Մաթիլդ Մանուկյան
Մաթիլդ Մանուկյան (Մաթիլտ Մանուկեան, 1914, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 17, 2001, Ստամբուլ, Թուրքիա), հայկական ծագմամբ կին գործարար։ Թուրքիայում 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից։ Անշարժ գույքի ներդրող, հասարակաց տների սեփականատեր։
Մաթիլդ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | 1914 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 17, 2001 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Նոտր դամ դը Սիոն դպրոց |
Մասնագիտություն | գործարար |
Matild Manukyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄաթիլդ Մանուկյանը ծնվել է 1914 թվականին Ստամբուլում ազնվական ընտանիքում։ Ստամբուլի ֆրանսալեզու Notre Dame de Sion լիցեյում սովորելուց հետո[1] Ստամբուլում բացում է նորաձևության արտադրամաս։ Ամուսնու մահից հետո որդու հետ միայնակ են ապրում։ Ֆինանսական դժվարությունների պատճառով հորից ժառանգած շինությունները Ստամբուլի Քարաքոյ շրջանի կարմիր լապտերների թաղամասում սկսել է գործարկել որպես հասարակաց տներ և շուտով դարձել է լիցենզավորված 14 հասարակական տների սեփականատեր։ Նրան մեղադրել են անչափահասներին մարմնավաճառության մեջ ներքաշելու համար։
Սեքս-ինդուստրիայից ստացած եկամուտները Մաթիլդը ներդնում է անշարժ գույքի բիզնեսում։ Հինգ տարի շարունակ Մաթիլդը գլխավորել է Ստամբուլի հարկատուների ցուցակը, վճարած հարկերի չափով ռեկորդ է սահմանել ու ստացել մրցանակներ։ Իր ձեռքբերումներն ու մրցանակները նա ցուցադրել է Շիշլիի իր առանձնատանը, որը նա անվանել է «Մ և Մ թանգարան»։
Հարցազրույցներից մեկում Մաթիլդն ասել է, որ Ստամբուլում ունի 70 բիզնես կենտրոն, 500 բնակարան, 200 բնակարան Յալովայում, 3 հինգ աստղանի հյուրանոց Անթալիայում և Ալանիայում, 10 վիլա Կիրենիայում, գործարան Ստամբուլում։ Նշել է նաև, որ Գերմանիայում կառուցում է 100 տեղանոց հյուրանոց[2]։ Ունեցել է նաև մեկ Ռոյլս ռոյս, 4 BMW, 4 Mercedes մակնիշի մեքենաներ, 18 մ երկարությամբ զբոսանավ։
1995 թվականի սեպտեմբերի 28-ին Մաթիլդ Մանուկյանը հրազենային հարձակման ժամանակ լրջորեն վիրավորել է ձախ ոտքը։
Մահացել է Ստամբուլում 2001 թվականի փետրվարի 17-ին։ Թաղված է Շիշլիի հայկական գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Biyografi.net (թուրքերեն)
- ↑ Aktif Haber February 5, 2006 Արխիվացված Փետրվար 10, 2006 Wayback Machine (թուրքերեն)
- ↑ Մաթիլդ Մանուկյան` Թուրքիայում 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկը
Արտաքին հղումներ
խմբագրել- Biography Net (թուրքերեն)
- Matild Manukyan; Turkish Brothels Made Her Wealthy - Los Angeles Times, February 21, 2001
- Թուրքիայում բեմադրվում է հասարակաց տների հայտնի տիրուհի Մաթիլդ Մանուկյանի կյանքը Արխիվացված 2016-03-11 Wayback Machine
- Matild Manukyan: A Life of Secrecy
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիլդ Մանուկյան» հոդվածին։ |