Էփլ Մակինտոշ
Macintosh կամ Mac - Apple Inc. ընկերության անհատական համակարգիչների մի քանի սերունդների բրենդային անունն է։ Իր անվանումը ստացած խնձորների McIntosh տեսակից՝ Macintosh 128K առաջին Macintosh համակարգիչը թողարկվել է 1984-ի Հունվարի 24-ին, որը ներկայացվել է Սթիվ Ջոբսի կողմից։ Նրանում օգտագործվել էր օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսը (GUI) և մկնիկը՝ այն ժամանակ ստանդարտ հանդիսացող հրամանային տողի միջներեսի փոխարեն։ Այն շուկայում մեծ մասայականություն վայելող առաջին անհատական համակարգիչն էր։ Mac-երի ներկայիս լայն տեսականին ընդգրկում է ինչպես Էյփլի նախնական մակարդակի Mac mini սեղանադիր համակարգիչները, այնպես էլ Xserve միջին կարգի սպասարկուները։ Mac համակարգերը հիմանակնում նախատեսված են տան, կրթության ոլորտի և պրոֆեսիոնալ ստեղծագործողների համար։ Mac-երի արտադրանքը հիմնված է հորիզոնտալ ինտեգրացիայի մոդելի վրա, որում Apple օժանդակում է իր ամբողջ սարքակազմի ստեղծմանը և մշակում է իր սեփական MacOS օպերացիոն համակարգը, որը և ի սկզբանե տեղադրվում է բոլոր Mac-երի վրա։ Սա տարբերվում է IBM PC համատեղելի համակարգիչներից, երբ մեկ ընկերությունը ստեղծում է օպերացիոն համակարգը, իսկ այլ ընկերությունները ստեղծում են սարքակազմը։ Ժամանակակից Mac-երը (2006 թ երկրորդ կեսից արտադրված) այլ անձնական համակարգիչների նման կարող են աշխատել տարբեր օպերացիոն համակարգերի ղեկավարությամբ, այդ թվում նաև Linux, FreeBSD, Windows և այլն։
Տեսակ | անհատական համակարգիչ |
---|---|
Ստեղծող | Էփլ |
Առաջին թողարկում | հունվարի 24, 1984 |
ՕՀ | |
Անվանված է | McIntosh?[1] |
Կայք | apple.com/mac/(անգլ.) |
Macintosh Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակինտոշ (այլ կիրառումներ)
Մակինտոշը իր ստեղծման առաջին իսկ օրից հավաքականորեն և անհատապես կոչվում է Mac. Քանի որ Մակինտոշը շատ թանկ էր, վաճառքում նրան գերազանցեց IMB-ը իր անհատական համակարգիչների անհամեմատ ցածր գնով և ուղեկցվող կլոնային շուկայով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Making the Macintosh: Technology and Culture in Silicon Valley
- Overview of Macintosh Opposite to PC
- Adams, Noah (հունվարի 24, 2014 [January 25, 1984]). «The MacIntosh Computer Is a Calculated Risk». All Things Considered. NPR. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին. Period interview about the introduction of the Macintosh.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էփլ Մակինտոշ կատեգորիայում։ |