Ռոզի Ռուիս (անգլ.՝ Rosie Ruiz, հունիսի 21, 1953(1953-06-21), Հավանա, Կուբա - հուլիսի 8, 2020(2020-07-08), Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), կուբայական ծագումով ամերիկացի մարզուհի, որը սկզբում ճանաչվել է 1980 թվականի Բոստոնի 84-րդ մարաթոնի կանանց հաղթող։

Ռոզի Ռուիս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝իսպ.՝ Rosie Ruiz
Երկիր՝ ԱՄՆ և  Կուբա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 21, 1953(1953-06-21)
Ծննդավայր՝Հավանա, Կուբա
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 8, 2020(2020-07-08) (67 տարեկան)
Մահվան վայր՝Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Արտաքին պատկերներ
Լուսանկար Բոստոնի մարաթոնում

Կենսագրություն խմբագրել

Ռոզի Ռուիսը ծնվել է 1953 թվականին Կուբայի մայրաքաղաք Հավանայում։

1962 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մայամի[1]։ 1970-ական թվականների սկզբին նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատանք է գտել «Metal Traders»-ում[2]։

Բոստոնի մարաթոն խմբագրել

1980 թվականի ապրիլի 21-ին Ռուիսը 2:31,56 րոպե արդյունքով հաղթել է Բոստոնի կանանց մարաթոնում։ Նրա ժամանակն ամենաարագն էր Բոստոնի կանանց մարաթոնի պատմության մեջ և երրորդ ամենաարագ ժամանակը, որը երբևէ գրանցել էր կինը անցկացված բոլոր մարաթոններում[3][4][5]։

Սակայն, ըստ ականատեսների, Ռուիսը վերջնագծին հասել էր մետրոյով և վազքատարածություն էր մտել ավարտից ընդամենը կես մղոն առաջ։ Թեև Ռուիսը հերքել է խարդախության փաստը, նա որակազրկվել է, և հաղթանակը տրվել է Ժակլին Գարոյին, որը վերջնագիծը հատել էր երկրորդը[6]։

Հետագայում Ռոզիի արդյունքը ջնջվել է նաև 1979 թվականի Նյու Յորքի մարաթոնի արձանագրություններից, քանի որ ճանապարհի մեծ մասը նա կրկին անցել էր մետրոյով[7]։

Ռուիսի հետ կապված սկանդալներից հետո մարաթոնների կազմակերպիչները պարտադիր դարձրին չիպերի օգտագործումը[8]։

Ռուիսը մահացել է քաղցկեղից 2019 թվականի հուլիսի 8-ին՝ Լեյք Ուորթ Բիչում (Փալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ), 66 տարեկանում[9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Scorecard. Sports Illustrated, May 5, 1980.
  2. Burt, Bill. Rosie's Run. The Eagle-Tribune, April 16, 2000.
  3. «Mass Moments: Rosie Ruiz Steals Boston Marathon». Massachusetts Foundation for the Humanities. 2006 թ․ ապրիլի 21.
  4. «Rosie Ruiz wins the Boston Marathon». Museum of Hoaxes.
  5. Moore, Kenny (1980 թ․ ապրիլի 28). «Mastery and Mystery». Sports Illustrated.
  6. «11 величайших спортивных скандалов всех времен». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. Amdur, Neil (1980 թ․ ապրիլի 26). «Miss Ruiz Deprived of New York Finish». The New York Times. էջ 24. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  8. «Марафон на метро». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  9. Sandomir, Richard (2019 թ․ օգոստոսի 8). «Rosie Ruiz, Who Faked Victory in Boston Marathon, Dies at 66». The New York Times. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «Rosie M. Vivas Obituary - West Palm Beach, FL». Dignity Memorial. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել