2018
տարեթիվ
(Վերահղված է 2018 թվականից)
Տարիներ |
---|
2014 · 2015 · 2016 · 2017 — 2018 — 2019 · 2020 · 2021 · 2022 |
Տասնամյակներ |
1990‑ականներ · 2000‑ականներ — 2010‑ականներ — 2020‑ականներ · 2030‑ականներ |
Դարեր |
20-րդ դար — 21-րդ դար — 22-րդ դար |
Գրիգորյան օրացույց | 2018 MMXVIII |
Հուլյան օրացույց | 2017—2018 (հունվարի 14 -ից) |
Հուլյան օրացույց բյուզանդական շրջան |
7526—7527 (սեպտեմբերի 14-ից) |
Հռոմի հիմնադրումից սկսած | 2770—2771 (մայիսի 4-ից) |
Հայկյան տոմար | 4510—4511 (օգոստոսի 11-ից) ՏՇԺ—ՏՇԺԱ |
Հրեական օրացույց |
5778—5779 ה'תשע"ח — ה'תשע"ט |
Իսլամական օրացույց | 1439—1440 |
Չինական օրացույց | 4714—4715 丁酉 — 戊戌 կարմիր աքաղաղ — դեղին շուն |
Եթովպական օրացույց | 2010—2011 |
Հին հնդկական օրացույց | |
- Վիկրամ սամվատ | 2074—2075 |
- Շակա սամվատ | 1940—1941 |
- Կալի յուգա | 5119—5120 |
Իրանական օրացույց | 1396—1397 |
Բուդդայական օրացույց | 2561 |
2018 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է երկուշաբթի օրը։ Սա մեր թվարկության 2018 թվականն է, XXI դարի 18-րդ տարին։
Իրադարձություններ Խմբագրել
Հունվար Խմբագրել
- Հունվարի 1
- ԱՊՀ նախագահությունը Ռուսաստանից անցնում է Տաջիկստանին[1]։
- Եվրոպական միության խորհուրդը սկսում է նախագահել Բուլղարիան[2][3]։
- ԵԱՀԿ-ում նախագահությունը անցնում է Իտալիային[4]։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն նշանակվում է ԵԱՀԿ նախագահ[5]։
- Ռուսաստանը ստանձնում է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը[6]։
- ԱՄԷ-ի Դուբայ քաղաքի Բուրջ Խալիֆա երկնաքերը լազերային ամենամեծ շոուի աշխարհի ռեկորդ է սահմանում[7]։
- Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ընը նախազգուշացնում է, որ իր սեղանին արդեն կա միջուկային կոճակ[8][9]։
- Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակի երկնաքերերից մեկի տանիքից հսկա բյուրեղապակյա գնդի ավանդական իջեցմամբ ազդարարվել է Ամանորի սկիզբն ԱՄՆ-ի արևելքում[10]։
- Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամանորյա ուղերձում հայտարարում է, որ Վենեսուելայում հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 40%-ով կբարձրանա[11]։
- Ֆրանսիայի 37 դեպարտամենտներում ուժեղ քամու պատճառով վտանգի ««նարնջագույն» մակարդակ է հայտարարվում։ Բացի այդ, Ֆրանսպրեսը հաղորդում է, որ վատ եղանակի հետևանքով մեկ մարդ մահացել է[12]։
- ՄԱԿ-ում Ղազախստանի պատվիրակության ղեկավար Կայրաթ Ումարովը սկսում է նախագահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը[13]։
- Իրանի խորհրդարանի Իզեհի շրջանի պատգամավոր Հեդայաթոլլահ Խադեմին հաղորդում է, որ Իզեհ քաղաքի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի կապված տնտեսական խնդիրների հետ, որի հետևանքով, զոհվել է երկու հոգի, մի քանիսն էլ վիրավորվել են[14]։ Նրա տեղեկություններով պարզ չէ թե ով է կրակել՝ ցուցարարները թե իրավապահները[14]։
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը իր ամանորյա ուղերձում հայտարարել է վտանգի «կարմիր» մակարդակի մասին և նշել այն սպառնալիքները, որոնք ծառացել են մարդկության առջև։ Նախևառաջ նշել է, որ միջուկային զենքի հարցում համաշխարհային մտահոգությունը ներկայումս ամենաբարձր մակարդակի է հասել սառը պատերազմից ի վեր։ Նշել է նաև արագ փոփոխվող կլիմայի, մեծ թափ առնող իրավախախտումների, ազգայնամոլության և այլատյացության աճի մասին[15]։
- Իրանի Իսլամական Հանրապետության ձայն պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած խռովությունների հետևանքով 12 մարդ է զոհվել։ Համաձայն տեղեկության՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան անվտանգության ուժերի հետ բախման արդյունքում զոհվել է 10 մարդ, իսկ նախորդ օրը ևս երկու մարդ էր զոհվել[16]։
- Հունվարի 5 — նախատեսվում է Մարս ուղարկել տիեզերանավ, որի անձնակազմում կլինեն տղամարդ և կին[17].
- Հունվարի 28 — նախագահական ընտրություններ Ֆինլանդիայում[18].
- Հունվարի 31 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ավարտվում է Ղազախստանի նահագահությունը[13]։
Փետրվար Խմբագրել
- Փետրվարի 9-25 — Ձմեռային օլիմպիական խաղեր (Փհենչհան, Հարավային Կորեա)[19].
- Փետրվարի 15 — արևի մասնակի խավարում, որը հնարավոր կլինի տեսնել Անտարկտիդայում և Հարավային Ամերիկայում[20]։
Մարտ Խմբագրել
- Մարտի 18 — նախագահական ընտրություններ Ռուսաստանում[21]։
Ապրիլ Խմբագրել
- Ապրիլի 9 — Արմեն Սարգսյանը դառնում է Հայաստանի նախագահ։
- Թավշյա հեղափոխություն Հայաստանում — Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։
- Ապրիլի 27 — Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ապառազմականացված տարածքում հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ, Կորեական պատերազմից հետո առաջին անգամ հատել է Կորեայի սահմանը։
Մայիսի Խմբագրել
- Մայիսի 8 — Նիկոլ Փաշինյանը դառնում է Հայաստանի վարչապետ։
Հունիս Խմբագրել
- Հունիսի 12 — ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել են Սինգապուրում, սա առաջին անգամն է, որ ԱՄՆ նախագահը հանդիպում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։
- Հունիսի 14-Հուլիսի 15 — Ռուսաստանում կկայանա ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը[22].
Հուլիս Խմբագրել
- Հուլիսի 1 - Եվրոպական միության խորհուրդը սկսում է նախագահել Ավստրիան[2]։
Դեկտեմբեր Խմբագրել
Մահեր Խմբագրել
- Փետրվարի 23 - Գեորգի Միրզոև, հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր
- Մարտի 12 - Օլեգ Տաբակով, ռուս դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1977, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1967)
- Մարտի 14 - Սթիվեն Հոքինգ, բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան
- Ապրիլի 20 - Avicii, շվեդ դիջեյ
- հունիսի 18 - XXXTentacion, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ
- Հոկտեմբերի 1 - Շառլ Ազնավուր, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան
- Նոյեմբերի 2 - Յուրի Վարդանյան, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ
- Նոյեմբերի 2 - Լևոն Մուրադյան, դերասան, հումորիստ
- Նոյեմբերի 30 - Ջորջ Հ. Ու. Բուշ, ԱՄՆ նախագահ 1989-1993
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Հունվարի 1-ից Տաջիկստանը կնախագահի ԱՊՀ-ում»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-06-23
- ↑ 2,0 2,1 «Եվրամիությունն առաջին անգամ կնախագահի ԵՄ ամենաաղքատ երկիրը»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-06-29
- ↑ «The Presidency of the Council European Union» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-20-ին։ Վերցված է 2023-06-29
- ↑ «ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Իտալիան․ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ղարաբաղյան հակամարտությանը»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-07-02
- ↑ «Анджелино Альфано: поиск решения кризиса на Украине — приоритет ОБСЕ - РИА Новости, 30.01.2018» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-06-ին։ Վերցված է 2023-07-02
- ↑ «Ռուսաստանը ստանձնել է ԵՏՄ մարմինների նախագահությունը»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-08-26
- ↑ «Դուբայը ամենամեծ լազերային շոուի ռեկորդ է սահմանել»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-07-03
- ↑ «Կիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի ստեղծման գործընթացի ավարտի մասին»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-07-03
- ↑ «Թրամփը չի մեկնաբանել Կիմ Չեն Ընի հայտարարությունը միջուկային զենքի մասին»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-07-04
- ↑ «Նյու Յորքում բյուրեղապակյա գնդի իջեցմամբ ազդարարվում է Ամանորի սկիզբն ԱՄՆ-ի արեւելքում»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-07-05
- ↑ «Վենեսուելայի նախագահը հայտարարել է տարվա սկզբից նվազագույն աշխատավարձի 40 տոկոսով բարձրացման մասին»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-07-05
- ↑ «Ֆրանսիայի 37 դեպարտամենտներում վտանգի ««նարնջագույն» մակարդակ է հայտարարվել»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-07-05
- ↑ 13,0 13,1 «Ղազախստանը առաջին անգամ կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-07-11
- ↑ 14,0 14,1 «Իրանում բողոքի ցույցերերի հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-07-11
- ↑ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վտանգի «կարմիր մակարդակ» է հայտարարել»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-08-26
- ↑ «Իրանում անկարգությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 12 մարդու»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-08-26
- ↑ Полет к Марсу и обратно за 501 день.
- ↑ Presidentinvaali. Archived 2018-04-01 at the Wayback Machine.(ֆին.)
- ↑ Южнокорейский Пхёнчхан получил право провести зимние ОИ 2018 года.
- ↑ «NASA Eclipse. Catalog of Solar Eclipses: 2011 to 2020» (անգլերեն)։ NASA։ Արխիվացված օրիգինալից 2012-02-12-ին։ Վերցված է 2017-02-08
- ↑ «Госдума перенесла президентские выборы на 18 марта 2018 года»։ RNS։ 2017-05-24։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-21-ին։ Վերցված է 2017-06-02
- ↑ Чемпионат мира по футболу в России оценили в $8 млрд.