմատ հեռացման համակարգով։ Սովորաբար սարքվում է սանիտարական կերամիկայից։

Կոմպակտ զուգարանակոնք

Անվան տարբերակներ խմբագրել

Հայերենում ռուսերենի ազդեցությամբ հաճախ սխալ օգտագործվող «ունիտազ» բառի ծագումը ունի երկու վարկած։

 
Թուայֆորդի գովազդը (1886)
  • 1883 թվականին անգլիացի Թոմաս Թուայֆորդը հայտնագործել է զուգարանի նոր տեսակ՝ միասնական (կոմպակտ) մոդել, ի տարբերություն նախկին տարբերակների, որոնք ունեին կոնք և խողովակ-կրկնատակ։ Նոր մոդելը անվանել են Ունիտաս unitas՝ միասնություն[1];
  • Իսպանական «Ունիտաս» (իսպ.՝ Unitas - միսանություն) ընկերության անունն էր, որն զբաղվում էր երկրի էլեկտրաֆիկացմամբ, և սկսած 1909 թվականից արտադրել և արտահանել է զուգարանակոնքեր։ Այս վարկածը կա Ուշակովի բառարանում.

Պատմություն խմբագրել

Մոտավորապես 1596 թվականին սեր Ջոն Հարինգտոնը Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի համար ստեղծել է առաջին ջրթափ բաքով զուգարանակոնքը։ Հարինգտոնը իր գյուտն անավանել էր «Այաքս» և մանրամասն նկարագրել էր այն իր Այաքսի փոխակերպումները» գրքում։ Գրքում նկարագրված էին բոլոր օգտագործվող նյութերը և նրանց գները։ Զուգարանակոնքի գինը, այդ ժամանակվա համար, բավականին բարձր էր՝ վեց շիլինգ և ութ պենս, բայց տարածում չէր գտել ոչ թե բարձր գնի պատճառով, այլ այն պատճառով, որ Անգլիայի մայրաքաղաքում այդ ժամանակ ջրմուղ և կոյուղի չկար։

Հաջոր 150 տարիների ընթացքում զուգարանակոնքը տարածում չի գտել, մինչև որ 1738 թվականին չի ստեղծվել ջրթափ կափույրով զուգարանակոնքը։

Մի փոքր ուշ լոնդոնցի ժամագործ Ալեքսանդր Քամինգսը նախագծել է ջրային փականը (water closet), որով լուծվեց տհաճ հոտերի հարցը, և 1775 թվականին ստացել է այս գյուտի պատենտը։

1777 թվականին Ջոզեֆ Փրեյզերը նախագծել է ջրթափ բաք կափույրով և բռնակով։

1778 թվականին Ջոզեֆ Բրամսը ստեղծել է կափարիչով թուջե զուգարանակոնք, որը արգելում էր տհաճ հոտերի տարածումը բնակարանում։

1880-ական թվականներին մի քանի պատենտների և սանտեխնիկայի ասպարեզում գյուտերի հեղինակ Թոմաս Կրեպերը, հնարել է ջուրը չափաբաժիներով բաց թողնող սարք, և այդ ժամանակավանից զուգարանակոնքը ձեռք է բերել այսօրվա ժամանակակից տեսքը։

1883 թվականին Թոմաս Թուայֆորդը զարգացրել է Կրեպերի մոդելը, կոնքը սարքելով առավել էսթետիկական հախճապակիով և հանդերձելով փայտե նստատեղով։ «Ունիտաս» («UNITAS») անունով իր գյուտը նա ներկայացրել է 1884 թվականի Լոնդոնի առողջապահությանը նվիրված միջազգային ցուցահանդեսում։ «Ունիտաս»-ը՝ ձգտման և կատարման միասնությունը ստացել է ցուցահանդեսի բարձրագույն՝ ոսկե մեդալը։

ԱՄՆ-ում զուգարանակոնքերի ներդրումը կենցաղ դանդաղ էր ընթանում։ Սիեթլի թանգարանում ցուցադրվում է 1890 թվականին ԱՄՆ-ում առաջին նախագծված զուգարանակոնքը։ Մինչ այդ զուգարանակոնքերը բերում էր Եվրոպայից, նույն իսպանական «Ունիտաս» ընկերությունը և թողարկվում էին լիցենզիոն զուգարանակոնքեր։

19-րդ դարի վերջին հախճապակե զուգարանակոնքեր արտադրելու համար Ռուսական կայսրությունը լիցենզիա է գնել և 1912 թվականին թողարկել է 40000 զուգարանակոնք։

1929 թվականին ԽՍՀՄ-ն թողարկել է 150000 զուգարանակոնք, իսկ առաջին հնգամյակում զուգարանակոնքերի արտադրությունը հատուկ տողով էր նշված՝ երկրին հարկավոր էր տարեկան 280000 զուգարանակոնք։ Զուգարանակոնքը այդ տարիներին ուներ առաստաղի տակ, պատին ամրացրաց թուջե բաք, որ գործի էր դրվում շղթայից կախված բռնակով։

Զուգարանակոնքերի տեսակներ խմբագրել

 
Էլեկտրոնային կառավարմամբ զուգարանակոնք, Տոկիո, Ճապոնիա 2008
  • Կան կախովի (պատի) կամ հատակի տարբերակներ։
    • Հատակի զուգարանակոնքերը լինում են բաքով (զուգարանակոնք-կոմպակտ), առանձին տեղադրված զուգարանակոնքեր, զուգարանակոնքեր լրիվ ամրացած պատին (կցված), «Գենուա» կոնքեր (կամ արևելյան զուգարանակոնքեր)։
    • Կախովիների դեպքում առկա է ջրթողություն պատի մեջ թաքցված բաքով կամ առանց բաքի՝ միանգամից ջրմուղից, առանց բաքում հավաքվելու։
  • Ջրթողությունը լինում է հորիզոնական, ուղղահայաց, թեք կամ սիֆոնային (ամերիկյան տիպ) ։
  • Լինում է ջրի հոսքը դեպի բաք՝ ներքևից, կողից կամ վերևից։
  • Առաջարկվում են հախճապակու ջնարակի հակաբակտերիական (արծաթի ավելացմամբ) և հակակեղտային (ջուրը վանող ջնարակ) հատկությամբ։
  • Բարձր տեխնոլոգիաներով սարքված զուգարանակոնքերը կարողանում են հեռացնել հոտերը, կատարել ավտոմատ ջրթողում, տաքացնել նստատեղը, բիդեի նմանությամբ ջուր ցողել, ջրթողման ձայն հանել հատուկ օգտագործողի ցանկությամբ։ Օգտագործման հարմարության համար կարող է օգտագործվել «հակաճողփյուն» համակարգը։

Պահանջներ խմբագրել

  • Զուգարանակոնքի բարձրությունը հատակից պետք է լինի 400 մմ[2].
  • Նույն ստանդարտով, զոգարանակոնքը պետք է դիմանա 200 կգ ստատիկ բեռի։ Բայց այժմ արտադրողները պնդում են, որ իրենց արտադրանքը դիմանում է 400 կգ (նաև կախովի զուգարանակոնքերի դեպքում)։ Որոշներն էլ խոսում են քառակի ամրության պաշարի մասին (մինչև 800 կգ)։
  • Սովորական զուգարանակոնքը ջրթողում է 6-8 լ ջուր[3]։ Կան երկնակի ռեժիմով ջրթողող (3 և 6 լ), նաև ջրթողման ընդհատվող ռեժիմով զուգարանակոնքեր։ Կան մեխանիկական և էլեկտրոնային ջրթող համակարգեր։
  • Կան պահանջներ նաև ջրթողությանը[4]։ Հատկապես որոշվում է արդյունավետությունը՝ մաքրելու և կոնքի ներքին պատերի ողողման աստիճանը։

Կառուցվածք խմբագրել

 
Առանց բաքի զուգարանակոնք

Զուգարանակոնքի հիմնական մասերն են՝ կոնքը, ջրթող բաքը և կափարիչով նստատեղը Գոյություն ունեն առանց ջրթող բաքի զուգարանակոնքեր, որտեղ օգտագործվում է ջրթող ծորակ[5]։

Ըստ բաքի տեղադրման զուգարանակոնքեր լինում են՝ որոնց բաքը առանձին է տեղադրված, բաքի հետ միասին (կոմպակտ), և միաձույլ։ Առանձին տեղադրված բաքերը պահանջում են խողովակով միացում կոնքի հետ։ Նախկինում բաքը տեղադրվում էր զուգարանակոնքից մոտ 2 մետր բարձրության վրա, ապահովելու համար ջրի հոսքի արագությունը։ Հետահգայում այդպիսի կառուցվածքը դուրս մղվեց կոմպակտ զուգարանակոնքերով, որոնց տեղադրումն ու սպասարկումը ավելի հեշտ է։ Կա տեղադրման ձև, երբ բաքը թաքնված է պատի երևում։ .

Կոնքը խմբագրել

Զուգարանակոնքը արտադրության ընթացքում ձուլվում է այնպես, որ կոնքի երևացող մասը սահուն անցնում է խորքում գտնվող սիֆոնի, որտեղ գտնվող ջուրը արգելում է կոյուղում կուտակված գազերին դուրս գալ։

Զուգարանակոնքերը ըստ դեպի ելք տանող ուղղու լինում են երկու ձևի՝ հորիզոնական, և ուղղահայաց ելքերով։

Հորիզոնական ելքով զուգարանակոնքերում սովորաբար ելքային մասը զուգարանակոնքի ետևի մասում է։ Խողովակաճյուղը զգալիորեն դուրս է ցցված զուգարանակոնքի կորպուսից և սովորաբար նրա առանցքը հատակին ուղղահայաց է կամ շատ փոքր շեղումով։

Նման զուգարանակոնքերը հիմնականում տարածված են Եվրոպայում, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, որտեղ շինության մեջ կոյուղու խողովակները տարածվում են պատերին զուգահեռ։ Հորիզոնական ելքով զուգարաբնակոնքերը որպես կանոն տեղադրվում են պատին ուղիղ անկյան տակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лихачев С. В. Морфологические особенности утилитарного дискурса. // Вестник МГОУ. Серия «Русская филология». № 5 / 2013.
  2. «ГОСТ 30493-96». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  3. «ГОСТ 21485-94». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  4. «ГОСТ 13449-82». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  5. Смывной кран // Краткая энциклопедия домашнего хозяйства. - М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия», 1959.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուգարանակոնք» հոդվածին։