Բացել գլխավոր ցանկը

1980-ականներ (արտասանվում է «Ինը հարյուր ութսունականներ» կամ «հազար ինը հարյուր ութսունականներ», ավելի հաճախ անվանում են «Ութսունականներ») տասնամյակ of the Գրիգորյան օրացույցով, որը սկսվել է 1980 թվականի հունվարի 1-ից 1989 թվականի դեկտեմբերի 31-ը։

Տասնամյակի ընթացքում տեղի ունեցան մեծ սոցիալ-տնտեսական փոփոխություններ պայմանավորված տեխնոլոգիայի զարգացման հետ և սկիզբ առավ գլոբալիզացիան։ Տնտեսական մեծ աճ գրանցեցին Թայլանդը, Մեքսիկան, Հարավային Կորեան, Թայվանը, Չինաստանը, Ճապոնիան և Արևմտյան Գերմանիան։ Գլոբալ տաքացումը հայտնի դարձավ գիտական և քաղաքական ոլորտներում սկսած 1980-ականներից։

Զարգացող երկրները ունեցան տնտեսական դժվարություններ պայմանավորված պարտքային ճգնաժամի հետո, որից հետո նրանք ընկան մի շարք միջազգային կազմակերպություններից կախվածության մեջ, այդ թվում Միջազգային արժույթային հիմնադրամ (IMF) և Համաշխարհային բանկի։

Շատ նոր հակամարտություններ բռնկվեցին, այդ թվում Իրան-իրաքյան պատերազմը, Աֆղանական պատերազմը, the Լիբանանյան պատերազմ 1982-ը, Ղարաբաղյան պատերազմը և այլն։ Իսլամիզմը դարձավ հզոր քաղաքական ուժ և ստեղծվեցին շատ ահաբեկչական կազմակերպություններ, ներառյալ Ալ Քաիդան։

1986 թվականին Խորհրդային միության ղեկավար Միխայիլ Գորբաչովը սկսեց նոր տնտեսական բարեփոխումներ, որը կոչեց վերակառուցում, ինչը թուլացրեց կումունիստական կուսակցության դիրքերը։

ԱհաբեկչություններԽմբագրել

Տասնամյակի ամենաարյունալի ահաբեկչական գործողություններն են`

  • 1980 թվականի օգոստոսի 2-ին նեոֆաշիստական Նուկլեյ զինված հեղափոխություն խմբավորումը հեղինակեց Բոլոնիայի զանգվածային սպանությունները` Բոլոնիայի կենտրոնական կայարանում տեղադրելով ռումբ, ինչի արդյունքում զոհվեցին 85 մարդ։
  • Էլ Մոցոտեի զանգվածային սպանությունները Էլ Սալվադորում 1981 թվականի դեկտեմբերի 11-ին, ընդդեմ քաղաքացիների կառավարության կողմից կազմակերպված և ԱՄՆ օգնությամբ, հակակառավարական շարժումների ժամանակ, որոնք կազմակերպել էին Մարքիսիստ-Լենինիստ ապստամբները։
  • Հարձակում Հռոմի և Վիեննայի օդանավակայանների վրա 1985 թվականի դեկտեմբերի 27-ին, ընդդեմ Իսրայելական El Al ավիաընկերության։ Հարձակումը կազմակերպել էին Աբու Նիդալի համախոհները, որոնք հովանավորվում էր Լիբիայի կառավարության կողմից։
  • 1983 թվականի Բեյրութի պայթյուններ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ երկու պայթուցիկով բեռնված մեքենա պայթեցրեցին ԱՄՆ և Ֆրանսիական ռազմական շինություններ` սպանելով 299 ամերիկացի և ֆրանսիացի ծառայողների։ Պատասխանատվությունը իր վրա վերցրեց Իսլամական ջիհադ կազմակերպությունը։

ԱղետներԽմբագրել

Բնական աղետներԽմբագրել

  • Սրբ Ելենա լեռը ժայթքեց ԱՄՆ Վաշինգտոն նահանգում 1980 թվականի մայիսի 18-ին խլելով 57 մարդու կյանք։
  • 1989 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ Լոմա Պրիետայի երկրաշարժը Սան Ֆրանցիսկոյի առափնյա գոտում խլելով 65 մարդու կյանք և հազարավոր վիրավորներ։
  • 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, որից մահացան հազարավոր մարդիկ, այդ ժամանակ Հայաստանը ԽՍՀՄ մասն էր։

ԾանոթագրություններԽմբագրել