Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 20, 2024 թ.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/29/Florentijn_Hofman_Rubber_Duck_exhibited_by_WORM_%28Rotterdam%29%2C_June_29%2C_2008_%282%29.jpg/150px-Florentijn_Hofman_Rubber_Duck_exhibited_by_WORM_%28Rotterdam%29%2C_June_29%2C_2008_%282%29.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/WaterSample.jpg/150px-WaterSample.jpg)
- ...հանցագործության վայրից դանակ գողացող և քաղաքային մետրոյով երթևեկող այս թռչունը 2018 թվականին ճանաչվել է կանադական Վանկուվերի ոչ պաշտոնական դեսպան։
- ...1989 թվականին Պեկինի Տյանանմեն հրապարակում բողոքի ցույցերի 24-րդ տարելիցի նախօրեին համացանցի չինական տիրույթի գրաքննիչները արգելափակել են «մեծ դեղին բադ» եզրույթը (լուսանկարում)։
- ...Հարավային Հնդկաստանի Կերալա նահանգի տարածքում տեղացած կարմիր անձրևը (լուսանկարում) ըստ ԶԼՄ-ների ոչ երկրային է եղել։
- ...այս ամերիկացի գործարարը իրեն համարել է «արևմտյան աշխարհի ամենամեծ փիլիսոփան», բայց հայտնի է եղել անսովոր ուղղագրական և քերականական սխալներով։
- ... այս պարզ թիվը դյուրադարձուկ է, այն նույնն է կարդացվում և՛ հետ, և՛ առաջ և բաժանվում է միայն իր և մեկի վրա։
- ...1936 թվականի Բեռլինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրներին որպես պարգև հանձնել են անգլիական կաղնիներ։