Կատուների դաշնամուր (գերմ.՝ Katzenklavier), բազմաձայն երաժշտական գործիք, դաշնամուրի տարատեսակ, որտեղ մեխանիկական մասերի փոխարեն օգտագործում են կենդանի կատուների, որոնց պոչերը այնպես են անցկացված ստեղների տակ, որ դրանք սեղմելու դեպքում կատուները ցավից գոռում են։

Կատուների դաշնամուր
Տեսակհորինված երաժշտական գործիք
Որակավորումստեղնաշարային գործիքներ, հորինված երաժշտական գործիք և cat equipment?

Պատմություն խմբագրել

Առաջին օգտագործում խմբագրել

Պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ կատուների դաշնամուրը երբևէ ստեղծվել է, բացակայում են, բայց բնութագրվում է գրականությունում, որպես գրոտեսկային միտք։ Գործիքը առաջին անգամ հիշատակվել է ֆրանսիացի գրող Ժանա-Բաթիսթ Վեկերլենի (1821-1910) «Musiciana, extraits d’ouvrages rare ou bizarre» («Երաժշտություն, հատվածներ հազվադեպ կամ տարօրինակ հայտագործություններից») (1887) գրքում, որտեղ նա քննադատում է արիստոկրատներին (այնտեղ աղքատներին քննադատելու ժամանակ նշվում է նմանօրինակ «պիգանինո» գործիքը, որում օգտագործել են խոզերին).

 
Ժ-Բ. Վեկերլենից
  Երբ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը այցելել է իր հորը՝ կայսր Կառլոս V-ին 1549 թվականին Բրյուսելում, երկուսն էլ տեսել են միմյանց ցնծությունը, երբ տեսել են շատ անսովոր գործընթաց։ Նրա գլխավորությամբ քայլել է մեծ ցուլ այրվող կոտոշներով։ Ցուլի հետևից գալիս էր երիտասարդ, արջի մորթի հագած, ձիով, որի ականջները և պոչը կտրված էին։ Նրանց հետևում էին Միքայել հրեշտակապետը վառ հագուստով, ձեռքին պահում էր կշեռք։

Ամենահետաքրքիրը եղել է սայլակառքը, որը ավելի տարօրինակ երաժշտություն էր նվագում, որը միայն կարող էին պատկերացնել։ Այնտեղ եղել են արջ, որը երգեհոն էր նվագում, խողովակների փոխարեն եղել են 16 (այլ տվյալներով 20)[1] կատուների գլուխ, յուրաքանչյուրը կապված է եղել իր մարմնին, պոչերը դուրս էին ցցված և անցկացված էին, որպես դաշնամուրի լարեր, եթե սեղմեին ստեղնի վրա, համապատասխան պոչը ուժեղ կձգվեր, և կատում ամեն անգամ կարեկցաբար մլավում էր։ Պատմիչ Խուան Քրիստոբալ Քալվատե դե Էստրելյան նշել է, որ կատուներին պատրաստել էին պատշաճ կերպով՝ օկտավանների հաջորդականությամբ։

Այս սարսափելի նվագախումբը տեղակայվել է թատրոնում, որտեղ կապիկներ, գայլերը, եղնիկները և այլ կենդանիներ պարել են այդ դժոխային երաժշտության ներքո։

 

Ատանասիուս Կիրհերի կառուցվածք։ Այլ հիշատակումներ խմբագրել

 
Ատանասիուս Կիրհերի գործիքի դիզայնը

Հենց այդ գործիքը, գուցե, սեփական անկախ կառուցվածքով բնութագրել է Ա. Կիրխերին։ Մի քանի աղբյուրների համաձայն, նրա ստեղծման միտքը կարող էր հիմնված լինել ավելի վաղ արված հիշատակումներում[2]։ Ի սկզբանե «դաշնամուր», հավանաբար, եղել է միայն ծաղր, և դժվար թե այն երբևէ գոյություն է ունեցել[1][3], չնայած ըստ այլ աղբյուրների հեղինակը օգտագործել է այն ինչ-որ արքայազնի բուժման համար[4][5]։ Հայտնի է, որ նրա տանջանքները, չնայած նրա գիտելիքներին, չեն տարբերվել կատարվածի հանդեպ եղած մեծ քննադատություններից։ Ի դեպ, եթե Վեկկերլին այն անվանել է «երգեհոն», Կիրխերի գործիքը անվանվել է «Կլավիկորդ»[3], որովհետև, առաջին հերթին, հենց դաշնամուրը այդ ժամանակ դեռ չէին ստեղծել, իսկ երկրորդ, նամոտ է եղել կլավիկորդին կառուցվածքով։ Նաև ուշագրավ է, որ մեզ նրա բնութագիրը հասել է ոչ նրա «Համընդհանուր երաժշտական գործ» (լատին․՝ «Musurgia universalis») (1650) ստեղծագործությունից, որը տրամաբանորեն կլիներ և ինչպես մտածում են ուրիշները[6], այլ նրա աշկերտի Գ. Սքոթի տանջանքում (1657)։

Այդ ժամանակաշրջանի այլ խոչոր գիտնականներից այն բնութագրել է Միխայել Վալենտինը[3]։

Նաև հայտնի է Կառլ Գեսսեն Քասսելսկի լանդգրաֆի մասին, որ նա հայտագործել է նմանատիպ իր[7]։ Տարբեր հասակի և տարբեր չափսերի տասնչորս կատուների փակել էին արկղներում, որպեսզի յուրաքանչյուրը նստեր առանձին դուրս ցցված պոչով։

Ժ. Բ. Վեկկերլինը հաստատել է, որ նրանց օգտագործել են 1753 թվականին Սան Ժերմեն ան Լեում և 1773 թվականին Պրահայում։

Սարք խմբագրել

Ա. Կիրհերմի բնութագրած կատուների դաշնամուրը բաղկացած է եղել կատուների (7-9) շարքից, միասին կանգնած, իսկ նրանց պոչերը տեղադրված էին ստեղնաշարի տակ։ Կատուները տարբեր տոնային բարձրության մլավոցներով տեղադրվել են դրա համար հատուկ ստեղծված վանդակներում։ Պոչերը միացված են եղել ստեղներին, որի արդյունքում կենդանիները ցավից մլավում էին, երբ սեղմում էին ստեղներին։ Կա՛մ լծակը ունեցել է մի փոքրիկ սրություն ծայրում, կա՛մ ձգել է կատվի պոչը։

Բժշկական ազդեցություն խմբագրել

Առաջին անգամ գործիքը բժշկությունում օգտագործելու միտքը առաջարկել է վերոնշյալ Կիրխերը՝ ինչ-որ իտալացի արքայազնի բուժելու համար, ով հիվանդ էր մելանխոլիայով (ներկայումս ՄԿԲ-10 - դեպրեսիա), նրա անունը չի պահպանվել, և նա եղել է շատ լարված վիճակում[4]։ Ժամանակակից գիտնական Թոմաս Հոնկինսի բնութագրությամբ (1994), այն տեղի է ունեցել այսպես[6].

  Որպեսզի բարձրացնեն իտալացի արքայազնի ոգին, որը ծանրաբեռնված էր իր իրավիճակի հոգսով, երաժիշտը նրա համար ստեղծել է կատուների դաշնամուրը։ Երաժիշտը ընտրել է կատուներին, որոնց բնական ձայները ունեցել են տարբեր տոներ… Ինչը կարող էր օգնել, եթե ոչ ծիծաղը նման երաժշտությունից, և այսպես դուրս են բերել արքայազնին մելանխոլիայից։  

Գործիքը նկարագրել է նաև գերմանացի բժիշկ Ի. Խ. Ռեյլը, ով ցանկացել է այն օգտագործել հիվանդների բուժելու համար, ովքեր ունեցել են «շարունակ մտախոհություն», ովքեր կորցրել են իրենց ուշադրությունը կենտրոնացնելու ընդունակությունը։ ՆԱ կարծում էր, որ եթե նրանք ստիպված լինեն նայել և լսել այն, ապա այն կգրավի նրանց ուշադրությունը և նրանք կբուժվեն։ Հաճախորդները պետք է դեմքով նստեին դեպի դաշնամուրը և նայեին միայն նրան։ Միայն թե գործնականում Ռեյլը գործիքը այդպես էլ չօգտագործեց[4]։

Չնայած դրան, հենց միտքը շատ ցուցանշական է։ Առաջին հերթին, այն նշանավորվել է հոգեկան հիվանդների նկատմամբ վերաբերմունքի արմատական փոփոխությամբ։ Նախկին ծաղրանքի և դաժանությանը եկել են փոխարինելու պարզունակության դարաշրջանը, բայց հոգեթերապիայի։ Երկրորդ, այստեղ նկատելի է և մեկ այլ միտում։ Գերմանիայում սկսել են հաստատություններ, որոնք նման էին Զոննենշտեյնի հոգեբանական հիվանդանոցին։ Այսպես սկսվել է փսիխոզի ակտիվ բուժումը, որի մասին երազում էր Ռեյլը[8]։

Մատենագրություն խմբագրել

  • Хуан Кристоваль Кальвет де Эстрелла. (1552). El Felicisimo Viaje d'el Muy Alto y Muy poderoso Principe Don Phelippe («Счастливейшее путешествие высочайшего и великолепнейшего принца господина Филиппа»). Антверпен.
  • Скотт Г. (1657). Magia Naturalis («Естественная магия»).
  • Champfleury (1870). Les Chats («Кошки»). P.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Веккерлин Ж.-Б. (1887). Musiciana, extraits d’ouvrages rare ou bizarre («Музициана, отрывки из сочинения о редких или странных изобретениях»). P.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hey, what’s that sound: the Katzenklavier
  2. Кошачье фортепиано
  3. 3,0 3,1 3,2 Ванесса Агнью (2008). Enlightenment Orpheus: the power of music in other worlds («Просвещение Орфея: сила музыки в других мирах»). Оксфорд: Oxford University Press, Inc. էջեր 157–158.
  4. 4,0 4,1 4,2 «The Cat Piano or Katzenklavier». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  5. Trashed Idea — Katzenklavier (Cat Piano)
  6. 6,0 6,1 «Invention of the katzenklavier, or cat-organ, is attributed to German Jesuit polymath Athanasius Kircher». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  7. Karl Friedrich Wilhelm Wander (Hrsg.) (1870). Es ist eine Katzenmusik («Это какофония»). Лейпциг. էջեր 1212–1213.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Каннабих Ю. Б. (1928). История психиатрии. Л.: Государственное медицинское издательство.