Թղթադրամ, բանկնոտ, (անգլ.՝ անգլերեն — bank և note — անդորրագիր), բանկային տոմս, դրամանիշ, այն հիմնականում պատրաստված է բամբակե թղթից,ավելի քիչ վուշի մանրաթելից,լինում են նաև պոլիմեր նյութից,այսինքն ամբողջովին մոմլաթե բաղադրությամբ,կան թղթադրամներ,որոնք արտադրված են հիբրիդ ձևի,այսինքն պարունակում են թե պլաստիկ,թե բամբակե թուղթ:Նախկինում դրանք պատրաստված են եղել խիտ գործվածքից (սովորաբար մետաքսից), կաշվից, փայտից կամ մետաղից, սովորաբար ուղղանկյուն տեսքի:ՀԻմա թղթադրամները թողարկում և շրջանառության մեջ են դնում երկրների կենտրոնական բանկերը։ Որոշ երկրներում թղթադրամի տպագրությունն ու շրջանառության մեջ դնելը հանձնված է մասնավոր ընկերության՝ ինչպիսին է,օրինակ ԱՄՆ-ի Ֆեդերալ Ռեզերվային Բանկը։ Բանկային տոմսերի քանակը ելնում է դրա նկատմամբ եղած պահանջից։ Դրանք, որպես կանոն, ապահովված են ոսկով, թանկարժեք մետաղով, բանկի այլ ակտիվներով, ինչպես նաև ապրանքային զանգվածով։

ՀՀ թղթադրամ, Հովհաննես Թումանյանի պատկերով
Ռուբլին (հայերեն ՝ ռուբլի, ռուս. ՝ рубль) եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության անկախ արժույթը 1919-1923 թվականներին:

Անհրաժեշտություն խմբագրել

Թղթադրամի անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ մետաղադրամների հետ կապված ի հայտ են եկել դժվարություններ, ինչպիսիք են ոսկու և արծաթի հայթայթումն ու դրանց տեղափոխումը։

Արժենիշ խմբագրել

«Ռուբլին», «դոլարը», «ֆրանկը», «մարկը» և այլն թղթադրամի նշանակումներ են, որոնցից յուրաքանչյուրը որպես դրամական միավոր արտահայտում է որոշակի մետաղի քանակային կշիռ։ Թղթադրամը հանդես է գալիս նաև որպես գնման և վճարման միջոց, սակայն, չունենալով սեփական արժեք, չի կարող կատարել փողի մյուս ֆունկցիաները (արժեչափ, կուտակման միջոց կամ գանձ, համաշխարհային փող)։

Աղբյուրներ խմբագրել

  • Մ. Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 54