Աննա Պերեննա (լատին․՝ Anna Perenna, annus՝ տարի և perennis՝ հավերժ, անընդհատ, տևական բառերից), հռոմեական դիցաբանության մեջ գալիք նոր տարվա աստվածուհին։

Աննա Պերեննա
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն
Սեռիգական
Երևի համընկնում էԱննա
 Anna Perenna Վիքիպահեստում

Ըստ հռոմեական օրացույցի՝ տոնը տեղի է ունեցել մարտյան իդերին (մարտի 15-ին)[1]։ Այդ օրը պետական և մասնավոր անձինք զոհաբերություն են արել աստվածուհու պատվին, աղոթել նրան[2]։ Տոները կազմակերպվում էին Մարսի դաշտում։ Տիբերի ափին թարմ խոտից վրաններ էին պատրաստում, տեղավորվում էին նրանց մեջ կամ բաց երկնքի տակ, մարդիկ գրկախառնվում էին, շատ խմում, երգում ծիծաղելի և անպարկեշտ երգեր։ Գոյություն ունի զզվելի պառավի կերպարով Աննա Պերեննային այրելու ավանդույթ, որը մինչև այսօր պահպանվել է Իտալիայի հին քաղաքներում։

Աստվածուհու ծագումը հստակ չէ։ Ենթադրվում է, որ նա առաջացել է որոշ ոչ հնդեվրոպական ժողովուրդների հավատալիքներից, ովքեր բնակվել են թերակղզում մինչև լատինացիների, իլլիրիացիների, ումբրների և հույների բնակեցումից։

Աննա Պերեննան համարվում է լուսնի մարմնավորումներից մեկը, նա տարին լրացնում է ամսվա կտորներով։ Լուսինը կամ Դիանան համարվում էին Յանուսի կանացի համարժեքները։

Պուբլիուս Օվիդիուս Նասոն Աննա Պերենոայի հետ կապված երեք առասպել է ներկայացնում.

  1. Աննա Պերեննան նույնականացվել է Դիդոնի քրոջ՝ Աննայի հետ։ Նա սիրում էր Էնեային և Կարթագենից եկել է նրա մոտ՝ Իտալիա։ Փախչելով նրա կնոջ՝ Լավինայի զայրույթից, խնդրում է գետերի Աստված Նումիայի հովանավորությունը, հետո խեղդվում Նումիցիա գետում և դառնում գետի հավերժահարսը՝ Պերեննա անունով։ Մարտին գետը վարարում է։
  2. Հռոմեական կայսրության վաղ շրջանում պլեբեյները պայքարում էին ազնվականների դեմ իրենց իրավունքների համար։ Արդյունքում հասարակ մարդիկ հեռանում էին քաղաքից, գնում Սրբազան լեռան մոտ և սոված մնում։ Պառավ Աննան ամեն օր Բովիլ կալվածքից նրանց համար թարմ թխած հաց էր բերում։ Նրա պատվին պաշտամունք է ձևավորվում։
  3. Աստվածուհի Աննա Պերեննային, որը պառավ կին էր, դիմում է Մարսը և խնդրում նրան օգնել ստանալ երիտասարդ և անմեղ Միներվայի բարեհաճությունը։ Աննան խոստանում է օգնել։ Մի որոշ ժամանակ անց Միներվան իսկապես գալիս է Մարսի մոտ՝ հասնացուի պես հագնված։ Մարսը շտապում է համբուրել նրան, ծածկոցն ընկնում է, և նրա առջև կանգնում է Աննան, որն սկսում է ծաղրել Մարսին՝ չհետևելով արտահայտություններին։ Մարտի 15-ին նրա պատվին հռոմեացի աղջիկները անպարկեշտ երգեր էին երգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մինչև մ.թ.ա. 46 թվականին Հուլիոս Կեսարի կողմից օրացուցային բարեփոխումները տարին սկսվում էր մարտից։ Ըստ Հուլյան օրացույցի, տարվա սկիզբը դարձել է հունվարի մեկը
  2. Saturnalia 1.12.6

Արտաքին հղումներ խմբագրել