Զվոնիմիրի ծովային շնիկ

Զվոնիմիրի ծովային շնիկ
Զվոնիմիրի ծովային շնիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ոսկրային ձկներ
Ընտանիք Շնիկազգիներ
Լատիներեն անվանում
Parablennius zvonimiri
(Kolombatovic, 1892)
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Զվոնիմիրի ծովային շնիկ[1] (Parablennius zvonimiri), շնիկազգիներին (Blenniidae) պատկանող ձկների տեսակ։ Տեսակը անվանվել է ի պատիվ Խորվաթիայի թագավոր Դեմետրիուս Զվոնիմիրի, որը ղեկավարել է 1075 թ-ից մինչև 1089 թվականը, հավանական է, կապված այն վայրի հետ, որտեղ հավաքել են տեսակի տիպիկ ներկայացուցիչներին։

ՆկարագրումԽմբագրել

Մարմնի երկարությունը` մինչև 7սմ։ Մարմինը երկարավուն է, կարճլիկ` սեղմված կողքերից։ Մեջքային լողակը, որում կան ոչ ավելի, քան 19 ճյուղավորված ճառագայթներ, առջևի և հետևի մասերի միջև նկատելի փոսիկ, բախվում է պոչային լողակի հետ։ Հաճախ գլխի առջևի մասում և ծոծրակին լինում են մի քանի շոշափուկներ։ Աչքերի միջև շոշափուկները` երկար թիակների նման, որոնք գրեթե հասնում են մեջքային լողակին, ունեն մինչև 7 մատնանման ելուստներ և ծայրերում բարակում են։ Առջևի քթանցքերի հետևում ունեն երկար թիակ, որը հասնում է հետևի քթանցքերին և ծայրամասերում ճյուղավորվում է 2-3 ելուստների։ Կողագիծը մինչև կորագիծը անընդհատ է, իսկ հետո ներկայացված է ընդհատվող հատվածներով։ Վերին ծնոտի վրա կան 29-34, իսկ ստորին ծնոտի վրա 28-30 ատամներ. երկու ծնոտներիի վերջին ատամները լայնացած են։ Մարմնի ընդհանուր հիմնագույնը շոկոլադե շագանակագույն է։ Մեջքին և կողքերին կան ոչ մեծ մուգ բծեր, որոնք, երբեմն, միաձուլվում են շերտերով։ Մեջքային լողակի հիմքում կան մինչև 7 սպիտակավուն կամ դեղնավուն բծեր, իսկ պոչային լողակի հիմքում` մուգ շագանակագույն բիծ։ Մեջքային լողակի առջևի մասի միջնորմներում, իրանի առջևի մասում և գլխի հետևի մասում լինում են մուգ կետեր։ Բազմացման շրջանում արուները ավելի գունեղ են դառնում և նրանց հետանցքի լողակի առջևի մասի ճառագայթների ծայրերին ի հայտ են գալիս լայնացումներ[2]։

ԱրեալԽմբագրել

  Տեսակի տարածվածությունը` Միջերգրական, Մարմարա, Սև ծովեր[2]։

ԿենսաբանությունԽմբագրել

Ծովի` քարքարոտ հատակով, ափամերձ տարածքների հատակաբնակ ձուկ։ Ապրում են ոչ մեծ խմբերով ժայռերի և մեծ քարերի արանքում` 5-6 մ խորություններում։ Բազմացումը, ըստ երևույթին, հունիս-օգոստոսին է, երբ ջրի ջերմաստիճանը 18-25 °С է։ Արուները` բազմացման համար, խորշերում, քարանձավներում և ճեղքերում, քարերի արանքներում և այլն, ծանծաղուտներում 0.5-1 մ խորություններում, սարքում են «բներ»[2]։ Էգերին խնամում են` մարմնի առջևի մասը տարուբերելով։ Մի քանի էգ ձկնկիթը դնում և բեղմնավորվում են մեկ արուի կողմից։ Յուրաքանչյուր բնում նկատվել են 2-3 ձկնկիթի կույտեր, որնցից յուրաքանչյուրում եղել են 200-300 ձու։ Արուն ակտիվորեն պաշտպանում է բույնը։ Բեղմնավորումից 9 օր անց, ջրի 20-22 °С ջերմաստիճանում, ձկնկիթից դուրս են գալիս թրթուրները։ Սնվում է հատակի բուսածածկի օրգանիզմներով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Парин Н.В., Евсеенко С.Л., Васильева Е.Д. Рыбы морей России: аннотированный каталог. — Сборник трудов Зоологического музея МГУ. — М.: Товарищество научных изданий КМК, 2014. — Т. 53. — 733 с. — 500 экз.
  2. 2,0 2,1 2,2 Мовчан Ю. В. Риби України. — Київ: Золоті ворота, 2011. — 444 с. — ISBN 978-966-2246-26-1