Այծ (լատին․՝  Capra hircus), առաջին ընտանի կենդանիներից։ Մերձավոր Արևելքում ընտելացվել է 9000 տարի առաջ։ Ընտանի այծի նախնին վայրի բեզոարյան այծն է (Capra hircus aegagrus) և մինչ օրս հանդիպում են հունական կղզիներում, Հայկական լեռնաշխարհում, Հարավ-արևելյան Ասիայի և Կենտրոնական Ասիայի տարածքներում։

Ընտանի այծ

Նկարագրություն

խմբագրել

Էգ և արու այծերի մեծամասնությունը ունի մորուք, իսկ մարմինը ծածկված է մազերով։ Դրա երկարությունը և որակը կախված է ցեղատեսակից։ Օրինակ անգորական այծի մորթին երկար է և փափուկ, իսկ Քաշմիրը հայտնի է իր հաստ փափկափետուր մորթով։ Մորթու գույնը տատանվում է սպիտակից մուգ շագանակագույն, սև։ Ունի եղջյուրներ։

 
Գեղջուկ այծ

Ենթատեսակ

խմբագրել

Ներառում է 6 ենթատեսակ[1]։

  • Բեզոարյան այծ (Capra hircus aegagrus)- տարածված է Հայաստանում, Փոքր Ասիայում և Աֆղանստանում։
  • Չիլտանական այծ (Capra hircus chialtanensis)- ապրում է Պակիստանում։ Գտնվում է ոչնչացման ծանր սպառնալիքի տակ, պահպանվել է միայն 500 անհատ։
  • Կռի-կռի (Capra hircus cretica)- հանդիպում է Կրետե կղզում և հարակից կղզիներում։
  • Capra hircus hircus- Հիմնական, տարածված ձևը, որը հանդիպում է ողջ աշխարհում։
  • Capra hircus jourensis- հանդիպում է հյուսիսային Սպորադներում։
  • Capra hircus picta- ապրում է Կիկլադական կղզու տարածքում։

Այծից ստացված հիմնական արտադրանքը՝ կաթ, միս, մորթի, բուրդ, կաշի։ Անգորական այծը տալիս է աճեցված բուրդ։

Զինանիշագիտություն

խմբագրել

Այծ պատկերված է մի շարք քաղաքների զինանշանների վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծ» հոդվածին։