Ֆրանսիսկո Սուրբարան
Ֆրանսիսկո դե Սուրբարան (իսպ.՝ Francisco de Zurbarán, նոյեմբերի 7, 1598[1][2][3][…], Ֆուենտե դե Կանտոս, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա[4][5][6] - օգոստոսի 27, 1664[7][8][1][…], Մադրիդ, Իսպանիա[9][5][6]), իսպանացի նկարիչ։
Ֆրանսիսկո Սուրբարան իսպ.՝ Francisco de Zurbarán | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1598[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆուենտե դե Կանտոս, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա[4][5][6] |
Վախճանվել է | օգոստոսի 27, 1664[7][8][1][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա[9][5][6] |
Ազգություն | Իսպանացի |
Քաղաքացիություն | Իսպանիա[10] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո[11][9] |
Ժանր | նատյուրմորտ[5], կրոնական նկարչություն[9][5], դիմապատկեր[5], պատմական գեղանկարչություն[5], ժանրային նկարչություն[5] և դիցաբանական գեղանկարչություն[5] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | St. Hugh in the Refectory of the Carthusians?, Խաչված Քրիստոսը և Immaculate Conception? |
Աշակերտներ | José de Sarabia? |
Ամուսին | María Páez?, Beatriz de Morales? և Leonor de Torder? |
Զավակներ | Խուան դը Սուրբարան[12] |
![]() |
ԳործունեությունԽմբագրել
Ապրել և ստեղծագործել է Լիերենիայում (Բադախոս, 1617-1628), 1628 թվականից՝ Սևիլյա Սուրբարան «Ս․ Հուգոյի հրաշագործությունը» (1635, Սևիլյայի թանգարան)։ Սուրբարանին հատկապես բնորոշ են սրբերի վարքի թեմաներով կոմպոզիցիաները, որոնք մեկնաբանված են որպես մենաստանային կենցաղի տեսարաններ («Ս․ Բոնավենտուրի աղոթքը Գրիգոր X պապի ընտրության ժամանակ», 1629, Դրեզդենի պատկերասրահ)։ Սուրբարանի վաղ շրջանի գործերում նկատելի է Կարավաջոյի ուժեղ ազդեցությունը։ Ստեղծագործության ծաղկուն շրջանում (1630-1640-ական թվականներ) ստեղծել է դրամատիկորեն լարված, խստաշունչ, մոնումենտալ, լակոնիկ կերպարներ։ 1650-ական թվականներին նրա գործերում պարզորոշ արտահայտվել է նուրբ քնարականությամբ տոգորված հուզական խռովքը («Խաչելություն», 1660-ական թվականների սկիզբ, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Կրոն, կոմպոզիցիաներից բացի ստեղծել է նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, դիցաբանական թեմաներով նկարներ։
ՊատկերասրահԽմբագրել
Սբ. Ֆրանցիսկոսի էքստազը. XVII դ. կեսեր, հին պինակոտեկ, Մյունխեն
Խաչելություն. 1627. Չիկագոյի արվեստի ինստիտուտ
Հովիվների երկրպագությունը. 1639. Գրենոբլի գեղարվեստի թանգարան
Դեռահաս Աստվածամայրը. 1658—1660. Էրմիտաժ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.nga.gov/collection/artist-info.1993.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 The Fine Art Archive
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Encyclopædia Britannica
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ https://muscarelle.wm.edu/exhibition_record/spanish-baroque-new-world-sibyls-zurbarans-studio/
- ↑ Union List of Artist Names — 2017.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 204)։ |