Ձու, սեռական խոշոր բջիջ, որն ածում են թռչունների, սողունների, երկկենցաղների և ձկների իգական ներկայացուցիչները։ Հազարավոր տարիներ օգտագործվել է մարդկության կողմից որպես անփոխարինելի կերակրատեսակ կամ հումք[1]։

Ձու
Շակշուկա, Գադո-գադո, Կուինդիմ, Ձվածեղ և օմլետ
Տեսակսննդային բաղադրամաս, Ուրվապատկեր, ingredient? և animal-based food?
Ենթատեսակսննդամթերք
Հիմնականձու
 Poultry eggs Վիքիպահեստում
Հավի ձու (հավկիթ)
Հավկիթի երկայնակի կտրվածքի սխեման
1. Կեղև
2. Արտաքին մեմբրան
3. Ներքին մեմբրան
4. Կապող թելիկ
5. Դրսի ալբումին (սպիտակուց)
6. Միջին ալբումին (սպիտակուց)
7. Դեղնուցի մեմբրան
8. Միջնորդային սաղմ
9. Սաղմնային սկավառակ
10. Դեղին դեղնուց
11. Սպիտակ դեղնուց
12. Ներքին ալբումին (սպիտակուց)
13. Կապող թելիկ
14. Օդային խցիկ
15. Կեղև

Առավել լայն սպառում ունեն թռչունների ձվերը, որոնց բաղադրամասերի հարաբերակցությունը կախված է դրանց տեսակից, ցեղից, տարիքից, կերակրումից, ձվի չափսերից և ձվադրման ժամկետից։ Ձվի երկայնական և ընդլայանական տրամագծերի հարաբերակցությունը տատանվում է 1,16-ից մինչև 1,67, որը կախված է թռչնի ցեղից, անհատական առանձնահատկություններից և մի շարք այլ գործոններից։

Ձվերի չափսերը և երանգավորումը պայմանավորված է տեսակով, ցեղով, տարիքով, կերակրման տեխնոլոգիայից։ Հավերի ձվերը կշռում են 45-75 գրամ, հնդկահավերինը՝ 70-100, սագերինը՝ 120-200, իսկ բադերինը՝ 70-100։

Եվրոպական թռչունների ցեղերի մեսամասնության ձուն ունի սպիտակ գույն։ Հավերի և հնդկահավերի մի քանի ցեղերի ձուն ունի բաց դեղնավուն կամ դարչնագույն երանգավորում։

Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։

Հավի ձուն ստորաբաժանվում է երկու խմբերի՝ դիետիկ և ճաշարանային, որոնք միմյանցից տարբերվում են ձվի զանգվածով, որակով և պահելու տևողությամբ[2]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Քենեթ Ֆ. Քիփլ, «Շարժական տոն. սննդի գլոբալիզացիայի տասը հազարամյակները» (2007), էջ 22
  2. Յուրի Մարմարյան, «Անասնաբուծական մթերքների և հումքի ապրանքագիտություն» Երևան, 2002, էջ 88