Կերալա
Կերալա (անգլ.՝ Kerala, բառացի՝ Կոկոսյան արմավենիների երկիր), նահանգ Հնդկաստանի հարավ-արևմուտքում, Արաբական ծովի ափին։ Տարածությունը 38, 9 հազար կմ² է, բնակչությունը՝ 21, 3 միլիոն (1971), կենտրոնը՝ Տիրուվանանտապուրամ։ Տարածքի մեծ մասը գրավում է Մալաբարյան ափի դաշտավայրը, արեալում Կարդամոնյան և Անայմուդի լեռնալանջերն են։
![]() | |
Երկիր | ![]() |
Մասն է | Հնդկաստան |
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ |
Մտնում է | Հնդկաստան |
Վարչկենտրոն | Տրիվանդրամ[1] |
Ամենաբարձր կետ | Անամուդի |
Օրենսդրական մարմին | Կերալայի օրենսդիր ժողով |
Նահանգապետ | Հասան Ֆարուկ Մարիկար |
Գլխավոր նախարար | Օօմմեն Չանդի |
Հիմնական լեզու | մալայալամ |
Պաշտոնական լեզուներ | մալայլամ[2] և անգլերեն[3] |
Բնակչություն | 33 387 677 |
Խտություն | 859,11-րդ |
Տարածք | 38 863 (21-րդ տեղ) |
![]() | |
Հիմնադրված է | նոյեմբերի 1, 1956[4] թ. |
Սահմանակցում է | Թամիլ Նադու, Կառնատակա և Պոնդիչերրի |
Ժամային գոտի | UTC+5:30[5] |
Փոխարինեց | Մադրաս և Travancore-Cochin? |
ISO 3166-2 կոդ | IN-KL |
Ավտոմոբիլային կոդ | KL |
kerala.gov.in |
Անվանում խմբագրել
Անվանումը մալայալի լեզվով նշանակում է «կոկոսյան արմավենիների երկիր» (Հնդկաստանի կոկոսյան արմավենիների բոլոր տնկարկների ավելի քան 70%֊ը բաժին է ընկնում Կերալային)[6]։
Աշխարհագրություն խմբագրել
Կլիման արևադարձային է, մուսսոնային, տարեկան տեղումները՝ 3000 մմ։ Ագրարային շրջան է։ Մալաբարյան ափի մեծ մասը զբաղված է կոկոսյան արմավենու տնկարկներով (Հնդկաստանի տնկարկների 70%-ը) և բրնձի ցանքատարածություններով։
Տնտեսություն խմբագրել
Մշակում են նաև ընկուզենի, տապիոկա, պլանտացիոն կուլտուրաներ, համեմունք, կաուչուկատուներ (հևեյա), թեյ, սուրճ։ Զարգացած է ձկնորսությունը։ Կան մոնացիտային ավազի խոշոր հանքաշերտեր։ Տեղական հանքային հումքի բազայի վրա ստեղծվել է գրաֆիտային նյութերի, կղմինդրի, աղյուսի արտադրություն։ Կան ՀԷԿ, ալյումինի և նավթավերամշակման գործարաններ, ընկույզի վերամշակման և փաթեթավորման, կոկոսյան յուղի արտադրության ձեռնարկություններ, բամբակեղենի, փայտամշակման, քիմիական, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ thiruvananthapuram
- ↑ https://archive.india.gov.in/knowindia/state_uts.php?id=73
- ↑ Languages spoken
- ↑ http://www.stateofkerala.in/kerala_facts/kerala_history.php
- ↑ Time zone
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 390)։ |