HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միրին (այլ կիրառումներ)

Միրին (ճապ.՝ 味醂, կամ ճապ.՝ みりん), բրնձից պատրաստված շատ քաղցր գինի, որն օգտագործվում է ճապոնական խոհանոցում։ Սոուսներին, մարինադներին և եփված ուտեստներին հաղորդում է քաղցր համ։ Հին ժամանակներում (XV-XVI դարերում) այն համարվում էր ալկոհոլային խմիչք կանանց համար, միրինի քաղցր տեսակը պարունակում է մինչև 50% շաքար, և դրա ալկոհոլային մասը որպես կանոն 14° է։

Միրին
Mirinbowl.jpg
Ենթատեսակrice wine?
Բաղադրամասերglutinous rice?
Ծագման երկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Mirin Վիքիպահեստում

XIX դարից օգտագործվում է հիմնականում որպես համեմունք: Պատրաստվում է ալկոհոլից, բրնձից և կոձիից։ Սոյայի սոուսի և դասիի հետ միասին հին ճապոնական խոհանոցի հիմնական համեմունքներից էր։

Կա միրինի 3 տեսակ։ «Հոն միրին» (իսկական միրին)[1]` միրինի դասական տեսակը, «սիո միրին» (աղով միրին), որը պարունակում է ալկոհոլ այն չափով, որպեսզի զերծ մնան ալկոհոլի դիմաց վճարվող հարկից, և «սին միրին» (նոր միրին[2]) ՝ միրին-համեմունք, որը պարունակում է 1% ալկոհոլ, բայց պարունակում է դասական միրինի համը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Yamaguchi Roy, Joan Namkoong, Maren Caruso (2003)։ Hawaii Cooks: Flavors from Roy's Pacific Rim Kitchen։ Ten Speed Press։ էջ 19։ ISBN 978-1-58008-454-3։ Վերցված է 2009 թ․ հունվարի 6 
  2. Telford Anthony (2003)։ The Kitchen Hand: A Miscellany of Kitchen Wisdom։ Allen & Unwin։ էջ 153։ Վերցված է 2009 թ․ հունվարի 6