Ուիթիեր (անգլ.՝ Whittier), քաղաք ԱՄՆ-ում, Ալյասկա նահանգում, Վալդիզ-Կորդովա մարդահամարի գոտում։ Գտնվում է Քենայ թերակղզու հյուսիսարևելյան մասում, Արքայազն Վիլհելմի նեղուցի ափին, Անքորիջից 121 կմ դեպի հարավ-արևելք։ Քաղաքի մակերեսը 51,0 կմ² է, որից 32,4 կմ²-ը՝ ցամաք և 18,6 կմ²-ը՝ ջրային բաց տարածքներ։

Բնակավայր
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես51,093182 կմ², 51,242329 կմ²
ԲԾՄ13±1 մետր
Բնակչություն272 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ907
Փոստային դասիչ99693
Պաշտոնական կայքwhittieralaska.gov(անգլ.)
Ուիթիեր (ԱՄՆ)##
Ուիթիեր (ԱՄՆ)

Քաղաքի գրեթե բոլոր բնակիչները բնակվում են 14-հարկանի նախկին բանակային զորանոցի շենքում, որը կառուցվել է 1956 թվականին։ Begich Towers կոչվող այդ շենքում տեղակայված են քաղաքի ոստիկանական բաժանմունքը, բժշկական կլինիկան, եկեղեցին և լվացքատունը[2][3]։

Պատմություն խմբագրել

1964 թվականին քաղաքը խիստ տուժել է Ալյասկայի մեծ երկրաշարժի առաջացրած ցունամիից։ Ցունամիի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Ալիքների բարձրությունը հասել է 13 մետրի։

Բնակչություն խմբագրել

2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը 220 մարդ է։ Ռասայական կազմը. սպիտակամորթներ՝ 153 մարդ, աֆրոամերիկացիներ՝ 1 մարդ, բնիկ ամերիկացիներ՝ 12 մարդ, ասիացիներ՝ 17 մարդ, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ՝ 7 մարդ, այլ ռասաներ՝ 1 մարդ, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ՝ 29 մարդ, լատինաամերիկյան ծագման ցանկացած ռասայի անձինք՝ 11 մարդ[4]։

Տրանսպորտ խմբագրել

Առկա են նավահանգիստ և խորջրյա նավակայան։ Քաղաքը սպասարկում է մի վայրէջքուղի (451 x 18 մ), որը, սակայն, տարվա ցուրտ եղանակին չի գործում։ 2005 թվականին օդանավակայանում կար 2 միաշարժիչ օդանավ[5]։ Առկա է հիդրոինքնաթիռների սպասարկման կետ։

Ցամաքով քաղաք կարելի է հասնել Փորթաջ-Գլեյշեր խճուղով, որն անցնում է Էնթոն-Անդերսոն թունելով։ Բացի խճուղուց, այդ թունելով անցնում է նաև երկաթգիծը։ Քաղաքում գտնվում է Ալյասկայի երկաթուղու հարավային տերմինալը։

Կլիմա խմբագրել

Ուիթիերի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 54
(12)
53
(12)
54
(12)
66
(19)
76
(24)
82
(28)
84
(29)
87
(31)
73
(23)
71
(22)
56
(13)
48
(9)
87
(31)
Միջին բարձր °F (°C) 32.4
(0.2)
33.1
(0.6)
36.6
(2.6)
43.7
(6.5)
52.7
(11.5)
60.0
(15.6)
62.6
(17)
60.9
(16.1)
53.5
(11.9)
43.2
(6.2)
35.5
(1.9)
33.9
(1.1)
45.68
(7.6)
Միջին օրական °F (°C) 28.5
(−1.9)
29.3
(−1.5)
32.4
(0.2)
38.8
(3.8)
46.8
(8.2)
53.8
(12.1)
57.0
(13.9)
55.9
(13.3)
49.2
(9.6)
39.6
(4.2)
31.8
(−0.1)
30.0
(−1.1)
41.09
(5.06)
Միջին ցածր °F (°C) 24.7
(−4.1)
25.6
(−3.6)
28.3
(−2.1)
33.9
(1.1)
40.9
(4.9)
47.5
(8.6)
51.5
(10.8)
50.8
(10.4)
45.0
(7.2)
35.9
(2.2)
28.2
(−2.1)
26.2
(−3.2)
36.54
(2.51)
Ռեկորդային ցածր °F (°C) −18
(−28)
−15
(−26)
−5
(−21)
15
(−9)
25
(−4)
35
(2)
34
(1)
23
(−5)
0
(−18)
−10
(−23)
−19
(−28)
−18
(−28)
−19
(−28)
Տեղումներ դյույմ (մմ) 25.16
(639.1)
17.28
(438.9)
15.83
(402.1)
15.96
(405.4)
14.71
(373.6)
10.37
(263.4)
10.68
(271.3)
15.57
(395.5)
22.30
(566.4)
21.32
(541.5)
19.55
(496.6)
25.87
(657.1)
214,6
(5450,9)
Անձրևի տեղումներ դյույմ (մմ) 18.32
(465.3)
15.63
(397)
13.86
(352)
15.37
(390.4)
14.94
(379.5)
9.83
(249.7)
10.92
(277.4)
14.73
(374.1)
20.68
(525.3)
19.92
(506)
19.02
(483.1)
23.45
(595.6)
197,8
(5024,1)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 52.0
(132.1)
44.3
(112.5)
51.2
(130)
17.5
(44.5)
1.7
(4.3)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
trace 6.8
(17.3)
32.7
(83.1)
54.6
(138.7)
249.1
(632.7)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 17 15 15 15 14 14 15 16 17 17 16 19 190
Աղբյուր #1: {{{աղբյուր 1}}}
Աղբյուր #2: Whitter City Council/WRCC (rainfall, 1950-2010)[6], NOAA (rainy days)[7] and The Alaska Climate Research Center (snowfall)[8]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 United States Census / United States Census Bureau
  2. «Город из 200 человек в одном доме»։ geektimes.ru 
  3. «Уиттиер - город, состоящий из одного большого дома»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-19-ին։ Վերցված է 2016-09-01 
  4. «2010 Census Redistricting Data (Public Law 94-171) Summary File»։ United States Census Bureau։ 2013-05-3։ Վերցված է 2013-07-23 
  5. Данные базы аэропортов ФАИ IEM Archived 2016-03-04 at the Wayback Machine. (Form 5010 Archived 2012-10-20 at the Wayback Machine. PDF), effective 2009-07-02.
  6. «Whittier Comprehensive Plan Update 2012 - City of Whittier, Alaska»։ Whitter City Council/Whittier Planning and Zoning Commission։ April 17, 2012։ Արխիվացված է օրիգինալից October 25, 2017-ին։ Վերցված է December 4, 2021 
  7. «National Centers for Environmental Information (NCEI) formerly known as National Climatic Data Center (NCDC) | NCEI offers access to the most significant archives of oceanic, atmospheric, geophysical and coastal data.»։ www.ncdc.noaa.gov։ Վերցված է 2019-08-12 
  8. «Climate Normal | Alaska Climate Research Center»։ akclimate.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-12-ին։ Վերցված է 2019-08-12