Հարձակվող, հարձակվողական ոճի խաղացող, որ գտնվում է հակառակորդի դարպասներին առավելապես մոտ։ Նրա հիմնական նպատակն է խփել գոլեր։ Անվանվում է նաև ֆորվարդ (անգլ.՝ Forward - առջևի բառից), ստրայքեր (անգլ.՝ Striker - հարվածող բառից) և այլ անվանումներ։ Ժամանակակից ֆուտբոլային թիմերում հարձակվողները կարող են լինել 1-ից 3 հոգի։ Օրինակ՝ 4-2-3-1 մարտավարության մեջ կա 1 հարձակվող, իսկ 4-3-3-ի մեջ 3 հարձակվող։

Հարձակվող(կարմիր շապիկով)

Հարձակվողը տակտիկական սխեմաների մեջ խմբագրել

Ժամանակակից մարտավարական սխեմաները օգտագործվում են մեկից մինչեւ երեք հարձակվողներ. Սովորաբար դաշտում խաղում են երկու հարձակվողներ, ընդ որում, հաճախ, մեկը գտնվում է ինչպես հնարավոր է մոտ դարպասին, իսկ մյուսը ՝ գտնվում է հետևում եւ աջակցում է նրան խորքից։ Առաջինի խնդիրն է ընդունել գնդակը, իր մոտ հավաքել մի քանի պաշտպանների և տալ գոլային փոխանցում կամ ճնշել պաշտպանությունը և խփել գոլ։ Երկրորդի խնդիրն է տալ փոխանցում խորքից դեպի դարպասը տեղափոխվել տուգանային հրապարակ, ուշադրություն շեղել պաշտպանությունից, որոնել ազատ գոտիներ և ընդունել գնդակը այնտեղ։

հազվադեպ, հարձակվողներից մեկը տեղաշարժվում է դաշտի եզր և կատարում է օդային փոխանցում հակառակորդի տուգանային հրապարակ։

Քանի որ սովորաբար հարձակվող ֆուտբոլիստները ավելի շատ գոլեր են խփում, նրանք առավել հայտնի են թիմում։

Դիրքի տարբերակներ խմբագրել

Կենտրոնական հարձակվող խմբագրել

Կենտրոնական հարձակվողի (անգլ. centre forward), կամ "մաքուր" հարձակվողի միակ խնդիրն է գնդակը անցկացնել մրցակցի դարպասը։ Մեծ մասը գտնվում են տուգանային հրապարակում, կամ նրա մոտակայքում, մշտապես փնտրում հնարավորություն ընդունել գնդակը և հարվածել դարպասի. Նման խաղացողներին հաճախ կոչում են "աղվես վանդակի" (անգլ. Fox in the box), քանի որ դրանք տեղափոխվում են հիմնականում մրցակցի տուգանային հրապարակում։ Նրանց անհրաժեշտ է ունենալ բարձր արագություն, ամենակարևորն է հայտնվել ճիշտ վայրում ճիշտ ժամանակին, և տեխնիկապես հարվածել գնդակին։

Կենտրոնական հարձակվողների մեկ այլ տեսակ —, ֆիզիկապես հզոր զարգացած ֆուտբոլիստ, ով լավ է խաղում գլխով և կարողանում է փակել գնդակը (հաճախ անավանում են "սյուն")։ Ամբողջ թիմը աշխատում է, որպեսզի մատակարարաի նրանց գնդակներ, և նրանք կամ խփում են գլխի հարվածով, կամ, ծասկելով գնդակը, հրում են դեպի տուգանային հրապարակ և խփում գոլ։

Տվյալ դիրքի որոշ հարձակվողներ խփում են գոլերը բացառապես ի շնորհիվ գնդակին տիրելու ֆիլիգրան տեխնիկայի. Ստանալով փոխանցումը, նրանք բարձր արագությամբ ներխուժում են տուգանային հրապարակ և խափող շարժումների միջոցով ազատվում են պաշտպանության հսկողությունից, իսկ մենակ մնալով դարպասապահի կամ դատարկ դարպասի հետ, մխրճում են գնդակը ցանցը։

Շատ խաղացողներ գրագետ օգտագործում են բոլոր հնարքները, որպեսզի հասնեն արդյունքի։ Նրանք կարող են օգտվել ցանկացած հնարավորությունից շնորհիվ նրանց լայն գիտելիքների՝ խաղը կարդալու ունակությունները, կիրառել ոչ ստանդարտ քայլ, և գնդակը խփել դարպասը։

Գոյություն ունի ավանդույթ շնորհել տվյալ դիրքի խաղացողներին իններորդ համարը։ Համարվում է որ դա սկսվել է Դիկսի Դինաից, ով 1927/1928 մրցաշրջանում 60 գոլ է խփել Անգլիայի առաջնությունում[1][2][3]։

Այս տեսակի հարձակվողների թվում հայտնի են Ռոնալդոն, Գերդ Մյուլլերը, Ալան Շիրերը։

Կենտրոնական հարձակվողը հիմնականում բարձրահասակ ֆուտբոլիստ է, որը համարվում է թիմի հիմնական գոլ խփող խաղացողներից մեկը։ Այդ խաղացողը սեփական կիսադաշտից պետք է ստանա երկար փոխանցումներ կամ եզրից կարճ փոխանցումներ դեպի կենտրոն։ Կենտրոնական հարձակվողը պետք է համագործակցի կենտրոնական կիսապաշտպանի հետ։ Ժամանակակից ֆուտբոլում հարձակվողը ֆունկցիաներից մեկը նաև որոշ չափով պաշտպանվելն է։ Նա պետք է լինիև ֆիզիկապես տակտիկապես ուժեղ ֆուտբոլիստ։ Ներկայումս լավագույն կենտրոնական հարձակվողներից են Կարիմ Բենզեման, Լուիս Սուարեսը, Գոնսալո Իգուաինը, Դավիդ Վիլյան, Դիեգո Կոստան և այլք։

Եզրային հարձակվող խմբագրել

Եզրային հարձակվող, կամ վինգեր (անգլ. winger — եզրային) գտնվում է հարձակման եզրում. Նրա խնդիրն է սրընթաց անցում կատարել գնդակով եզրում, որին հաջորդում է փոփանցում առաջ կամ տեղափոխում կենտրոն։ Հակառակ եզրի հարձակվողը կարող է միաժամանակ տեղափոխել դարպասապահականի հեռակա անկյուն։

Ժամանակակից մարտավարական սխեմաներում դերը, որպես կանոն, միավորվում է կիսապաշտպանի դերի հետ։ տվյալ գործառույթները կատարում են նաև լատերալը։ Դրա համար նրանց սկսել են անվանել "վինգերներ"։

Կիսամիջին հարձակվող խմբագրել

Կիսամիջին հարձակվողները գտնվում են ծայրահեղ և կենտրոնական հարձակվողների միջև։ Տվյալ դիրքը ներկա էր "դուբլ-վ" և "բուրգ" դասական սխեմաներում։ նրանք գտնվում են 45° դարպասի ուղությամբ, իսկ "դուբլ-վ"-ում — մի քիչ ետ է մնում այլ հարձակվողներից և փոխանցում են նրանց։ Ներկայումս համապատասխան գործառույթներ է կատարում կիսապաշտպանությունը, իսկ երբեմն էլ եզրային պաշտպանները կապող հարձակման։

Հետ քաշված հարձակվող խմբագրել

Հետ քաշված հարձակվողը սովորաբար խաղում է հարձակվողների և կիսապաշտպանների միջև։ Առաջին անգամ նման դիրքի հարձակվողով սկսել է է խաղալ Հունգարիայի հավաքականը 1940-ականների վերջին 1950-ականների կեսերին, որտեղ այդ դերը կատարել Նանդոր Խինդեկուտի. Հոյակապ հունգարացիների թիմը՝ այդպես անվանում էին նրանց այն ժամանակ, համաշխարհային ֆուտբոլում եղել է առաջատար այդ տարիներին և բոլոր ժամանակների մեծագույն թիմերից մեկը։

Այս դիրքին մեծ ճանաչում է բերել Իտալիայի հավաքականը։ իտալ. trequartista՝ ֆուտբոլիստ, որը խաղում է ոչ հարձակման գծում, ոչ կիսապաշտպանությունում, սակայն, պահում է խաղի բոլոր թելերը։ Հիմա այդպիսի խաղացողներին ընդունված է անվանել պլեյմեյկեր։

Անկախ անվանումից, այդ խաղացողը կատարում է ոչ միայն հարձակման խնդիրները, այլև պաշտպանական խնդիրներ։ Այս դերում ընտրվում է կամ կիսապաշտպան լավ հարձակողական ընդունակություններով, կամ հարձակվող, որը կարող է գրագետ խաղալ գնդակ խլման ժամանակ։ Այնպես է ստացվել, որ ամենից հաճախ այդ դերի խաղացողները ստանում են տասներորդ համարը՝ Պելեի պատվին։

Այս տեսակի հարձակվողների թվում հայտնի են Պելեն, Մարադոնան, Մեսսին, Ֆերենց Պուշկաշը, Յոհան Կրոյֆը, Դենիս Բերկգամպը, Ալեսանդրո Դել Պիեռոն, Ռոբերտո Բաջոն, Ռոնալդուն։

Կեղծ ինյակ խմբագրել

Հարձակվող, գտնվող հարձակվողի դիրքում, բայց որի հիմնական խնդիրը ոչ թե գոլեր խփելն է, այլ հարձակման ժամանակ տեղափոխվել դարպասին հակառակ, տանելով իր հետ պաշտպաններին, որպեսզի ազատ գոտի ներխուժեն իր խաղընկերները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Что в номере тебе моем?. Советский Спорт. Проверено 3 июля 2016.
  2. English League Leading Goalscorers
  3. Positions in Football (англ.), TalkFootball.com.

Արտաքին հղումներ խմբագրել