Հոդվածոտանիներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հոդվածոտանիներ | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Arthropoda
| ||||
|
Հոդվածոտանիներ (լատ.՝ Arthropoda), կենդանական աշխարհի ամենաբազմազան տիպն է, հայտնի է ավելի քան 1,5 միլիոն տեսակ։ Ապրում են ցամաքում, օդում և ջրում։ Մարմինը երկկողմ համաչափ է, հատվածավորված՝ կազմված է գլխակրծքից և փորից կամ գլխից, կրծքից և փորից։ Ունեն հատվածավորված, շարժուն հոդերով միացած վերջավորություններ, որտեղից և ստացել են իրենց անունը։
Կրծքի հատվածների և ոտքերի թիվը տարբեր է. գետի խեցգետինն ունի 5 զույգ քայլող ոտքեր, խաչասարդերը՝ 4, մայիսյան բզեզը՝ 3 զույգ։ Հոդվածոտանիներից միջատների մեծ մասի մեջքի կողմում՝ կրծքի վրա, տեղավորված են թևերը։ Մարմինը ծածկված է խիտինային ծածկույթով, որը ծառայում է որպես արտաքին կմախք, պաշտպանում է մեխանիկական և քիմիական ազդեցություններից, իսկ ցամաքային ձևերին՝ ջրի ավելորդ կորստից։ Խիտինային ծածկույթն առաձգական չէ,կեդանու հետ միասին չի աճում և մարմնի աճը սահմանափակելու համար պարբերաբար տեղի է ունենում մաշկափոխություն։ Աճի շրջանում հին խիտինային ծածկույթի տակ զարգանում է նոր՝ նուրբ խիտինային ծածկույթը, իսկ հինն ընկնում է։ Խիտինային ծածկույթին ներսից ամրանում են մկանները։ Հոդվածոտանիներն ունեն միջաձիգ զոլավոր մկաններ՝ առաձիգ խրձերի ձևով, որոնք, ի տարբերություն հարթ մկանների, անհամեմատ արագ են կծկվում, որով և պայմանավորված են նրանց ակտիվ շարժումները։
Հոդվածոտանիների արյունատար համակարգը բաց է, շնչառության օրգանները ջրային կենսակերպ վարողների մոտ խռիկներն են, իսկ ցամաքայիններինը՝ թոքերը կամ տրախեաները։ Նյարդային համակարգը կազմված է վերկլանային և ենթակլանային հանգույցներից և նյարդային շղթայից։ Ունեն լավ զարգացած տեսողության, հոտառության և շոշափելիքի օրգաններ։ Գետի խեցգետինն ունի բարդ, մեղուն՝ բարդ և պարզ, իսկ խաչասարդը՝ պարզ աչքեր։ Կան նաև աչք չունեցողներ։Արտաթորությունը կատարվում է մալպիգյան խողովակների միջոցով։Դրանք գտնվում են մարմնի խոռոչում և մյուս ծայրով բացվում է միջնաղու և հետնաղու սահմանում,իսկ խեցգետնակերպերի արտաթորության օրգանները երկու կանաչ գեղձերն են։
Հոդվածոտանիները բաժանասեռ կենդանիներ են։ Զարգացումը կատարվում է լրիվ և ոչ լրիվ կերպարանափոխությամբ։
Տիպի հիմնական դասերն են՝ խեցգետնակերպերը, սարդակերպերը և միջատները։