Հովարդ Ունրու
Հովարդ Բարթոն Ունրու (անգլ.՝ Howard Barton Unruh, հունվարի 21, 1921, Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 19, 2009[1], Թրենթոն, ԱՄՆ), ամերիկացի զանգվածային մարդասպան[2][3], որը սպանել է 13 մարդու, այդ թվում՝ Նյու Ջերսիի Քեմդեն շրջանում 12 րոպե տևած զբոսանքի ժամանակ 3 երեխայի (1949 թվականի սեպտեմբերի 6)[4]։ Այս միջադեպը հայտնի է դարձել «Մահվան զբոսանք» անվամբ (անգլ.՝ Walk of Death)[5]: Սպանություններ կատարելով՝ Ունրուն փակվել է իր տանը և ոստիկանության հետ կարճ դիմակայությունից հետո հանձնվել իշխանություններին։ Նա շիզոֆրենիկ էր և դատապարտվել է Տրենտոնի հոգեկան հիվանդների համար նախատեսված բանտում, որտեղ մահացել է 2009 թվականի հոկտեմբերի 19-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։
Հովարդ Ունրու | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 21, 1921 |
Ծննդավայր | Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 19, 2009[1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Թրենթոն, ԱՄՆ |
Մահվան պատճառ | հիվանդություն |
Սպանություն |
Կենսագրություն խմբագրել
Հովարդ Ունրուն ծնվել է Նյու Ջերսիի Քեմդեն քաղաքում՝ Սեմյուել Շիփլի Ունրուի և Ֆրիդա Վոլմերի ընտանիքում։ Ունեցել է նաև կրտսեր եղբայր՝ Ջեյմսը։ Ծնողներն ամուսնալուծվել են, և երեխաներին դաստիարակել է մայրը։ Հովարդը սովորել է Վուդրո Վիլսոնի անվան դպրոցում, որն ավարտել է 1939 թվականին[6]։ Դպրոցական ավարտական ալբոմում գրված էր, որ նա ամաչկոտ էր և ցանկանում էր դառնալ քաղաքացիական ծառայող[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ունրուն՝ որպես տանկիստ, մասնակցել է Արդենների ռազմագործողությանը և պարգևատրվել արիության համար պարգևներով։ Ունրուն նաև օրագիր է վարել, որտեղ մանրամասնորեն գրել է իր սպանված թշնամիների մասին՝ ընդհուպ մինչև դիակների նկարագրությունը։ 1945 թվականին նա պատվով զորացրվել է և վերադարձել տուն՝ իր հետ բերելով մեդալների և հրազենի հավաքածու։ Տանը Ունրուն իր ննջասենյակը զարդարել է ռազմական ատրիբուտներով, իսկ նկուղում սարքավորել է հրաձգարանը։ Նա չի ուզեցել աշխատել և ապրել է գործարանում աշխատող մոր հաշվին, մինչդեռ Ունրուն ինքն էր անգործ մնացել և հաճախել է եկեղեցական ծառայություններին։ Ինչ-որ պահի Ունրուն գրանցվել է Թեմփլի համալսարանի (Ֆիլադելֆիա) դեղագործների դասընթացներին, բայց դրանք թողել է երեք ամիս անց[8]։
1946 թվականի ամռանը հարևանների հետ Ունրուի հարաբերությունները վատացել են։ Նա պարբերաբար ծաղրի է ենթարկվել որպես «մամայի բալա», իսկ դեռահասները նրան համասեռամոլ են համարել և ամեն կերպ ծաղրել նրան[9][10]։ Այդ ժամանակ Ունրուն սկսել է օրագիր լրացնել, որտեղ գրի էր առնում այն ամենը, ինչ նրա մասին խոսում էին։ Օրագրերում գրանցված որոշ մարդկանց անունների կողքին նա գրել է «retal.» («retaliate»-ի կրճատ տարբերակը, հայ․՝ «վրեժխնդիր լինել»)։
1949 թվականի սեպտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ին, Ունրուն, վերադառնալով կինոթատրոնից, հայտնաբերել է, որ վերջերս իր կողմից պատրաստված ցանկապատի դուռը գողացել են։ Ինչպես ավելի ուշ նա հայտնել է ոստիկանությանը, դա վերջին կաթիլն էր, և «ես որոշեցի սպանել բոլորին»։ Քնելով մինչև առավոտյան ժամը 8-ը՝ Ունրուն հագել է իր լավագույն կոստյումը և նախաճաշել մոր հետ։ Ինչ-որ պահի նրանց մոտ ընդհարում է տեղի ունեցել, որի ընթացքում նա սպառնացել է մորը, որից հետո մայրը հեռացել է[11]։
Ժամը 09։20-ին Ունրուն դուրս է եկել տնից՝ զինված Լուգեր Պ-08 ատրճանակով։ 12 րոպեի ընթացքում նա սպանել է 13 մարդու, այդ թվում՝ երեք երեխաների։ Չնայած այն բանին, որ նա ունեցել է զոհերի պատրաստված ցուցակ՝ Ունրուն սպանել է նաև ում պատահի։ Նա գնդակահարել է վարսավիրանոցի երկու այցելուների, սակայն այնտեղ խնայել է ևս երեք հոգու։ Մեկ մարդու սպանվել է այն բանից հետո, երբ դեղատան դռների մոտ բախվել է նրա ապագա զոհի հետ։ Անցնող մեքենայի վարորդը սպանվել է, երբ արգելակել է, որպեսզի տեսնի զոհերից մեկի մարմինը։ Ունրուն պատրաստվում էր սպանել տեղի դերձակին, սակայն նա չէր հայտնվել արհեստանոցում, և Ունրուն նրա փոխարեն սպանել էր դերձակի կնոջը[11]։ Լսելով ոստիկանության սուլլոցները՝ Ունրուն վերադարձել է տուն և փակվել այնտեղ։ Ավելի քան 60 ոստիկաններ շրջապատել են տունը, սկսվել է փոխհրաձգություն, սակայն մի քանի րոպե անց Ունրուն հանձնվել է ոստիկանությանը[12]։
Ոստիկանությունում երկժամյա հարցաքննությանը ձերբակալվելուց հետո Ունրուն պատմել է, որ նախօրեին դիտել է երկու ֆիլմ՝ «Լեդին խաղում է մոլախաղեր» և Սս շրջանցել եմ օրենքը», որից հետո որոշել է, որ դերասանուհի Բարբարա Սթենվիկը իրեն ատող հարևանուհիներից մեկն էր։ Նա մանրամասն նկարագրել է իր բոլոր գործողությունները, որոնք կատարվել են զանգվածային սպանության պահին։ Հարցաքննության վերջում պարզվել է, որ նրա մոտ կրակած է եղել ձախ ազդրը, ինչի մասին նա, հավանաբար, ընդհանրապես չէր պատրաստվում խոսել։ Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց բուժման համար։ Հետազոտությունից հետո Ունրուի մոտ ախտորոշվել է «պարանոիդ շիզոֆրենիա» ախտորոշումը։ Ունրուն տեղավորվել է մտավորականների համար նախատեսված Նյու Ջերսիի հիվանդանոց (այժմ՝ Տրենտոնի հոգեբուժական հիվանդանոց), որտեղ տեղակայվել է անվտանգության առավելագույն մակարդակի մասնաշենքի մենախցում։ Նրա վերջին հրապարակային հայտնի խոսքերը արտաբերվել են հոգեբանի հետ հարցազրույցի ժամանակ. «Ես անգամ հազար հոգու կսպանեի, եթե բավականաչափ փամփուշտ ունենայի»[13]։ 2009 թվականի հոկտեմբերի 19-ին երկարատև հիվանդությունից հետո Ունրուն մահացել է կալանքի տակ[14][15]։
Զանգվածային մշակույթում խմբագրել
Ամերիկացի սցենարիստ Վինս Գիլիգանը, լինելով երեխա, գիրք է կարդացել, որտեղ պատմվել է Ունրայի մասին։ Գիլիգանը մասամբ օգտագործել է Ունրուի պատմությունը «Unruhe»-ի խելագար սերիական մարդասպանի մասին «Գաղտնի նյութերի» էպիզոդի ստեղծման ժամանակ[16]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20091022101020/http://www.philly.com:80/philly/news/breaking/20091019_Notorious_Camden_killer_Unruh_dies_at_88.html
- ↑ «All about mass murderer Howard Unruh» Archived 2011-05-19 at the Wayback Machine. by Katherine Ramsland
- ↑ Sexual homicide: Patterns and Motives; by Robert Ressler, et al., Free Press, 1995.
- ↑ Suspect in historic mass murder dies at 88
- ↑ «Camden mass murderer Howard Unruh dies at 88»։ philly.com։ 2009-10-20։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-06-ին։ Վերցված է 2011-08-07
- ↑ «Howard Unruh»։ Վերցված է 2016-03-02
- ↑ «Rampage in Camden»։ truTV.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-06-ին
- ↑ Fischer, Heinz Dietrich, and Erika Fischer. The Pulitzer Prize Archive: A History and Anthology of Award-Winning Materials in Journalism, Letters and Arts, Part 1, 1987. (p. 19)
- ↑ Sixty years ago today, a Camden gunman killed 13, Philadelphia Inquirer, September 6, 2009. Archived October 30, 2009, at the Wayback Machine.
- ↑ «Mass murderer Unruh, who shot 13 in 1949, dies» by Bruce Shipkowski, Associated Press, October 21, 2009
- ↑ 11,0 11,1 «The Story of the First Mass Murder in U.S. History | History | Smithsonian»։ Smithsonianmag.com։ 2015-10-14։ Վերցված է 2015-10-18
- ↑ «Berger Award»։ Columbia Journalism School։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է հուլիսի 3, 2014
- ↑ Nash, Jay. History of World Crime. (p. 965)
- ↑ Berger Meyer (սեպտեմբերի 7, 1949)։ «Veteran Kills 12 in Mad Rampage on Camden Street»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-07-ին։ Վերցված է հունիսի 23, 2018։ «Howard B. Unruh, 28 years old, a mild, soft-spoken veteran of many armored artillery battles in Italy, France, Austria, Belgium and Germany, killed twelve persons with a war souvenir Luger pistol in his home block in East Camden this morning. He wounded four others.»
- ↑ Sauer Patrick (հոկտեմբերի 14, 2015)։ «The Story of the First Mass Murder in U.S. History»։ Smithsonian Institution։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-07-ին։ Վերցված է 2018-07-11։ «He went into his apartment, uncased his German Luger P08, a 9mm pistol he’d purchased at a sporting goods store in Philadelphia for $37.50, and secured it with two clips and 33 loose cartridges.»
- ↑ Meisler, 1998, էջ 36-37
Արտաքին հղումներ խմբագրել
- The Quiet One Archived 2013-07-21 at the Wayback Machine., Time Magazine (September 19, 1949)
- A Portrait of the Jersey mass killer as an old man, The New York Times (March 8, 1982)
- Sixty years ago today, a Camden gunman killed 13, The Philadelphia Inquirer (September 6, 2009)
- Howard Unruh, 88, Dies; Killed 13 of His Neighbors in Camden in 1949, The New York Times (October 19, 2009)
- Howard Unruh - 1939 Woodrow Wilson High School yearbook entry
- Life Magazine 19 September 1949