Ավստրալիական դոլար

Ավստրալիայի պաշտոնական արժույթ. պաշտոնապես օգտագործվում է նաև Կիրիբատիում, Նաուրուում և Տուվալուում

Ավստրալիական դոլար (նշան`$; կոդ`AUD), Ավստրալիայի միության արժույթ, ներառյալ Ծննդյան կղզիներ, Կոկոսյան կղզիներ և Նորֆոլք կղզիներ, ինչպես նաև խաղաղօվկիանոսյան պետություններ Կիրիբատին, Նաուրուն և Տուվալուն։ Բաղկացած է 100 ցենտից։ Սովորաբար նշվում է կարճ տարբերակով`դոլարի նշանով ($), բայց գոյություն ունի այլ տարբերակներ ևս` A$, $A, AU$ և $AU:

Ավստրալիական դոլար
ISO 4217 կոդ AUD

Ավստրալիական դոլարը աշխարհի ամենաշատ վաճառվող արժույթների շարքում զբաղեցնում է վեցերորդ տեղը (ԱՄՆ դոլարից, եվրոից, իենից, ֆունտ ստերլինգից և շվեյցարական ֆրանկից հետո)[1], կազմում է համաշխարհային արժութային գործարքների 5%-ը։ Ավստրալիական դոլարի տարածվածությունը, արժույթի վաճառողների շրջանում, պայմանավորված է Ավստրալիայում ունեցած բարձր տոկոսադրույքով, ինչն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ արժույթի շուկայում բացակայում է կառավարության միջամտությունը։ Կայուն է ընդհանուր ավստրալիական տնտեսությունը և քաղաքական համակարգը[2]։

Թղթադրամների թողարկման համար 1988 թվականից կիրառվում է ոչ թե թուղթ, այլ հատուկ, բարակ պլաստիկ։

Պատմություն խմբագրել

Ավստրալիական դոլարը, որը հանդիսանում է տասնորդական արժույթ, շրջանառության մեջ է դրվել 1966 թվականի փետրվարի 14-ից և փոխարինել է տասներկուերորդական ավստրալիական ֆունտին[3]։

Ազգային նոր արժույթի թողարկումը դեռևս 1960 թվականին նախաձեռնել էր Ավստրալիայի պահուստային բանկը։ Երկար ժամանակ երկրում նախապատրաստական աշխատանքներ էին տարվում, նախագծում էին նոր արժույթի նշանը։ Այդ ընթացքում ավելի քան հազար տարբերակ է եղել արժույթի անվան վերաբերյալ։ 1965 թվականին Ավստրալիայի վարչապետ Ռոբերտ Մենզիսը առաջարկեց «the royal» անվանումը։ Սակայն այն բնակչության կողմից չպաշտպանվեց, այդ իսկ պատճառով արժույթը ստացավ դոլար անվանումը[3]։ Տրեյդերների խոսակցականում ավստրալիական դոլարը անվանվում է «օզզի» (aussie)[4]:

1988 թվականին թողարկվեց առաջին պլաստիկե թղթադրամները[5]։

Մետաղադրամներ խմբագրել

1966 թվականին շրջանառության մեջ դրվեց 1, 2, 5, 10, 20 և 50 ցենտ արժողությամբ մետաղադրամները։ Մեկ դոլարանոց մետաղադրամը թողարկվել է 1984 թվականին, իսկ երկու դոլար արժողությամբ մետաղադրամը`1988 թվականին[6]։ 1 և 2 արժողությամբ մետաղադրամները շրջանառությունից դուրս է եկել 1991 թվականին, 1 դոլարանոց թղթադրամը`1984 թվականին, իսկ 2 դոլարանոցը`1988 թվականին։

Բոլոր ավստրալիական դոլարների մետաղադրամների դիմերեսին Եղիսաբեթ II թագուհին է և հատվում է Ավստրալիայի Թագավորական դրամահատարանում (անգլ.` Royal Australian Mint):

Ավստրալիան պարբերաբար թողարկում է հիշարժան մետաղադրամներ 50 ցենտ արժողությամբ։ Առաջինը թողարկվեց 1970 թվականին`ի հիշատակ հետազոտող Ջեյմս Կուկի, որը հետազոտություններ էր իրականացրել Ավստրալիա մայրցամաքի արևելյան ափերին։ Այնուհետև հաջորդել է` 1977 թվականի մետաղադրամը, որը նվիրված էր Եղիսաբեթ II արծաթե հոբելյանին, 1981 թվականի մետաղադրամը`ի պատիվ արքայազն Չարլզի և Դիանայի ամուսնության, 1982 թվականի մետաղադրամը`ի պատիվ Բրիսբենի Համագործակցության Խաղերին և այլն։ Բացի այդ, իրականացրեցին մետաղադրամների հատուկ թողարկում` 20 ցենտ և 1 դոլար արժողությամբ։

Ավստրալիական մետաղադրամներ [1]
Պատկեր Անվանական գին Տեխնիկական պարամետրեր Նկարագրություն Տարեթիվ
առաջին թողարկման
Տրամագիծ Հաստություն Քաշ Կազմություն Եզրեր Դիմերես Ետնամաս
  
(շրջանառությունից դուրս է եկել)
17,53 մմ >1,4 մմ 2,59 գ 97 % պղինձ
2,5 % ցինկ
0,5 % անագ
հարթ Թագուհի
Եղիսաբեթ II
ակրոբատ 1966

(շրջանառությունից դուրս է եկել)
21,59 մմ <1,9 մմ 5,18 գ հարթ Թիկնոցակիր մողես
  19,41 մմ <1,3 մմ 2,83 գ Մելքիոր
75 % պղինձ
25 % նիկել
Մասսայական Թագուհի
Եղիսաբեթ II
Եքիդնա 1966
10¢ 23,60 մմ <2 մմ 5,60 գ Մեծ քնարահավ
20¢ 28,52 մմ <2,5 մմ 11,30 գ Բադակտուց
50¢ Դոդեկագոն
Ամենակարճ`։
31,51 մմ
ամենաերկար`
32,00 մմ
3 մմ 15,55 գ Հավասար Ավստրալիայի դրոշ 1966
$1 25,00 մմ <3 մմ 9,00 գ 92 % պղինձ
6 % ալյումին
2 % նիկել
Մեծաքանակ
մասերով
Թագուհի
Եղիսաբեթ II
Հինգ կենգուրու 1984
$2 20,50 մմ <3,2 մմ 6,60 գ Ավստրալիայի աբորիգեններ 1988

Թղթադրամներ խմբագրել

1966 թվականին թողարկվեց ավստրալիական դոլարի առաջին թղթե թղթադրամները։ 1, 2, 10 և 20 դոլար արժողությամբ թղթադրամները համարժեք էին նախկին ավստրալիական ֆունտին։ Հինգ դոլարանոց թղթադրամը թողարկվել է 1967 թվականին, այն բանից հետո, երբ բնակչությունը ծանոթացավ տասնորդական դրամական համակարգին։

1984 թվականին 1 դոլարանոց թղթադրամը փոխարինվեց մետաղադրամով, իսկ 2 դոլար արժողությամբ թղթադրամը`1988 թվականին։ 50 դոլարանոց թղթադրամը թողարկվել է 1973 թվականին, իսկ 100 դոլարանոցը`1984 թվականին։ Ավստրալիական բոլոր թղթադրամները ունեն հավասար բարձրություն, բայց տարբեր երկարություն։

1988 թվականին թողարկվեց առաջին պլաստիկե թղթադրամը (այն նվիրված էր Ավստրալիայի եվրոպական վերաբնակեցման երկու հարյուր ամյակին)։ Ներկայումս բոլոր թղթադրամները պատրաստված են հատուկ պլաստիկից։

2014 թվականին Ավստրալիայի պահուստային բանկը հայտարարեց նոր սերնդի թղթադրամների թողարկաման մասին[7]։ Նոր սերնդի թղթադրամները կունենային պաշտպանության նոր միջոցներ, ինչպես նաև ռելիեֆային նախշեր` կույրերի և վատ տեսողություն ունեցողների համար։ 5 դոլար արժողությամբ թղթադրամը շրջանառության մեջ դրվեց 2016 թվականի սեպտեմբերի 1-ին[8], 10 դոլար արժողությամբ թղթադրամը շրջանառության մեջ է դրվեց 2017 թվականի վերջին[9]։

Ավստրալիական թղթադրամներ [2]
Անվանական գին Չափսեր
(մմ)
Հիմնական գույն Նկարագրություն Տարեթիվ
Դիմերես Ետնամաս Թափանցիկության պատուհան շրջանառության մեջ է դրվել
Բնօրինակ

$5

130×65 Բաց վարդագույն[10] Եղիսաբեթ II Ավստրալիայի այսօրվա և հին կառավարության շենքերը Էվկալիպտի ծաղիկ 7 հուլիսի 1992
$5

փոփոխված գույնով

մանուշակագույն/ վարդագույն Կենտրոնում` Եղիսաբեթ II դիմանկարը,

ձախից`էվկալիպտի ճյուղ(լատ.` Eucalyptus haemastoma),

աջից` գրադրվագ` էվկալիպտի ծաղկի պատկերով։

Կենտրոնում`Ավստրալիայի կառավարության ներկայիս և հին շենքերը, ձախից`կառավարության շենքի նոր նախագիծը, աջից`երկրաչափական պատկերներ, որոնք արտացոլում են կառավարության նոր շենքի ճարտարապետական գծերը։ 24 ապրիլի 1995
$5 Կենտրոնում` Հենրի Պարկսի դիմանկար, ձախից`Տենտերֆիլդի մշակույթի դպրոցի պատկեր, որտեղ Հենրի Պարկսը կարդաց իր ճառը, որում նշում էր, որ անհրաժեշտ է ստեղծել ազգային կառավարություն և Ավստրալիայի դաշնություն, հատված այդ ճառից, նրա ստորագրությունը, ինչպես նաև հանրապետության խորհրդանիշեր, աջից`ավստրալիացի նկարիչ Թոմ Ռոբերտսի «Ավստրալիայի Միության առաջին պառլամենտի բացումը » նկարից դրվագ, Դաշնության պավիլոնի պատկերը, ինչպես նաև Մելբուռնի Թագավորական ցուցահանդեսի կենտրոնը։ Կենտրոնում`Քետրին Հելեն Սպենսի դիմանկարը, Սպենսի ստորագրությունը, միկրոկնիք` Ավստրալիայի օրհներգի բառերով, ձախից` պետական մանկական դեպարտամենտի շենք, Հարավային խաչ, աջից`հինգ պատմական դեմքերի դիմանկարների մանրանկարները, արևի ճառագայթների պատկերը, ակացիայի ճյուղ։ Պատուհան տերևի տեսքով 1 հունվարի 2001
$10 137×65 Կապույտ Կենտրոնում`Բանդջո Պատերսոնի դիմանկար, Պատերսոնի` «Տղան Ձնառատ գետից» պոեմից հատված,

ձախից` ձի հեծյալով, գրադրվագ հողմաղացով,

աջից` վազող ձիեր, «Waltzing Matilda» գրություն (Ավստրալիայի ազգային երգ, որը ոչ պաշտոնապես համարվում է Ավստրալիայի օրհներգը, և բառերը, որը գրել է Պատերսոնը).

Կենտրունում` Մերի Գիլմորի դիմանկար, նրանից ձախ`ծերացած Գիլմորի դիմանկար, պատկերված Ուիլյամ Դոբելլոմի կողմից, «Թշնամին երբեք չի հավաքելու մեր բերքը» պոեմից հատված,

ձախից` բուրդ տեղափոխող եզների, ինչպես նաև գյուղացի կանանց և գյուղական միջավայրի պատկերներ,

աջից`Մերի Գիլմորի ստորագրություն։

Հողմաղաց 1 նոյեմբերի 1993
$20 144×65 Կարմիր Կենտրոնում`Մերի Ռեյբի դիմանկար,

ձախից`«Mercury» երկկայմ առագաստանավ, որը պատկանում էր Ռեյբին, գրադրվագ կողմնացույցի պատկերով,

աջից`Սիդնեյում Ջորջ փողոցի տունը, որը պատկանում էր Ռեյբիին, նրա ստորագրությունը։

Կենտրոնում` Ջոն Ֆլինա[en] դիմանկարը,

ձախից` «Victory» սանիտարական ինքնաթիռ, որով թռչել էր Ֆլինը, բժշկական երկխոսություն`«Որտեղ է ցավում?»,

աջից`ուղտ (ուղտերով Ֆլիննը Ավստրալիայի կենտրոնական մասերում մեկնում էր մեսիայի)

Կողմնացույց և 20 31 հոկտեմբերի 1994
$50 151×65 Դեղին Կենտրոնում`Դեվիդ Յուայպոնի դիմանկար, ոչխարների խուզման համար նախատեսված սարքի սխեման, որը արտոնագրվել էր Յուայպոնի կողմից,

ձախից`միսիոներական եկեղեցի և Ավստրալիայի աբորիգենների զույգ,

աջից`գրադրվագ Հարավային Խաչ համաստեղության պատկերով։

Կենտրոնում`Էդիտ Կոուենի դիմանկար, մայրերի և որդեգրված երեխաների նկարներ,

ձախից` Արևմտյան Ավստրալիայի պառլամենտի շենք (Կոուենը եղել էր այդ պառլամենտի նախարար),

աջից`Կոուենի պատկերը ամբիոնի հետևից, ով կարդում է իր ճառը, որը նվիրված էր կանանց իրավունքներին և երեխաների բարեկեցությանը։

Հարավային Խաչ և 50 4 հոկտեմբերի 1995
$100 158×65 Կանաչ Կենտրոնում`Նելլի Մելբայի դիմանկար, ձախից`պատկեր թատրոնից, որտեղ խաղացել է Մելբան 1902 թվականին, բեմի վրա դերասանուհու պատկերը, նրա ստորագրությունը,

աջից` գրադրվագ քնարահավի պատկերով։

Կենտրոնում`Ջոն Մոնաշի դիմանկար, նրա ստորագրությունը, ձախից`ծագող արևի, Ջոնի և ավանակի պատկերներ (Մելբուռնում գտնվող հուշակոթողների հիման վրա), հեծելազոր, աջից`զինվորներ և թնդանոթ։ Քնարահավ և 100 15 մայիսի 1996

Փոխարժեքի ռեժիմ խմբագրել

Ներկայումս Ավստրալիայում կիրառում են ազատ լողացող փոխարժեքի ռեժիմ։ Փոխարժեքի նմանատիպ քաղաքականության արդյունավետությունը գնաճի ցուցանիշներն են։


AUD ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Australian Dollar». Forex. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «The Australian Dollar». Yahoo! Finance. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 «Australian dollar». CRN India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. Корнелиус Лука, 2005, էջ 80
  5. «Our Currency». Australian Government. Department of Foreign Affairs and Trade. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «Circulating Coin Designs». Royal Australian Mint. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. «The Next Generation Banknote Project».
  8. «Next Generation of Banknotes: $5 Banknote Design Reveal».
  9. «Next Generation of Banknotes: $10 Banknote Design Reveal».
  10. Renniks Australian Coin and Banknote Values / Ian W. Pitt. — 19th ed.. — Renniks Publications, 2000. — С. 168.

Գրականություն խմբագրել

  • Корнелиус Лука Торговля на мировых валютных рынках = Trading in the Global Currency Markets. — М.: Альпина Паблишер, 2005. — 716 с. — ISBN 5-9614-0206-1

Արտաքին հղումներ խմբագրել