Մերի (Մեծ Մերի, անգլ.՝ Mary, Մեծ Մերի անգլ.՝ Big Mary[1], հայտնի է, որպես Մարդասպան Մերի[1], 1894 - սեպտեմբերի 13, 1916(1916-09-13), Էրվին, Թենեսի, ԱՄՆ), ամերիկյան Սփարքս եղբայրների (անգլ.՝ Sparks World Famous Shows) կրկեսում ելույթ ունեցող ասիական փիղ, որին մահապատժի են ենթարկել մարդ սպանելու համար։ Նրա մահը երբեմն ներկայացվում է, որպես 20-րդ դարի սկզբի կրկեսի կենդանիների հետ դաժան վերաբերմունքի օրինակ[2]։

Մերի
Elephantmary.jpg
Տեսակասիական փիղ և mammal living in captivity?
Սեռիգական
Ծնվել է1894
Մահացել էսեպտեմբերի 13, 1916(1916-09-13)
Մահվան վայրԷրվին, Թենեսի, ԱՄՆ

Ռեդ Էլդրիջի սպանությունԽմբագրել

1916 թվականի սեպտեմբերի 12-ին Սփարքս եղբայրների կրկեսը ժամանել է Թեննեսի նահանգի Քինգսպորտ քաղաք։ Նրանք ելույթների համար բերել են 30-ամյա էգ փիղ Մերիին։ Մերիին խնամել է ոմն Ռեդ Էլդրիջ[3], որը կրկեսային միջավայրում նոր մարդ էր և կենդանիների վարվելու փորձ չուներ։ Ելույթներից մեկից առաջ Ռեդը փղի ականջը կեռով ծակել է, որ ստիպի բեմ դուրս գալ։ Մերին ջղայնացած կնճիթով բռնել է իր նեղացնողին, գետին շպրտել, տրորել ու սպանել։ Խուճապ է առաջացել։ Սկսել են փղի վրա կրակել, բայց միջին տրամաչափի գնդակները չեն սպանել նրան։ Փղին դժվարությամբ են կանգնեցրել։ Տեղական շերիֆ Հիքմանը «ձերբակալել է» փղին և փակել քաղաքային բանտին կից վանդակում։ Հարևան քաղաքի բնակիչները իմանալով իրողությունը, հայտարարել են, որ չեն ընդունի կրկեսին իրենց քաղաքներում, քանի դեռ փիղը ողջ է։

Փաստացի հաստատված է, որ Մերին միայն մեկ հոգու է սպանել, բայց մարդկանց մեջ շրջանառվում էր, որ նա սպանել է երեքին, հաճախ էլ ութ զոհի մասին են խոսել[4]:

ՄահապատիժԽմբագրել

Հասարակության ճնշման տակ Սփարքս եղբայրներ կրկեսի տերերը որոշում են կայացրել և միջադեպի հաջորդ օրը, ամբոխի աչքի առաջ, Մերիին կախել են երկաթգծի ամբարձիչ կռունկից։ Հավաքված է եղել 5000 մարդ։ Շղթան որից կախել են 5 տոննանոց կենդանուն, չի դիմացել ծանրությանը և կտրվել է։ Մերին ընկել և կոտրել է ազդրը։ Նրան կախել են նորից։ Նրան թաղել են մահապատժի վայրից ոչ հեռու։

Չնայած տարածված լուսանկարի իսկությունը կասկածի տակ է դրել «Argosy» ամսագիրը[3], բայց դեպքի ժամանակ արված այլ լուսանկարներ հաստատում են մահապատժի իսկությունը[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Murderous Mary»։ Վերցված է 2015-05-25 
  2. Krajicek David J. (2015-03-14)։ «'Fed up' circus elephant lynched for 'murder' in 1916»։ NY Daily News։ Վերցված է 2016-09-15 
  3. 3,0 3,1 Joan V. Schroeder (փետրվարի 13, 2009)։ «The Day They Hanged Mary The Elephant in Tennessee - BlueRidgeCountry.com»։ BlueRidgeCountry.com 
  4. «Lynchings & Hangings of America»։ legendsofamerica.com։ Վերցված է 9 Փետրվար 2018 
  5. «The town that hanged an elephant»։ Վերցված է 2015-05-25