Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (անգլ.՝ England national football team) ներկայացնում է Անգլիան միջազգային ֆուտբոլային մրցաշարերում և ղեկավարվում է ֆուտբոլային ասոցացիայի կողմից։ Անգլիայի հավաքականը ամենահինն է աշխարհում, ինչպես Շոտլանդիայի թիմը, որի հետ նրանք անց են կացրել ֆուտբոլի պատմության մեջ առաջին միջազգային հանդիպումը 1872 թվականին։ Հավաքականի մարզադաշտը «Ուեմբլին» է, իսկ գլխավոր մարզիչը՝ Գարեթ Սաութգեյթը։

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական
բրիտանական անգլերեն՝ England national football association team
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄականունThe Three Lions
Ստեղծման տարեթիվ1863
ՄիությունՖԱ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչԳարեթ Սաութգեյթ
Թիմի ավագԱդամ Լալլանա
Ամենաշատ խաղերՊիտեր Շիլտոն (125)
ՌմբարկուՈւեյն Ռունի (53)
Հիմնական մարզադաշտՈւեմբլի
ՖԻՖԱ կոդENG
ՖԻՖԱ դասակարգում13
Ամենաբարձր դիրք3 (օգոստոս 2012)
Ամենացածր դիրք27 (Փետրվար 1996)
ԷԼՕ դասակարգում11
Ամենաբարձր դիրք1 (1872–1876,
1892–1911,
1966–1970,
1987–1988)
Ամենացածր դիրք16 (հունիսի 19, 2014)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Շոտլանդիա Շոտլանդիա 0 – 0 Անգլիա Անգլիա
(Պարտիկ, Շոտլանդիա; նոյեմբերի 30, 1872)
Ամենախոշոր հաղթանակ
Անգլիա Անգլիա 13 – 0 Իռլանդիա
(Բելֆաստ, Իռլանդիա; հուլիսի 31, 1882)
Ամենախոշոր պարտություն
{{{2}}} Հունգարիա 7 – 1 Անգլիա Անգլիա
(Բուդապեշտ, Հունգարիա; մայիսի 23, 1954)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն14 (Առաջինը՝ 1950)
Ամենալավ արդյունքՀաղթող , 1966
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն9 (Առաջինը՝ 1968)
Ամենալավ արդյունքԵրրորդ, 1968 և 1996
Կայքthefa.com/England/
 England national association football team Վիքիպահեստում

Անգլիան այն ութ թիմերից է, որոնք հաղթել են աշխարհի գավաթի մրցաշարում։ Անգլիացիները այն հաղթել են 1966-ին։ Երկրորդ լավագույն ցուցանիշը 1990-ին կիսաեզրափակիչն է։ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում անգլիացիները խաղացել են երկու անգամ՝1968 և 1996 թթ.։ Անգլիայի հավաքականի կազմում ամենից շատ հանդիպումներ անց է կացրել Պիտեր Շիլտոնը։

Պատմություն

խմբագրել

Անգլիայի հավաքականը կազմավորվել է 1870 թ.։ Շուրջ չորս տարի Անգլիան խաղում էր միայն Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։ Անգլիայի ֆուտբոլային միությունը միացել է ՖԻՖԱ-ին 1906 թվականին։ Սակայն հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ այդքան լավ չէին ընթանում և անգլիացիները դուրս եկան նրա կազմից 1928 թ. և կրկին միավորվեցին միայն 1946 թ-ին, այդ պատճառով Անգլիայի հավաքականը առաջին անգամ մասնակցեց աշխարհի գավաթին միայն 1950 թ.։

1953 թ. Անգլիայի հավաքականը առաջին անգամ պարտվեց «Ուեմբլիում» ոչ բրիտանական թիմի։ Հունգարիան հաղթեց անգլիացիներին 6-3 հաշվով։ 1966 թ. Անգլիան ընդունեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և եզրափակչում Ջեֆֆրի Հերսթի հետ-տրիկի օգնությամբ, 4-2 հաղթելով Գերմանիային, դարձավ աշխարհի չեմպիոն։ Դրանից հետո անգլիացիները անհաջող էին հանդես գալիս Աշխարհի առաջնություններում։ 1974 և 1978 թթ. նրանք չկարողացան հաղթահարել նույնիսկ որակավորման փուլը։ Հաջորդ հաջողությունը Անգլիան ունեցավ Բոբբի Ռոբսոնի գլխավորությամբ՝ 1990 թ., երբ նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ։

2001 թ. Անգլիայի հավաքականը առաջին անգամ գլխավորեց ոչ անգլիացի մարզիչ՝ ազգությամբ շվեդ Սվեն-Յորան Էրիկսոնը։ Նա գլխավորեց թիմը մինչև 2006 թ., երբ նրան փոխարինեց Սթիվ ՄաքԼարենը։ Նրա օրոք անգլիացիները չկարողացան նույնիսկ անցնել 2008 Եվրոպայի առաջնության եղրափակիչ փուլ և նա հեռացվեց հավաքականից։ 2008-ից Անգլիայի ազգային թիմը գլխավորել է իտալացի Ֆաբիո Կապելլոն։

Մարզիչներ

խմբագրել

Գլխավոր մարզիչ

Երիտասարդական հավաքականների մարզիչներ

  •   Բրայան Էաստիկ (մինչև 20)
  •   Նոել Բլեյք (մինչև 19)
  •   Քեննի Սվեյն (մինչև 16)

Ներկա կազմ

խմբագրել

Անգլիայի հավաքականի կազմը՝ ներկայացված Եվրո-2012-ին

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
1 Ջո Հարտ ապրիլի 19, 1987 (37 տարեկան) 60 (0)   Մանչեսթեր Սիթի
13 Ֆրեյզեր Ֆորսթեր մարտի 17, 1988 (36 տարեկան) 6 (0)   Սաութհեմպտոն
23 Թոմ Հիթոն ապրիլի 15, 1986 (38 տարեկան) 1 (0)   Բերնլի
Պաշտպաններ
2 Քայլ Ուոլկեր մայիսի 28, 1990 (34 տարեկան) 17 (0)   Տոտտենհեմ Հոտսպուր
3 Դենի Ռոուզ հուլիսի 2, 1990 (34 տարեկան) 5 (0)   Տոտտենհեմ Հոտսպուր
5 Գարի Կեհիլ դեկտեմբերի 19, 1985 (38 տարեկան) 44 (3)   Չելսի
6 Քրիս Սմոլինգ նոյեմբերի 22, 1989 (34 տարեկան) 26 (1)   Մանչեսթեր Յունայթեդ
12 Նաթանիել Քլայն ապրիլի 5, 1991 (33 տարեկան) 12 (0)   Լիվերպուլ
16 Ջոն Սթոունս մայիսի 28, 1994 (30 տարեկան) 10 (0)   Էվերթոն
21 Ռայան Բերտրանդ օգոստոսի 5, 1989 (35 տարեկան) 10 (0)   Սաութհեմպտոն
Կիսապաշտպաններ
4 Ջեյմս Միլներ հունվարի 4, 1986 (38 տարեկան) 61 (1)   Լիվերպուլ
7 Ռահիմ Ստերլինգ դեկտեմբերի 8, 1994 (29 տարեկան) 24 (2)   Մանչեսթեր Սիթի
8 Ադամ Լալանա մայիսի 10, 1988 (36 տարեկան) 24 (0)   Լիվերպուլ
14 Ջորդան Հենդերսոն հունիսի 17, 1990 (34 տարեկան) 26 (0)   Լիվերպուլ
17 Էրիկ Դայեր հունվարի 15, 1994 (30 տարեկան) 8 (2)   Տոտտենհեմ Հոտսպուր
18 Ջեք Ուիլշիր հունվարի 1, 1992 (32 տարեկան) 32 (2)   Արսենալ
19 Ռոս Բարքլի դեկտեմբերի 5, 1993 (30 տարեկան) 22 (2)   Էվերթոն
20 Դելե Ալի ապրիլի 11, 1996 (28 տարեկան) 9 (1)   Տոտտենհեմ Հոտսպուր
Հարձակվողներ
9 Հարի Քեյն հուլիսի 28, 1993 (31 տարեկան) 13 (5)   Տոտտենհեմ Հոտսպուր
10 Ուեյն Ռունի   հոկտեմբերի 24, 1985 (39 տարեկան) 112 (52)   Մանչեսթեր Յունայթեդ
11 Ջեյմի Վարդի հունվարի 11, 1987 (37 տարեկան) 8 (3)   Լեսթեր Սիթի
15 Դանիել Սթարիջ սեպտեմբերի 1, 1989 (35 տարեկան) 18 (5)   Լիվերպուլ
20 Մարկուս Ռեշֆորդ հոկտեմբերի 31, 1997 (27 տարեկան) 1 (1)   Մանչեսթեր Յունայթեդ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։