Նիդերլանդական ոսկեդար (հոլ.՝ Gouden Eeuw), Նիդերլանդների պատմության ժամանակաշրջան, որի ընթացքում Միացյալ պրովինցիաների հանրապետությունը ծաղկում է ապրել՝ զարգացման բարձրակետի հասնելով առևտրի, գիտության, տարբեր արվեստների բնագավառներում։ Այդ շրջանում Նիդերլանդների տնտեսության և մշակույթի առավելագույն զարգացումը տեղի է ունեցել 17-րդ դարում։

Պատմություն

խմբագրել

Ժամանակակից Նիդերլանդների պատմականորեն նախորդը համարվող Ուտրեխտյան ունիայի՝ 1579 թվականին տեղի ունեցած կազմավորումը, որն իրականություն դարձավ Ութսունամյա պատերազմի ավարտը նշանավորած Հոլանդական հեղափոխության արդյունքում, բարենպաստ պայմաններ ստեղծեց երկրում ձևավորելու այնպիսի կառավարություն, որը կրոնական և այլ ազատություններ շնորհեց իր քաղաքացիներին։ Եվ դա կատարվեց մի ժամանակաշրջանում, երբ մնացյալ Եվրոպայի տնտեսության զգալի հատվածը գտնվում էր ճահճացման վիճակում։ Ուստի պատահական չէր, որ Եվրոպայի զանազան ծայրերից տեղի ունեցավ ազատությունների ծարավի ներգաղթյալների հսկայածավալ հոսք դեպի երիտասարդ հանրապետություն, որտեղ ստեղծվել էին սովորելու և աշխատելու լայն հնարավորություններ։ Բազմաթիվ գիտնականներ, գրողներ եկան Հոլանդիա՝ իրենց աշխատությունները հրատարակելու, Լեյդենի համալսարանում դասախոսելու նպատակադրումով[1]։ Սկիզբ առած շարժումը հանգեցրեց նրան, որ երկիրը դարձավ գիտությունների ու արվեստների կարևորագույն կենտրոն, աշխարհում ճանաչվեց որպես ծովագնացության և տնտեսության մեջ հզորության հասած երկիր։ Դա հիմք է տվել ճանաչված պատմաբան Կ. Վ. Սվարտին՝ այդ ժամանակաշրջանի Հոլանդիան բնութագրելիս գործածելու «նիդերլանդական հրաշք» դարձվածքը[2]։

Ուսումնասիրողները տարբեր իրադարձություններ ու տարեթվեր են նշում իբրև նիդերլանդական ոսկեդարի սկզբնակետ։ Նրանցից ոմանք սկզբնակետ են համարում 1588 թվականը, երբ Նիդերլանդները հռչակվեցին հանրապետություն, երկրորդ խումբը իբրև այդպիսին ընդունում է 1602 թվականը՝ Արևելահնդկական ընկերության հիմնադրման տարեթիվը։ Գիտնականների երրորդ խումբն էլ որպես նիդերլանդական ոսկեդարի սկզբնակետ ընդունում է 1609 թվականը, երբ սկսվեց քսանամյա հաշտության ժամանակաշրջանը, որը հաջորդել էր իսպանական գաղութատիրական լծից ազատագրվելու նպատակով ութսուն տարի մղված պատերազմին։ Նամանավանդ, որ այդ քսան տարիները նշանավորվեցին բնակչության բարեկեցության աննախադեպ արագ աճով։

Ոսկեդարի վերջնակետի հարցում ուսումնասիրողները միակարծիք են. այդպիսին համարվում է 1672 թվականը՝ անգլո-հոլանդական երրորդ պատերազմի սկիզբը, պատերազմ, որի ռազմական գրեթե բոլոր գործողությունները ծավալվեցին Հոլանդիայի տարածքում։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Boxer Charles Ralph, The Dutch seaborne empire, 1600–1800, p. 18, Taylor & Francis, 1977 0-09-131051-2, 978-0-09-131051-6 Google books
  2. Swart, Koenraad Wolter (1969). The miracle of the Dutch Republic as seen in the seventeenth century. London: H.K.Lewis & Co Ltd.

Գրականություն

խմբագրել
  • Сомов А. И. (1890–1907). «Голландская живопись». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Martin Bachmann: Holländische Mentalität – moderne Mentalität? Untersuchungen zum Bürgertum der Provinz Holland im 17. Jahrhundert. Dr. Kovac, 1999, ISBN 3-86064-932-9.
  • Hermann Bauer: Niederländische Malerei des 17. Jahrhunderts. GeroNova Bruckmann, 1982, ISBN 3-7654-1873-0.
  • Thomas Drews: Der wirtschaftliche Aufstieg der Niederlande als Seemacht im 17. Jahrhundert. GRIN, 2005, ISBN 3-638-44125-3.
  • Christoph Driessen: Geschichte der Niederlande. Von der Seemacht zum Trendland. Regensburg 2009, ISBN 978-3-7917-2173-6.
  • Christoph Driessen: Rembrandt und die Frauen. Regensburg 2012, ISBN 978-3-7917-2359-4.
  • Wayne Franits: Dutch Seventeenth-Century genre painting – its stylistic and thematic evolution. Yale University Press, 2008, ISBN 978-0-300-14336-2.
  • Dagmar Freist: Das „niederländische Jahrhundert“. In: Europäische Geschichte Online. hrsg. vom Institut für Europäische Geschichte (Mainz), 2012, Zugriff am: 6. Juni 2012.
  • Max J. Friedländer, Günter Busch (Kunsthistoriker): Von van Eyck bis Bruegel. Studien zur Geschichte der niederländischen Malerei. Fischer, 1986, ISBN 3-10-022905-3.
  • Jan De Vries (Historiker), Ad van der Woude: The First Modern Economy: Success, failure, and perseverance of the Dutch economy, 1500–1815. Cambridge University Press, 1997, ISBN 0-521-57825-6. (englisch)
  • Bob Haak: Das goldene Zeitalter der Holländischen Malerei. DuMont, Ostfildern 1996, ISBN 3-7701-3759-0.
  • Helmut Holzhey, Vilem Mudroch, Friedrich Ueberweg, Jean-Pierre Schobinger: Grundriß der Geschichte der Philosophie, Die Philosophie des 17. Jahrhunderts. Band 2: Frankreich und Niederlande. Schwabe, 1993, ISBN 3-7965-0934-7.
  • Johan Huizinga: Holländische Kultur im 17. Jahrhundert. Beck, 2007, ISBN 978-3-406-54756-0.
  • Johan Huizinga: Herbst des Mittelalters. Kröner, 2006, ISBN 3-520-20412-6.
  • Christoph Kucklick Peter-Matthias Gaede (Hrsg.): Das Goldene Zeitalter der Niederlande. Rembrandt, Rubens, Vermeer. Der Glanz einer einzigartigen Ära. Gruner + Jahr, Hamburg 2013, ISBN 978-3-652-00220-2.
  • Gottfried Lindemann: Das goldene Zeitalter der niederländischen Kunst. Belser, 2000, ISBN 3-7630-2376-3.
  • Ekkehard Mai: Holland nach Rembrandt – zur niederländischen Kunst zwischen 1670 und 1750. Böhlau, 2006, ISBN 3-412-07006-8.
  • Michael North: Das Goldene Zeitalter – Kunst und Kommerz in der niederländischen Malerei des 17. Jahrhunderts. Böhlau, 2001, ISBN 3-412-13700-6.
  • Michael North: Geschichte der Niederlande. C.H. Beck, 1997, ISBN 3-406-41878-3.
  • Dietmar Rothermund: Europa Und Asien Im Zeitalter Des Merkantilismus. Wissensch. Buchgesellschaft, 1978, ISBN 3-534-07626-5.
  • Simon Schama: Überfluß und schöner Schein – zur Kultur der Niederlande im Goldenen Zeitalter. Kindler, 1988, ISBN 3-463-40096-0.
  • Martina Sitt: The Golden Age Reloaded – die Faszination niederländischer Malerei des 17. Jahrhunderts. Ausstellungskatalog. Wienand, 2010, ISBN 978-3-86832-024-4.
  • A. C. J. de Vrankrijker: Mensen, leven en werken in de Gouden Eeuw. Nijhoff, 1981, ISBN 90-247-9058-1. (niederländisch)
  • Mariet Westermann: Von Rembrandt zu Vermeer. art in context. Niederländische Kunst des 17. Jahrhunderts. DuMont, 1996, ISBN 3-7701-3682-9

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդերլանդական ոսկեդար» հոդվածին։