Ամառային օլիմպիական խաղեր 1900

Ամառային Օլիմպիական խաղեր 1900 (անգլ.՝ 1900 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 1900, պաշտոնապես անվանվում է II Օլիմպիադայի խաղեր[1]), անցկացվել են մայիսի 14-ից հոկտեմբերի 28Փարիզում, Ֆրանսիա[1]։ Խաղերի անցկացումը համընկել է Համաշխարհային ցուցահանդեսին, որն այդ ժամանակ անցկացվել է Փարիզում։ Ի տարբերություն 1896 թվականի խաղերի այս խաղերն ավելի մեծ մասսայականություն են ունեցել. ժամանել են թվով ավելի շատ մարզիկներ և անցկացվել են ավելի շատ մրցություններ։ Մասնակից 997 մարզիկները ժամանել են 24 երկրներից[1]։ Մարզիկները մրցել են 20 սպորտաձևերում մեդալների 95 հավաքածուների համար[1]։

Ամառային օլիմպիական խաղեր 1900
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՓարիզ
ՖրանսիաՖրանսիա
Երկիր Ֆրանսիա
Բացումմայիսի 14
բացման արարողություն չի եղել
Ջահակիրչկա, ներդրվել է 1936-ի խաղերին
Փակումհոկտեմբերի 28
փակման արարողություն չի եղել
ՄարզադաշտՓարիզ
Մարզիկներ997 (975 տղամարդ, 22 կին)
Մրցավարներչկա, ներդրվել է 1920-ի խաղերին
Մասնակից երկրներ24
Մեդալներ95 հավաքածու 20 սպորտաձևում
ՆախորդԱմառային օլիմպիական խաղեր
ՀաջորդԱմառային օլիմպիական խաղեր 1904
Կայքolympics.com/en/olympic-games/paris-1900(անգլ.)
 1900 Summer Olympics Վիքիպահեստում

Քաղաքի ընտրություն

խմբագրել

1894 թվականի հունիսի 23-ին Սորբոնում (Փարիզ) կայացել է ՄՕԿ-ի անդրանիկ միջազգային կոնգրեսը։ Այդ խորհրդակցության քննարկման թեմաներից մեկն էլ I Օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրությունն է եղել։ Պիեռ դե Կուբերտենն առաջարկել է խաղերն անցկացնել 1900 թվականին Փարիզում։ Սակայն պատվիրակները որոշել են, որ վեցամյա սպասումը կարող է նվազեցնել հետաքրքրությունը Խաղերի հանդեպ։ Այդ իսկ պատճառով հավաքվածները որոշել են I Խաղերն անցկացնել 1896 թվականին Աթենքում։ Առաջին Խաղերից հետո հույները հայտարարել են, որ բոլոր հաջորդող Խաղերն էլ պետք է անցկացվեն Հունաստանում, քանի որ Օլիմպիական խաղերի հայրենիքն այնտեղ է։ Դրա փոխարեն Կուբերտանն առաջարկել է չորս տարին մեկ անգամ անցկացնել Հունական խաղեր, որին կարող են մասնակցել միայն հույներ, որով էլ որոշել է զբաղվել արքայազն Կոնստանտինը։ Բացի այդ, 1897 թվականին Օսմանյան կայսրության դեմ սկսած պատերազմը վերջնականապես բացառեց Աթենքում կրկնակի Խաղեր անցկացնելու գաղափարը։ Փարիզի օգտին ընտրությունը հաստատվել է ՄՕԿ-ի երկրորդ կոնգրեսի ժամանակ, որն անցկացվել է 1897 թվականին Հավրում։

Խաղերի կազմակերպում

խմբագրել
 
Ամառային II Օլիմպաիական խաղերում թեթև աթլետիկայի մրցումներն ընդունած մարզադաշտը
 
Մարզադաշտի նախագծերից մեկը

Հատուկ Խաղերի կազմակերպման համար ստեղծվել է կազմկոմիտե։ Պլանավորվել է Խաղերն անցկացնել հին հունական ոճով. կառուցել դեկորատիվ եկեղեցիներ և արձաններ[2]։ 1898 թվականի մայիսի 29-ին՝ կազմկոմիտեի առաջին ժողովի ժամանակ[2], մշակվել է Խաղերի անցկացման ծրագիր։ Այնուհետև կազմկոմիտեն զբաղվել է տարբեր երկրներից մարզիկներ հրավիրելով։ Խաղերի մասնակցելու իրենց ցանկությունն առաջինը հայտնել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ավստրալիայի սիրողական ակումբները։ Շատ ծրագրեր չեն իրականացել տարբեր պատճառներով։

Ցուցահանդեսի տնօրեն Ալֆրեդ Պիկարդը սպորտը համարել է «անօգուտ և աբսուրդ զբաղմունք» և սկզբում բացարձակապես դեմ է եղել Խաղերի անցկացմանը, սակայն բանակցություններից հետո նա համաձայնվել է։ 1898 թվականի նոյեմբերի 6-ին մարզիկների ֆրանսիական սպորատային միությունը հայտարարել է, որ միայն ինքն իրավունք ունի Ցուցահանդեսում ցանկացած սպորտային միջոցառման կազմակերպման համար։ ՄՕԿ-ը այդ կառույցի հետ չի գնացել առճակատման և զիջել է այդ իրավունքը։ Խաղերի կազմակերպման նոր կոմիտեն ստեղծվել է 1899 թվականի փետրվարի 19-ին։

Այդ կոմիտեի ղեկին են կանգնել Պիկարդը և հրաձիգների ֆրանսիական ասոցիացիայի նախագահ Դանիել Մերիլլոնը։ Նրանք հայտարարել են մրցությունների և մարզահրապարակների նոր ցանկերը։ Բացի այդ, նոր կազմկոմիտեն գրեթե չի օգտագործել «Օլիմպիական» բառը։ Շատ մրցույթներ կոչվել են «Միջազգային առաջնություն» կամ «Ցուցահանդեսի մրցույթ»[3]։ Իսկ Կուբերտենը ավելի ու ավելի շատ մասնակիցներ հրավիրելու նպատակով մեկնել է տարբեր երկրներ։

Սպորտային մրցությունները տեղի են ունեցել միմյանցից բավականին հեռու վայրերում[3]։ Թեթև աթլետիկայի մրցումներն անցկացվել են Փարիզի՝ Բուլոնյան անտառում գտնվող Մրցավազքի ակումբի մարզահրապարակներում, լողը՝ հենց Սեն գետում, սուսերամարտը՝ Տյուիլրի պալատի պարտեզներում, թենիսը՝ Փարիզի արևմտյան մասում, իսկ ձիասպորտը՝ արևելյան[3]։ Հեծանվասպորտի մրցումներն անցկացվել են «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, իսկ հրաձգությունը՝ քաղաքի տարբեր հրաձգարաններում[3]։ Առագաստանավային սպորտաձևի մրցումներն անցկացվել են Փարիզից դուրս՝ Իվելին դեպարտամենտում և Հավր քաղաքում[3]։

Խաղերի բացման և փակման արարողություններ

խմբագրել

Այս Խաղերում բացման և փակման արարողություններ չեն անցկացվել, այդ իսկ պատճառով չեն շարունակվել Օլիմպիական շատ ավանդույթներ։ Մայիսի 14 և հոկտեմբերի 28 ամսաթվերը պայմանական են, քանի որ այդ ընթացքում Ցուցահանդեսի ծրագրում ներառված էին տարբեր սպորտային մրցություններ[4]։

Խաղերի օրացույց

խմբագրել
Սպորտ Ամսաթիվ
Ակադեմիական թիավարություն օգոստոսի 25, 26
Բասկյան պելոտա հունիսի 14
Հեծանվասպորտ սեպտեմբերի 11-13, 15
Ջրագնդակ օգոստոսի 11, 12
Գոլֆ հոկտեմբերի 2, 3
Ձիասպորտ մայիսի 29, 31, հունիսի 2
Կրիկետ օգոստոսի 19, 20
Կրոկետ հունիսի 18, 28, հուլիսի 4-11
Թեթև աթլետիկա հուլիսի 14-16, 19, 22
Առագաստանավային սպորտ մայիսի 20, 22, 24, 25, օգոստոսի 1, 5, 6
Պարանի ձգում հուլիսի 17
Լող օգոստոսի 11, 12, 15-19
Պոլո մայիսի 28, 31, հունիսի 2
Ռեգբի հոկտեմբերի 14, 28
Մարմնամարզություն հուլիսի 29, 30
Հրաձգություն հուլիսի 15-17, օգոստոսի 1-5
Նետաձգություն մայիսի 27-օգոստոսի 14
Թենիս հուլիսի 6-11
Սուսերամարտ մայիսի 14-19, 22-25, 27-29, հունիսի 1, 2, 5-7, 9-15, 19, 20, 22, 23, 25-27
Ֆուտբոլ սեպտեմբերի 20, 23

Մրցումներ

խմբագրել

Հայտնի չէ, թե որքան սպորտաձև է եղել ներառված Օլիմպիական ծրագրում։ Որոշ մրցումներ կազմակերպել է ՄՕԿ-ը, իսկ որոշները հանդիսացել են Ցուցահանդեսի մրցումներ և Խաղերի հետ ոչ մի կապ չեն ունեցել։ Մի քանի մրցումներ ավելի ուշ տարբեր չափորոշիչներով հայտարարվել են ոչ Օլիմպիական (պրոֆեսիոնալների մասնակցություն, միայն մեկ թիմի մասնակցություն), իսկ մնացած մրցումները որակվել են որպես «ոչ պաշտոնական»։

Օլիմպիական սպորտաձևեր

խմբագրել

Խաղերում մրցումներն անցկացվել են 20 սպորտաձևերում։
Փակագծերում նշված են մեդալների քանակը

Օլիմպիական սպորտաձևի կարգավիճակ ստացան 20-ը։ Ի տարբերություն նախորդ Խաղերի՝ հանվել են ըմբշամարտն ու ծանրամարտը, իսկ 13 սպորտաձևեր անցկացվել են առաջին անգամ։

Ակադեմիական թիավարություն

խմբագրել
 
Զույգերի միջև եզրափակիչը Սենա գետի վրա

Այս Խաղերում առաջին անգամ է անցկացվել ակադեմիական թիավարության մրցումներ, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 25-ին և 26-ին Սեն գետի վրա։ Խաղարկվել է մեդալների չորս հավաքածու, որոնց տիրանալու համար մրցել են 8 երկրների ներկայացուցիչներ։ Մրցումներն անցկացվել են մեկ, երկու, չորս և ութ մարզիկներով անձնակազմերով։ Չորս մարզիկներով մրցումներում եղել է երկու եզրափակիչ և հանձնվել է մեդալների երկու հավաքածու։

Բասկյան պելոտա

խմբագրել
 
Բասկյան պելոտան Խաղերի ընթացքում

Բասկյան պելոտայի մրցումներն անցկացվել են միայն այս Խաղերում, չնայած այս սպորտաձևում ցուցադրական ելույթներ եղել են ևս երեք Օլիմպիական խաղերում՝ 1924, 1968, 1992 թվականներին։ Մրցումներին մասնակցում էին միայն երկու թիմ, որոնք վիճարկում էին ոսկե և արծաթե մեդալները։ Իսպանական թիմը, որը բաղկացած էր Խոսե դե Ամեսոլա և Վիլլոտա մարզիկներից, հաղթեց երկու ֆրանսիացի մարզիկներ Մորիս Դուրկուետտին և Էչեգերային։

Հեծանվասպորտ

խմբագրել
 
Հեծանվասպորտի եզրափակիչը

Մրցումներին մասնակցում էին 6 երկրների 72 հեծանվորդ։ Խաղարկվում էր մեդալների երկու հավաքածու։ 2 կմ տարածության մրցավազքում մասնակցում էին 69 մարզիկ։ Որակավորման մրցավազքն ու քառորդ եզրափակիչն անցկացվել է սեպտեմբերի 11-ին, իսկ սեպտեմբերի 13-ին՝ կիսաեզրափակիչն ու եզրափակիչը։ Առաջին երկու տեղերը զբաղեցրեցին ֆրանսիացիներ Ժորժ Տելենդեն և Ֆեռնան Սանը, իսկ երրորդ տեղը՝ Օլիմպիական խաղերում առաջին ամերիկացի հեծանվորդ Ջոն Լեյկը։ 25 կմ տարածության վրա մրցավազք անցկացվեց սեպտեմբերի 15-ին, որին մասնակցում էր 2 երկրների 7 հեծանվորդ։ Ողջ մրցահարթակը զբաղեցրեցին ֆրանսիացիներ Լուի Բաստենը, Լուի Հիլդեբրանդը և Օգյուստ Դյումեն։ Բացի այդ տեղի ունեցան ևս մի քանի հեծանվավազք, որոնք ավելի ուշ չներառվեցին Օլիմպիական ծրագրում։

Ջրագնդակ

խմբագրել

Ջրագնդակի մրցումներն անցկացվեցին օգոստոսի 11-ին և 12-ին, որին մասնակցում էին 4 երկրների ջրագնդակի 7 ակումբ։ Եզրափակչում խաղացին բրիտանական և բելգիական թմերը, որտեղ բրիտանացիները հաղթեցին 7:2 հաշվով։ Երրորդ տեղի համար խաղ չանցկացվեց, այդ իսկ պատճառով բրոնզե մեդալները շնորհվեցին ֆրանսիական երկու թմերին, որոնք պարտվել էին կիսաեզրափակիչներում։

Գոլֆի մրցումներն անցկացվել ենհոկտեմբերի 2-ին և 3-ին։ Եղել է ընդամենը երկու մրցամարտ՝ տղամարդկանց միջև և կանանց միջև։ Տղամարդկան մրցամարտում 4 երկրներից 12 գոլֆիստներ։ Հաղթող դարձավ ամերիկացի Չարլզ Սանդսը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին բրիտանացիներ Վոլտեր Ռատերֆորդը և Դեյվիդ Ռոբերտսոնը։ Կանանց մրցապայքարում մրցանակային երեք տղերը զբաղեցրեցին ամերիկուհիներ՝ Մարգարետ Էբբոտը, Պոլին Ուիտտերը և Դարիա Պրետտը։

Ձիասպորտ

խմբագրել

Ձիասպորտի մրցումները Խաղերում անցկացվեցին առաջին անգամ, որում խաղարկվում էր մեդալների 3 հավաքածու, սակայն որոշ աղբյուրներ հայտնում են, որ եղել է 5 հավաքածու[5]։ Բարձրության ցատկերում ոսկե մեդալ ստացան միանգամից երկու մարզիկ՝ ֆրանսիացի Դոմինիկ Գարդերը և իտալացի Ջովանի Ջորջո Տրիսսինոն, իսկ արծաթե մեդալներ չեն շնորհվել։

Կրիկետ

խմբագրել
 
Խաղերում կրիկետի միակ մրցամարտի պաստառը

Կրիկետի մրցումներն անցկացվել են բրիտանական և ֆրանսիական թմերի միջև, որոնք մրցել են երկու օր՝ օգոստոսի 19-ին և 20-ին։ Բրիտանացիները հաղթեցին ֆրանսիացիներին 262:104 հաշվով։ Խաղերի պատմության ընթացքում սա միակ մրցումն էր կրիկետից։

Կրոկետ

խմբագրել
 
Կրոկետի մրցումներ

Կրոկետի մրցումներին մասնակցել է 10 մարզիկ, որոնցից միայն մեկն էր Բելգիայից, մնացած բոլոր մարզիկները ֆրանսիացիներ էին, որոնք էլ վաստակեցին բոլոր մեդալները։ Կրոկետի մրցումներն անցկացվել են մենամարտիկների և զույգերի միջև (մասնակցում էր միայն մեկ զույգ, որն էլ ստացավ ոսկե մեդալ՝ չանցկացնելով որևէ մրցամարտ)։ Կանայք նույնպես մասնակցում էին այս մրցումներին, սակայն նրանց համար չկար առանձին մրցումներ։

Թեթև աթլետիկա

խմբագրել
Վազք կարճ տարածությունում
խմբագրել

Կարճ տարածությունում վազքի մրցումներում (մինչև 400 մետր) անցկացվել են 7 կարգ, որոնք բոլորն էլ հաղթել են ամերիկացիները և լավագույն մարզիկներ են ճանաչվել Էլվիլ Կրենցլայնը` հաղթելով երեք մրցավազքում և Ջոն Տյուկսբերին` դառնալով Խաղերի երկակի չեմպիոն և եռակի մրցանակակիր։

Վազք միջին և երկար տարածություններում
խմբագրել
 
Բրիտանացի Ալֆրեդ Տայսոուն 800 մետր վազքում ժամանում է առաջինը
 
Մարաթոնյան վազք

Միջին և երկար տարածություններում վազքն (800 մետրից սկսած) անցկացվել է 6 մրցավազքով և առաջին անգամ են անցկացվել արգելապատնեշներով և թիմային վազքի մրցումներ։ Այստեղ լավագույնը ճանաչվեցին բրիտանացիները` չորս կարգում դառնալով չեմպիոն։ 2500 մետր տարածությունում արգելապատնեշներով վազքում հաղթել է կանադացի Ջորջ Օրտոնը, իսկ մարաթոնում հաղթել է լյուքսեմբուրգցի Միշել Տեատոն, սակայն նրա մեդալը վերագրվում է ֆրանսիական արդյունքներին։

Նախորդ խաղերի համեմատությամբ ավելացել են եռակի ցատկը, կանգնած տեղից երկարության և բարձրության ցատկ։ Այստեղ նույնպես բոլոր մեդալները շնորհվել են ամերիկացի մարզիկներին։ Այս Խաղերում իր չորրորդ տիտղոսն է շահել արագավազորդ Կրենցլայնը, երկու անգամ լավագույնն է ճանաչվել Իրվինգ Բակստերը, իսկ Ռեյ Յուրին հաղթել է կանգնած տեղից բոլոր ցատկերում։

Նետում
խմբագրել
 
Չեմպիոն Ռուդոլֆ Բաուերը նետում է սկավառակ

Նետման կարգերում խաղարկվել են մեդալների 3 հավաքածու։ Առաջին անգամ մարզիկները մրցում էին մուրճի նետումով, որում հաղթող ճանաչվեց ամերիկացի Ջոն Ֆլենագանը։ Մեկ այլ ամերիկացի` Ռիչարդ Շելդոնը դարձավ առաջինը գնդի նետման մեջ, իսկ հունգար Ռուդոլֆ Բաուերը հաղթել է սկավառակի նետման մեջ։

Առագաստանավային սպորտ

խմբագրել
 
Առագաստանավային սպորտի մրցումներ

Առագաստանավային սպորտի մրցումներն անցկացվել են Խաղերի ողջ ընթացքում՝ մայիսի 20-ից օգոստոսի 6-ը։ Անցկացվել են մի քանի ռեգատներ, որոնք տարբերվում են առագաստանավերի ջրատարողությամբ։ Սակայն դրանցից մի քանիսը զրկվեցին Օլիմպիական կարգավիճակից։ Այժմ ՄՕԿ-ը չեմպիոն է կոչում 10 թիմի, այլ ոչ թե 13, ինչպես պնդում են որոշ աղբյուրներ[6]։ Մի քանի կատեգորիաներում շնորհվել է մեդալների երկու հավաքածու։

Պարանի ձգում

խմբագրել
 
Պարանի ձգում

Պարանի ձգումն անցկացվել է մեկ օր՝ մայիսի 17-ին և խաղարկվել է մեդալների մեկ հավաքածու, որի համար մրցել են վեց հոգանոց երկու թմեր։ Առաջին թիմի կեսը շվեդներ էին, մյուս կեսը՝ դանիացիներ։ Երկրորդ թիմն ամբողջությամբ բաղկացած էր ֆրանսիացի մարզիկներից։ Սկանդինավյան թիմը հաղթել է 2:0 հաշվով։ Այդ թիմի մեդալները վերագրվել են Խառը թիմի արդյունքներին։

 
Լողի մրցելույթներից մեկի սկիզբ

Լողի մրցումներն անցել են 7 մրցակարգում, առաջին անգամ անցկացվել է լող մեջքի վրա։ Ազատ ոճում մրցումներն անցկացվել են 200, 1000 և 4000 մետր տարածությունում։ Բացի այդ անցկացվել են մրցումներ թմերի միջև (որոնք մրցում էին ոչ թե ժամանակի, այլ միավորների համար), արգելքներով լող և սուզալող, որոնք հետագայում հանվել են Խաղերից։ Լողում երկակի չեմպիոններ են դարձել ավստրալիացի Ֆրեդերիկ Լեյնը, բրիտանացի Ջոն Ջարվիսը և գերմանացի Էռնստ Հոպպենբերգը, իսկ ֆրանսիացի Շառլ դե Վանդվիլը մեկ անգամ է դարձել չեմպիոն՝ հաղթելով սուզալողում։

 
Պոլոյի մրցումներ

Պոլոյի մրցումներին մասնակցել են 5 թիմ, որոնցից երեքը միջազգային թմեր են եղել և ներառել են մարզիկներ տարբեր երկրներից։ Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են ամերիկա-բրիտանական խառը թիմը, իսկ երրորդ տեղը՝ ամերիկա-ֆրանսիական և մեքսիկական թմերը։

Ռեգբիի մրցումներին մասնակցել է երեք թիմ՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ Նրանք միմյանց հետ անցկացրել են երկու խաղ։ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև խաղը չի անցկացվել, այդ իսկ պատճառով արծաթե մեդալը բաժին է հասել երկու թմերի մարզիկներին։ Հաղթող է ճանաչվել ֆրանսիական թիմը, որոնք գերմանացիներին հաղթել են 27:17 հաշվով, իսկ բրիտանացիներին՝ 27:8 հաշվով։

Մարմնամարզություն

խմբագրել

Մարմնամարզության մրցումներն անցկացվել են հունիսի 29-ին և 30-ին։ Խաղարկվել է ընդամենը մեկ մեդալ բազմամարտում։ Մասնակցել են 8 երկրների 135 մարմնամարզիկներ։ Ողջ մրցանակային հարթակը զբաղեցրել են ֆրանսիացիները` Գյուստավ Սանդրան դարձել է չեմպիոն, իսկ Նոել Բոն և Լյուսեն Դեմանեն` մրցանակակիրներ։

Հրաձգություն

խմբագրել
 
Հրաձգության մրցումներ

Հրաձգության մրցումներում անցկացվել են 9 մրցամարտ։ Մրցումներ են անցկացվել թիմային և անհատական հաշվարկներում, իսկ ինքնաշեն հրացանով հրաձգությունն անցկացվել է երեք դիրքով։ Լավագույն հրաձիգներ են ճանաչվել շվեյցարացիները` հաղթելով 5 կարգում, իսկ չորս մարզիկներ` Կարլ Ռյոդերերը, Էմիլ Կելլենբերգերը Լուի Ռիշարդեն և Կոնրադ Շտեելին դարձան կրկնակի Օլիմպիական չեմպիոններ։

Նետաձգություն

խմբագրել

Նետաձգության մրցումներն անցկացվել են մայիսի 27-ից օգոստոսի 14-ը։ Չորս դասերում խաղարկվել է մեդալների 6 հավաքածու։ Լավագույն նետաձիգեր ճանաչվեցին բելգիացիներն ու ֆրանսիացիները` շահելով միևնույն քանակի մեդալներ։ Այս մրցումներում մասնակցել է 153 մարզիկ, որոնցից 136-ի անուններն անհայտ են[7]։

Թենիսի մրցումներն անցկացվել են հունիսի 6-ից 11-ը։ Անցկացվել են չորս մրցաշար` տղամարդկանց մենախաղեր և զուգախաղեր, կանանց մենախաղեր և միախառնված (տղամարդկանց և կանանց զույգ)։ Լավագույն թենիսիստներ են ճանաչվել բրիտանացիները։ Լոուրենս և Ռեջինալդ Դոխերտի եղբայրները և թենիսիստուհի Շառլոտա Կուպերը դարձան Խաղերի կրկնակի չեմպիոն։

Սուսերամարտ

խմբագրել

Սուսերամարտն այս Խաղերում ամենամեծ մասսայականությունը վայելող սպորտաձևն է եղել. մասնակցել են ավելի շատ մարզիկներ, քան նույնիսկ թեթև աթլետիկայում։ Մրցումներն անցկացվել են մայիսի 14-ից (Խաղերի առաջին օրը) հունիսի 27-ը՝ ժամանակ առ ժամանակ ընդհատվելով մի քանի օրով։ Յոթ ոսկե մեդալից հինգը շահել են ֆրանսիացի սուսերամարտիկները։ Բացի այդ Խաղերի հաղթող են ճանաչվել իտալացի Անտոնիո Կոնտեն և կուբացի Ռամոն Ֆոնստը։

Ֆուտբոլ

խմբագրել
 
Խաղերում ֆուտբոլային հանդիպում. Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա

Ֆուտբոլի մրցումներն անցկացվել են հոկտեմբերի 20-ից 23-ը։ Մասնակցել են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի թմերը։ Անցկացվել է ընդամենը երկու խաղ՝ բրիտանացիները ֆրանսիացիներին հաղթել են 4:0 հաշվով, իսկ ֆրանսիացիները բելգիացիներին՝ 6:2 հաշվով։ Ոսկե մեդալը շահել են բրիտանացիները, երկրորդ տեղը զբաղեցրել են ֆրանսիացիները, իսկ բելգիացիները՝ երրորդ։

Ոչ պաշտոնական սպորտաձևեր

խմբագրել
 
Օդապարիկներով մրցավազք

Մասնակից երկրներ

խմբագրել
 
Խաղերում մասնակցող երկրներ: Կանաչով նշված են արդեն մասնակցած երկրները, իսկ կապույտով` առաջին անգամ մասնակցող երկրներ: Դեղին կետով նշված է ընդունող քաղաքը` Փարիզ

ՄՕԿ-ի տվյալներով Խաղերին մասնակցել են 24 երկիր։ Նախորդ Խաղերի հետ համեմատած 12 երկիր առաջին անգամ էր մասնակցում (Արգենտինա, Բելգիա, Բոհեմիա, Հնդկաստան, Իսպանիա, Կանադա, Կուբա, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ռուսաստան, Ռումինիա), իսկ երկու երկիր չէր ուղարկել իր մարզիկներին (Բուլղարիա և Չիլի

Բազմաթիվ աղբյուրներ մասնակից երկրների ցանկին ավելացնում են ևս չորս ԱՕԿ-ներ, որոնք առաջին անգամ մասնակցել են Խաղերին։

Մեդալների հաշվարկ

խմբագրել
 
Ամառային II Օլիմպիական խաղերի մեդալն ունի ուղղանկյուն ձև

Խաղերի ընթացքում միայն արծաթե մեդալներ են շնորհվել առաջին տեղերի համար և բրոնզե՝ երկրորդ։ Երրորդ տեղ զբաղեցրած մարզիկները չեն պարգևատրվել, սակայն ավելի ուշ ՄՕԿ-ը պայմանականորեն ըստ երկրների բաշխեց բրոնզե մեդալները։ Բազմաթիվ մարզիկների ընդհանրապես մեդալներ չեն շնորհվել. նրանք ստացել են գավաթներ և այլ նմանատիպ մրցանակներ։ Առաջին անգամ առաջին տեղ են զբաղեցրել Բելգիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Կուբայի և Նիդերլանդների ներկայացուցիչները։ Առաջին անգամ մրցանակային տեղեր են զբաղեցրել Բոհեմիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի, Նորվեգիայի և Շվեդիայի ներկայացուցիչները։ Ստորև ներկայացված են տասն ամենաշատ մեդալներ վաստակած երկրները։
Հաստ տառերով ըստ կատեգորիաների առանձնացված է ամենաշատ մեդալների քանակը, ինչպես նաև կազմակերպիչ երկիրը։

Մեդալների ընդհանուր քանակ
Տեղ Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1
  Ֆրանսիա
26
41
34
101
2
  ԱՄՆ
19
14
14
47
3
  Մեծ Բրիտանիա
15
6
9
30
4
Խառը թիմ
6
3
3
12
5
  Շվեյցարիա
6
2
1
9
6
  Բելգիա
5
5
5
15
7
  Գերմանիա
4
2
2
8
8
  Իտալիա
2
2
0
4
9
  Ավստրալիա
2
0
3
5
10
  Դանիա
1
3
2
6
  Հունգարիա
1
3
2
6

Առաջատար մարզիկներ

խմբագրել

Մեդալների քանակով

խմբագրել
Չորս և ավել մեդալ կրողներ
Տեղ Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1
  Իրվինգ Բակստեր
2
3
0
5
2
  Ջոն Տյուկսբերի
2
2
1
5
3
  Էլվին Կրենցլայն
4
0
0
4
4
  Կոնրադ Շտելի
3
0
1
4
5
  Աքիլես Պարոշ
1
2
1
4
6
  Ստենլի Ռոուլի
1
0
3
4
7
  Օլե Էստմո
0
2
2
4

Ոսկե մեդալների քանակով

խմբագրել
Երեք և ավել մեդալ կրողներ
Տեղ Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1
  Էլվին Կրենցլայն
4
0
0
4
2
  Կոնրադ Շտելի
3
0
1
4
3
  Ռեյ Յուրի
3
0
0
3

Քննադատություն

խմբագրել

Այս Խաղերն անվանում են վատագույն Օլիմպիական Խաղեր[9]։ Ինչպես հաջորդ, այնպես էլ այս Խաղերն անվանում են «Տոնավաճառային Խաղեր»[9]։ Վատ կազմակերպվածության պատճառով շատ մարզիկներ նույնիսկ չգիտեին, որ մասնակցում են հենց Օլիմպիական Խաղերում[9]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Այս Խաղերը Օլիմպիական Խաղերի պատմության մեջ ամենատևական խաղերն են։
  • Միայն այս Խաղերում են անցկացվել հետևյալ մրցումները.
    • Նետաձգության բոլոր դասերի մրցումները (ավելի ուշ այն անցկացվել է ուրիշ դասերում),
    • Արգելքներով 4000 մ և թիմային 5000 մ վազքերը թեթև աթլետիկայում,
    • Բասկյան պելոտայի, կրիկետի և կրոկետի մրցումները,
    • 25 կմ հածանվավազք,
    • Ձիասպորտում երկարության և բարձրության ցատկեր,
    • Թրով և սուսերով մրցումներ վարպետների միջև և վարպետների ու սիրողական մարզիկների միջև թրով մրցումներ,
    • Կանանց՝ գոլֆի մրցումներ,
    • Առագաստանավային սպորտում ջրծավալով նավերի մրցում,
    • 400 և 1000 մ ազատ ոճում լող, 200 մ մեջքի վրա լող, 200 մ թիմային լող, 200 մ արգելքներով լող և 60 մ սուզալող։
  • Կանայք մասնակցել են որոշ սպորտաձևերում, սակայն միայն գոլֆում և թենիսում առանձին կարգեր են առանձնացվել նրանց համար։ Մնացած սպորտաձևերում նրանք մրցել են տղամարդկանց հետ հավասար։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Փարիզ 1900» (անգլերեն). Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 «Բիլ Մալլոն. «The 1900 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. էջ 18» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Բիլ Մալլոն. «The 1900 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. էջ 19» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «Բիլ Մալլոն. «The 1900 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. էջ 21» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. «Ամառային II Օլիմպիական խաղերի արդյունքները, մաս երկրորդ, էջ 6-8» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Ամառային II Օլիմպիական խաղերի արդյունքներ, մաս 2» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. «Օլիմպիական վիճակագրություն։ Ամառային II Օլիմպիական խաղերում նետաձգության մասին տեղեկատվություն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. «Բիլ Մալլոն. «The 1900 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. էջ. 22» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Բիլ Մալլոն. «The 1900 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. էջ. 5» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1900» հոդվածին։