Նյուրնբերգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյուրնբերգ (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նյուրնբերգ (գերմ.՝ Nürnberg), քաղաք Գերմանիայում։ Տեղակայված է Բավարիայի կենտրոնական մասում, Պեգնից գետի մոտ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նյուրնբերգ | |||||
Nürnberg | |||||
| |||||
![]() Նյուրնբերգը ձմռանը | |||||
Երկիր | ![]() | ||||
Հող | Բավարիա | ||||
Ներքին բաժանում | 7 քաղաքային շրջաններ | ||||
Քաղաքապետ | Ուլրիխ Մալի | ||||
Առաջին հիշատակում | 1040 | ||||
Մակերես | 186,38 կմ² | ||||
ԲԾՄ | 309 մ | ||||
Խոսվող լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲523 026 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Խտություն | 2770 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | մոտավորապես 1 200 000 | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +49 (0)911 | ||||
Փոստային դասիչ | 90001—90491 | ||||
Ավտոմոբիլային կոդ | N | ||||
Պաշտոնական կայք | nuernberg.de | ||||
| |||||
Կա մի քանի վարկած, թե որտեղից է առաջացել Նյուրնբերգ անունը։ Ամենատարածված վարկածն այն է, որ այդ անունը առաջացել է «nor» բառից, որը թարգմանաբար նշանակում է «քարքարոտ ժայռ»։
Նյուրնբերգն աշխարհում հայտնի է իր Խաղալիքների թանգարանով։ Միջնադարում հենց Նյուրնբերգ քաղաքն էր համարվում խաղալիքների արտադրության կենտրոն։ Նյուրնբերգ քաղաքը հայտնի է նաև որպես Ադոլֆ Հիտլերի ամենասիրելի վայրերից մեկը։
Նյուրնբերգի կարևոր յուրահատկություններից է նաև Սուրբծննդյան շուկան։ Քաղաքի կենտրոնական հրապարակները լցվում են բազմաթիվ առևտրականներով ու կրպակներով, և այդ տոնակատարությունը տևում է 3-4 շաբաթ՝ մինչև Սուրբ Ծնունդ։ Այդ ընթացքում Նյուրնբերգ են այցելում ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ։
Հետաքրքիր տվյալներ խմբագրել
1835 թվականի դեկտեմբերի 8-ին Նյուրնբերգից Ֆյուրտ երկաթգծով շարժվեց Գերմանիայում առաջին գնացքը։