Բացել գլխավոր ցանկը

Առնետներ (լատ.՝ Rattus), կրծողների կարգի մկնանմանների ընտանիքի կաթնասունների սեռ։

Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում հայտնի է 2 տեսակ, մոխրագույն առնետ կամ պասյուկ առնետ և սև առնետ։ Առնետ մոխրագույնի կամ պասյուկի (R. norvegicus) մարմնի երկարությունը 25 սմ է, պոչինը՝ 12 սմ։ Տարածված է Շիրակի, Արարատի, Արագածոտնի մարզերում։ Ապրում է այգիներում, ջրավազանների ափերին, ներքնահարկերում։ Առնետ սևի (R. rattus) դունչը սուր է, ականջները՝ մեծ և կլոր։ Տարածված է Տավուշի, Կոտայքի մարզերում։ Փորում են բներ, բնակվում են նաև տանիքներում, այգիներում։

Տնտեսական նշանակությունԽմբագրել

Առնետները սնվում են մրգերով, սերմերով, միջատներով, խխունջներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։