Չանդ Բաորի (հինդի՝ चाँद बावड़ी), սանդուղքավոր ջրհոր, հնագույն ճարտարապետական կառույց Հնդկաստանում։ Ջրհորի խորությունը ավելի քան 30 մետր է։ Կառուցվել է Ջայպուրից ոչ հեռու՝ Աբհաների գյուղում, Հնդկաստանի Ռաջաստհան նահանգում։

Չանդ Բաորի
Տեսակսանդուղքավոր ջրհոր
Երկիր Հնդկաստան
ՏեղագրությունԴաուսա
ՎայրԱբհաների
Ժառանգության կարգավիճակազգային նշանակության հուշարձան[1] և Water Heritage Site?[2]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Ակնարկ խմբագրել

Աբհաներին գյուղ է Հնդկաստանի Ռաջաստան նահանգի դաոսական շրջանում։ Այն գտնվում է Ջայպուրից 95 կմ հեռավորության վրա, Ջայպուր-Ագրա ճանապարհին։

Աբհաներիի սկզբնական անունը եղել է Աբհա Նագրի, որ նշանակում է «պայծառության քաղաք», բայց սխալ արտասանության պատճառով անունը փոխվել է։ Այժմ քաղաքը վերածվել է ավերակների, բայց այն համարվում է տեսարժան վայր ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար։ Չանդ Բաորին գտնվում է Հարշատ Մատա տաճարի դիմաց և կառուցվել է 800 թվականին[3][4]։

Չանդ Բաորին բաղկացած է 3500 նեղ աստիճաններից, շուրջ 13 հարկերից։ Այն գետնի տակ տարածվում է մետ 30 մետր (100 ֆուտ), որն էլ դարձնում է նրան ամենամեծ և ամենախոր ջրհորներից մեկը Հնդկաստանում։

Պատմությաուն խմբագրել

Չանդ Բաորին համարվում է ամենահին և առավել գրավիչ տեսարժան վայրը Ռաջաստանում[5]։ Այն կառուցել է Չաուհան դինաստիայի Չանդա թագավորը 800-ից 900 թվականների ընթացքում[5], և ավարտից հետո ձոնվել է ուրախության և երջանկության աստվածուհի Հաշատ Մատաին[6]։

Ռաջաստան նահանգը շատ չորային է, ուստի Չարդ Բաորիի մշակումը և վերջնական կառուցվածքը կոչված էր պահպանելու այնքան ջուր որքան հնարավոր է։ Ջրհորի ներքևի հատվածում օդը 5-ից 6 աստիճան ավելի ցածր է քան վերևում, ինչի պատճառով էլ Չարդ Բաորին համայնքի կողմից օգտագործվում էր որպես տեղի բնակիչնեորի հավաքատեղի շատ շոգ եղանակներին[6]։ Ջրհորի մի կողմում կա տաղավար և հանգստի սենյակ թագավորական ընտանիքի համար[7]։

Լրատվամիջոցներ խմբագրել

Չանդ Բաորին եղել է մի շարք ֆիլմերի նկարահանման վայր, ինչպիսիք են՝ Անկումը (The Fall), Լաբիրինթոս (Bhool Bhulaiyaa), Սև ասպետի ընդվզումը (The Dark Knight Rises)[8] և Հյուրանոց «Նարգիզ», Լավագույնը էկզոտիկներից (Best Exotic Marigold Hotel):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://asi.nic.in/wp-content/uploads/2021/08/Rajasthan-Jaipur-Circle-and-Jodhpur-Circle.pdf
  2. https://indiawris.gov.in/wris/#/jalitihaas
  3. Livingston, Morna (2002). Steps to Water: The Ancient Stepwells of India. Princeton Architectural Press. ISBN 1568983247. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  4. panther pink?. «Chand Baori, Abhaneri, Rajasthan». Flickr. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  5. 5,0 5,1 http://www.amusingplanet.com/2012/10/chand-baori-step-well-in-rajasthan-india.html
  6. 6,0 6,1 http://www.atlasobscura.com/places/ancient-stepwells-india
  7. http://netdost.com/profiles/blogs/chand-baori-rajasthan-beautiful-step-well-architecture
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.


Արտաքին հղումներ խմբագրել