Էնդի (սագ)
Էնդի (1987, Հարվարդ, Քլեյ շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - հոկտեմբերի 19, 1991, Հասթինգս, Նեբրասկա, ԱՄՆ), մոխրագույն սագ, որը ծնվել է առանց թաթերի թաղանթային մասի։ Հայտնի է դարձել որպես «Սպորտային կոշիկներով սագ»։ Սպանվել է 1991 թվականին անհայտ հանցագործի կողմից։
Էնդի | |
---|---|
![]() | |
Տեսակ | A. anser և առանձնյակ |
Սեռ | արու |
Ծնվել է | 1987 |
Ծննդավայր | Հարվարդ, Քլեյ շրջան, Նեբրասկա, ԱՄՆ |
Սատկել է | հոկտեմբերի 19, 1991 |
Սատկելու վայր | Հասթինգս, Նեբրասկա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Պատմություն խմբագրել
Մոխրագույն սագը, որը ստացել է Էնդի մականունը, ձվից դուրս է եկել 1987 թվականին՝ առանց ոտքերի թաղանթավոր մասերի, և ապրել է Նեբրասկա նահանգի Հարվարդի ֆերմայում։ Երբ Էնդին երկու տարեկան էր, մոտակա Հասթինգս քաղաքից Ջին Ֆլեմինգը իմացել է թռչնի ծանր վիճակի մասին։ Ֆլեմինգը հաշմանդամ երեխաների համար տեղական բարեգործական կազմակերպության անդամ էր և գյուտարար։ Ֆլեմինգը Էնդիին և նրա ընկերուհուն՝ Պոլլի սագին, տեղափոխել է Հասթինգսի իր ֆերմա[1]։
Էնդիին սքեյթբորդի նման պրոթեզներով ավելի մեծ շարժունակություն ապահովելու վաղ փորձերն անհաջող էին։ Այնուհետև Ֆլեմինգը Էնդիին հագցրել է հատուկ ընտրված համապատասխան մանկական կոշիկներ և հաջողությամբ սովորեցրել թռչունին քայլել դրանցով[2][3]։ Այնուհետև Էնդին գրավել է լրատվամիջոցների և սպորտային հագուստ արտադրողի ուշադրությունը, որոնք առաջարկել են ցմահ կոշիկներ մատակարարելու գործարք։
Էնդին դարձել է օրինակ, հատկապես հաշմանդամ երեխաների համար[4][5]։ Իր սպորտային կոշիկներով Էնդին կարողանում էր քայլել, լողալ և թռչել, ինչը պետք է հույս ներշնչի հաշմանդամություն ունեցող մարդկանց[6]։
1991 թվականի հոկտեմբերի 19-ին Էնդին անհետացել է, իսկ մեկ օր անց նրան սատկած են գտել տեղի այգում՝ առանց գլխի և թևերի[7][8]։ Սպանողին բռնելու համար տեղի համայնքը հանգանակել է 10,000 ԱՄՆ դոլար պարգևավճար։ Հանցագործի ինքնությունը պարզել չի հաջողվել[9][10]։
2000 թվականին տեղի երկու բնակիչներ՝ Յան և Էդ Ֆաուլերները, Ֆլեմինգի ֆերմայում կանգնեցրել են Էնդի սագի հուշարձանը։ Ամերիկայի որոշ տնային տնտեսություններում սագերին սկսել են Էնդիի օրինակով կոշիկներ հագցնել, որպեսզի պաշտպանեն նրանց թաթերը վնասվելուց։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Kringiel Danny (2018-07-23)։ «Schräger Vogel: Das blutige Ende der Sneaker-Gans»։ Spiegel Online (German)։ Վերցված է 2018-07-23
- ↑ Bricklin Mark (1999-04-01)։ Pets, Part of the Family: The Total Care Guide for All the Pets in Your Life (անգլերեն)։ Rodale։ ISBN 9781579541255
- ↑ The Reader's Digest (անգլերեն)։ Reader's Digest Association։ 1989
- ↑ «Andy, the Footless Goose»։ History Nebraska (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-23-ին։ Վերցված է 2018-07-23
- ↑ «A Footnote On Andy The Goose»։ tribunedigital-chicagotribune (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ Kringiel Danny (2018-07-23)։ «Schräger Vogel: Das blutige Ende der Sneaker-Gans»։ Spiegel Online (German)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Murder Most Fowl»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Beloved Footless Goose is Slain» (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-24-ին։ Վերցված է 2018-07-24
- ↑ «The Goose Who Wore Nikes, and the Mystery of Who Murdered Him»։ Atlas Obscura (անգլերեն)։ 2016-10-19։ Վերցված է 2018-07-23
- ↑ «W.E.» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23