Ձյունը Նյու Յորքում

Ռոբերտ Հենրիի կտավ

«Ձյունը Նյու Յորքում» (անգլ.՝ Snow in New York), ամերիկյան ռեալիզմի ներկայացուցիչ Ռոբերտ Հենրիի յուղանկարը։

Picto infobox artiste.png
Ձյունը Նյու Յորքում
Snow in New York.jpg
տեսակգեղանկար
նկարիչՌոբերտ Հենրի[1]
տարի1902[1]
բարձրություն81,3 սանտիմետր[2]
լայնություն65,5 սանտիմետր[2]
ստեղծման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ժանրքաղաքային բնանկար[3]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

ՊատմությունԽմբագրել

Կտավի վրա նշված 1902 թվական, մարտի 5 տարեթիվը ցույց է տալիս, որ նկարը նկարվել է մեկ օրում։ Կտավի վրա պատկերված է Մանհեթենի արևմտյան 55-րդ փողոցը` կառուցապատված մռայլ առանձնատներով։ Հենց նույն, 1902 թվականին, նկարը վաճառվեկժլ է մասնավոր անձի։ Արդյունքում այն գնել է մեկենաս Չեստեր Դեյլը, ով այն 1954 թվականին նվիրել է Արվեստի Ազգային պատկերասրահին[4]։

ՆկարագրությունԽմբագրել

Հեռվում երևում են Հինգերորդ պողոտայի բարձր շինությունները։ Հազիվ մեկ լապտերով լուսավորված փողոցում երևում են մարդկանց ոչ հստակ կերպարները և նոր տեղացած, սակայն արդեն կեղտոտված ձյան վրա հետքեր թողնող սայլակները[5][6]։ Նկարը պատկերված է դիտավորյալ անփութ ոճով, մեծ վրձնահարվածներով[7]։ Կտավը նման է Հենրիի մեկ այլ` Լյա-Նեժ (ֆր.՝ La Neige, բառացի` «ձյուն») աշխատանքին, որը դրանից երեք տարի առաջ հաջողություն էր ունեցել Փարիզում[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.42929.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.42929.html
  3. https://rkd.nl/explore/images/222014
  4. «Snow in New York - Provenance» (անգլերեն)։ National Gallery of Art։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-31-ին։ Վերցված է 2014-02-02 
  5. «American Realists of the Early 1900s» (անգլերեն)։ National Gallery of Art։ Վերցված է 2014-02-02 
  6. Bob Batchelor The 1900s. — Greenwood Publishing Group, 2002. — P. 222. — 258 p. — (American popular culture through history). — ISBN 0313313342
  7. David E. Shi Facing Facts: Realism in American Thought and Culture, 1850-1920. — Oxford University Press, 1996. — P. 257. — 394 p. — (Oxford paperbacks). — ISBN 0195106539
  8. Bennard B. Perlman Robert Henri: His Life and Art. — Courier Dover Publications, 1991. — P. 55-57. — 176 p. — (Collections of fine art). — ISBN 0486267229