Ռիտա II (1278[1] - 1333[2][1]), Բյուզանդական կայսրության հայազգի կոնսորտ, Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Լևոն III-ի և Կեռան թագուհու դուստրը։ Եղել է Բյուզանդական կայսրության կայսր Միքայել IX Պալեոլոգոսի կինը՝ դառնալով Բյուզանդական կայսրության կրտսեր կայսրուհի։ 1317 թվականին, կայսրուհի Իրինա Մոնֆերատցու մահվանից հետո, դարձել է գլխավոր և այդ պահի միակ կայսրուհին։ Կոստանդնուպոլսում առավել հայտնի է եղել Մարիա անվամբ։

Ռիտա II
Ծնվել է1278[1]
Մահացել է1333[2][1]
ՔաղաքացիությունByzantine imperial flag, 14th century.svg Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունգերիշխան
ԱմուսինՄիքայել IX Պալեոլոգոս
Ծնողներհայր՝ Լևոն Գ, մայր՝ Կեռան
Զբաղեցրած պաշտոններիշխող կայսրի կին
ԵրեխաներTheodora Palaiologina?, Անդրոնիկոս Գ Պալեոլոգոս, Anna Palaiologina? և Q22342963?

Ամուսնություն և երեխաներԽմբագրել

Հայոց Հեթում Բ-ի պատմությունը ներառված է «Խաչակրաց արշավանքների պատմության ժամանակացույցի» մեջ։ Համաձայն Ռիտայի ծննդյան վերաբերյալ պատմության, եղել է Թեոդորա արքայադստեր երկվորյակ և Հեթում Բ-ի քույրը[3]։

Պատմիչ Գեորգիոս Պախիմերոսը նշում է, որ Անդրոնիկոս II Պալեոլոգոսը բանակցություններ է վարել Լևոն թագավորի հետ, որն իր որդու Միքայել IX Պալեոլոգոսի համար փնտրում էր պոտենցիալ հարսնացու։ Լևոնը նրան առաջարկել է Ռիտայի թեկնածությունը, իսկ հարսանիքը տեղի է ունեցել 1294 թվականի հունվարի 16-ին։ Ամուսնության պահին հարսնացուն 16 տարեկան էր, իսկ փեսացուն՝ 17 տարեկան։

Ընդունելով ուղղափառություն՝ Ռիտան վերցրել է Մարիա անունը։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են չորս երեխաներ․

  • Անդրոնիկոս III Պալեոլոգոս (1297 թվականի մարտի 25 – 1341 թվականի հունիսի 15),
  • Մանուել Պալեոլոգոս, բռնակալ (մահացել է 1319 թվականին),
  • Աննա Պալեոլոգինա (մահացել է 1320 թվականին), որն ամուսնացել է Թովմաս I Կոմնենոսի հետ, այնուհետև՝ Նիկոլայ Օրսինիի,
  • Թեոդորա Պալեոլոգինա (մահացել է 1330 թվականից հետո), որն ամուսնացել է Բուլղարիայի Թեոդոր Սվետոսլավի թագավորի, իսկ այնուհետ՝ Միքայել III Շիշմանի հետ։

ԿայսրուհիԽմբագրել

1294-1317 թվականներին Ռիտան եղել է Բյուզանդական կայսրության կրտսեր կայսրուհի-կոնսորտ։ Գլխավոր կայսրուհին եղել է Իրինա Մոնֆերատցին՝ Անդրոնիկոս II—ի երկրորդ կինը և Միքայել IX-ի խորթ մայրը։ Սկսած 1303 թվականին, Անդրոնիկոսը և Իրինան ունեցել են տրաբեր արքունիքներ։ Գլխավոր կայսրուհու նստավայրը Կոստանդնուպոլսում էր։ Ռիտան դարձել է գլխավոր կայսրուհի, երբ 1317 թվականին մահացել է Իրինան։

Այդ կարգավիճակում նա մնացել է երեք տարի։ 1319 թվականին երկրորդ որդու մահը մեծ հարված է հասցրել կայսրուհուն։ Անդրոնիկոս արքայազնն ուներ սիրուհի, սակայն կասկածում էր նրան անհավատարմության մեջ։ Նա լրտեսներ էր նշանակել սիրուհու տան մուտքը հսկելու և հրամայել հարձակվել բոլոր նրանց վրա, որոնք կհամարձակվեն մուտք գործել։ Գիշերվա ուշ ժամին Անդրոնիկոսի սիրուհու տուն փորձել է մտնել Մանուել արքայազնը։ Լրտեսները հարձակվել են նրա վրա՝ գիշերվա մութի մեջ չճանաչելով արքայազնին և սպանել նրան։ Այդպիսով, կրտսեր արքայազնը մահացել է ավագ եղբոր հրամանով։

Պատահարը մեծապես ազդել է Միքայել IX-ի առողջության վրա, որը մահացել է 1320 թվականի հոկտեմբերի 12-ին։ Երկու մահվան դեպքերն էլ մեծապես խարխլել են Անդրոնիկոս II-ի և Անդրոնիկոս III-ի հարաբերությունները։ Պապի ու թոռան հակամարտության արդյունքում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որն ավարտվել է 1328 թվականին՝ Անդրոնիկոս III-ի հաղթանակով։ Այդ ընթացքում, այրիացած Ռիտան մեկնել է մենաստան, որտեղ վերցրել է «Քենե» անունը։ Արդյունքում, Ռիտան մահացել է քաղաքացիական պատերազմից հետո 5 տարի անց։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել