Ամազոն (իսպ.՝ և պորտ.՝ Rio Amazonas), գետ Հարավային Ամերիկայում, աշխարհի ամենամեծ ավազան ունեցող գետն է (7180 կմ²)։ Ըստ որոշ հաշվարկների՝ համարվում է ամենաերկարն աշխարհում[2][3]։

Ամազոն
Ամազոն գետի ափին ընկած գյուղ
Բնութագիր
Երկարություն6400 կմ
Ավազանի մակերես7 050 000 կմ²[1]
Ջրի ծախս220 000
Ջրահոսք
ԱկունքՄարանյոն և Ուկայալի գետերի միացումից
Ակունքի տեղակայումՄարանյոն (գետ) և Ուկայալի (գետ)
Բարձրություն110 մ
Կոորդինատներ4°26′25″ հվ. լ. 73°26′50″ ամ. ե.HGЯO
ԳետաբերանԱտլանտյան օվկիանոս
Գետաբերանի տեղակայումԱտլանտյան օվկիանոս
Բարձրություն0 մ
Կոորդինատներ0°35′35″ հվ. լ. 49°57′22″ ամ. ե.HGЯO
Գետի թեքություն0,016 մ/կմ
Տեղակայում
Հոսող հոսքերՄադեյրա, Տապաժոս, Xingu River?, Ռիու Նեգրու, Ժապուրա, Napo River?, Putumayo River?, Preto da Eva River?, Nanay River?, Ժավարի, Paru River?, Trombetas River?, Jari River?, Jutai River?, Urubu River?, Jandiatuba River?, Manacapuru River?, Uatumã River?, Nhamundá River?, Arabela River?, Guajará River?, Ուկայալի (գետ), Paraná Urariá?, Ampiyacu River?, Apayacu River?, Atacuari River?, Itaya River?, Juruá River? և Մարանյոն (գետ)
ԵրկիրՊերու Պերու
Կոլումբիա Կոլումբիա
Բրազիլիա Բրազիլիա
ՋրահավաքԱմազոնի դաշտավայր
Անվանված էամազոնուհի
Գետը Վիքիպահեստում
Ամազոնը պերուական Ինդիանա քաղաքի մերձակայքում
«Ջրերի հանդիպումը», Ռիո Նեգրոյի և Ամազոնի միախառնումը բրազիլական Մանաուս քաղաքի մերձակայքում

Հակիրճ տեղեկատվություն

խմբագրել

Շուրջ մեկ դար Ամազոնի ամենահեռավոր ակունքը համարվում էր Ապուրիմաք գետի՝ Նևադո Միսիմոյում գտնվող ակունքը, սակայն 2014 թվականին իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամենահեռավորը Մոնտարո վտակի՝ Պերուում՝ Կորդիլիերա Ռումի Կրուսում գտնվող ակունքն է[4]։ Մոնտարոն ու Ապուրիմաքը միախառնվում են և մի շարք այլ վտակների հետ միասին կազմավորում են Ուկայալի գետը, որն իր հերթին միախառնվում է Մարանյոնին՝ կազմավորելով մի հզոր վտակ, որը բոլոր երկրները, բացի Բրազիլիայից, համարում են Ամազոնի գլխավոր վտակը։ Բրազիլացիները գետի այդ հատվածը, մինչև Ռիո Նեգրոյի հետ միախառնվելը, անվանում են Solimões[5]:

Ունենալով վայրկյանում մոտավորապես 209.000 խորանարդ մետր ջրի միջին ծախս՝ Ամազոնն ավելի ջրառատ է, քան երկարության և ջրառատության ցուցանիշներով իրեն հաջորդող յոթ գետերը՝ միասին վերցրած։ Նրա կողմից օվկիանոս հասցված ջրի քանակությունը կազմում է միասին վերցրած բոլոր գետերի ընդհանուր ջրահոսքի 20 տոկոսը[6]։ Ամազոնի ավազանը ամենաընդարձակ ջրահավաք ավազանն է աշխարհում և զբաղեցնում է 7.050.000 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք։ Այդ տարածքի հենց միայն Բրազիլիայում գտնվող հատվածը ավելի մեծ է, քան ցանկացած մեկ այլ գետի ամբողջ ջրահավաք ավազանի մակերեսը։ Ամազոնը Բրազիլիա է մուտք գործում իր ընդհանուր հոսքի ընդամենը մեկ հինգերորդ մասով, բայց արդեն իսկ այդ պահին ավելի ջրառատ է, քան աշխարհի մեկ այլ գետ՝ իր ողջ ջրահոսքով հանդերձ[7][8]։

Ամազոնն առաջանում է Մարանյոնի և Ուկայալի գետերի միախառնումից։ Երկարությունը. Մարանյոնիի ակունքից՝ 6437, Ուկայալիի կամ Ապաչետի ակունքներից՝ 7000 կմ։ Ունի բազմաթիվ վտակներ, որոնցից 20-ի երկարությունը գերազանցում է 1500 կմ-ը։

Գետի և նրա ավազանի մեծ մասը գտնվում է Բրազիլիայում։ Հիմնականում հոսում է հասարակածին զուգահեռ։ Ամազոնն աշխարհի ամենաջրառատ գետն է. միջին ծախսը (հոսքը)՝ գետաբերանի մոտ միջինը 174 մ³/վրկ է, իսկ տարեկան միջին հոսքը՝ 5500 կմ³, որը կազմում է աշխարհի գետերի մոտ 15%-ը:Կոշտ հոսքը տարվա ընթացքում գերազանցում է 1 միլիարդ տոննան։ Ամազոնի նավարկելի ցանցի երկարությունը ավելի քան 25 հազար կմ է, գլխավոր նավարկելի հունը՝ 4300 կմ։ Գետաբերանում գետի լայնությունը կազմում է 200 կմ։ Գլխավոր վտակները. աջից՝ Ժուրուա, Պուրուս, Մադեյրա, Տապաժոս, Շինգու, ձախից՝ Իսա, Ժապուրա, Ռիո-Նեգրո։ Գլխավոր նավահանգիստները՝ Բելեն, Սանտարեն, Օբիդուս, Մանաուս (Բրազիլիա), Իկիտոս (Պերու)։

Անվանում

խմբագրել

Գետն իր անվանումը ստացել է հնդկացի կանանց անունից. իսպանացի կոնկիստադորները, կռվելով Ամազոնի շրջակայքում բնակվող ցեղերի հետ, հիացել էին իրենց դեմ կռվող կանանցով, որոնք, ուս ուսի մարտնչելով տղամարդկանց կողքին և աչքի ընկնելով քաջությամբ ու ռազմատենչությամբ, նրանց հիշեցրել են ամազոնուհիների ցեղերի մասին հին հունական առասպելները[9][10], և որոնց շնորհիվ գետը կոչվել է Ամազոն։ Ըստ որոշ ուսումնասիրողների՝ ամազոնուհիները իրանական ծագում ունեին, և այդ անվանումն իսկ առաջացել է պարսկերեն ha-maz-an- "(միասին մարտնչողներ) բառակապակցությունից"[11][12]:

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ամազոնը ոչ մի կամուրջ չի հատում[13]։
  • Ամազոն է թափվում մոտ 10 հազար վտակ, որոնցից 100-ից ավելին նավարկելի են, իսկ 17-ն ունեն ավելի քան 1600 կմ երկարություն[14]։
  • 2011 թվականին համաշխարհային մրցույթի արդյունքներով Ամազոնը ճանաչվել է աշխարհի յոթ բնական հրաշալիքներից մեկը[15]։
  • Բրազիլիայի ազգային աստղադիտարանի երկրաֆիզիկայի դեպարտամենտի տվյալներով՝ ստորգետնյա Համզա գետը, որը սնվում է ստորերկրյա ջրերով, հոսում է նույն ուղղությամբ, ինչ Ամազոնը, բայց 4 կմ խորության վրա։ Նրա հոսքը գնահատվում է 3 հազար մ³/վ[16]։
  • Ամազոնի ավազանի տարածքը համեմատելի է Ավստրալիայի տարածքի հետ[17]։
  • Բրիտանացի Էդ Սթաֆորդն առաջինն է եղել, ով քայլել է Ամազոնի ակունքից մինչև նրա գետաբերանը։ Նրանից պահանջվել է ավելի քան երկու տարի՝ 859 օր (2008 թվականի ապրիլից մինչև 2010 թվականի օգոստոս) 6400 կմ անցնելու համար[17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Parsons J. J., Schultz A. R., Crist R. E. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. «Amazon River». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «What is the world's longest river». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.{{refn|The Nile is usually said to be the longest river in the world, with a length of about 6,650 km,and the Amazon the second longest, with a length of at least 6,400 km. In recent decades debate has intensified over the true source and the placement of the mouth, and therefore the length of the Amazon River.Roach, John. «Amazon Longer Than Nile River, Scientists Say». National Geographic. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  4. James Contos; Nicholas Tripcevich (2014 թ․ մարտ). «Correct placement of the most distant source of the Amazon River in the Mantaro River drainage». Area. 46 (1): 27–39. doi:10.1111/area.12069. ISSN 0004-0894.
  5. Penn, James R. (2001). Rivers of the World. ABC-CLIO. էջ 8. ISBN 978-1-57607-042-0. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. Moura, Rodrigo L.; Amado-Filho, Gilberto M.; Moraes, Fernando C.; Brasileiro, Poliana S.; Salomon, Paulo S.; Mahiques, Michel M.; Bastos, Alex C.; Almeida, Marcelo G.; Silva, Jomar M.; Araujo, Beatriz F.; Brito, Frederico P.; Rangel, Thiago P.; Oliveira, Braulio C.V.; Bahia, Ricardo G.; Paranhos, Rodolfo P.; Dias, Rodolfo J. S.; Siegle, Eduardo; Figueiredo, Alberto G.; Pereira, Renato C.; Leal, Camellia V.; Hajdu, Eduardo; Asp, Nils E.; Gregoracci, Gustavo B.; Neumann-Leitão, Sigrid; Yager, Patricia L.; Francini-Filho, Ronaldo B.; Fróes, Adriana; Campeão, Mariana; Silva, Bruno S.; Moreira, Ana P.B.; Oliveira, Louisi; Soares, Ana C.; Araujo, Lais; Oliveira, Nara L.; Teixeira, João B.; Valle, Rogerio A.B.; Thompson, Cristiane C.; Rezende, Carlos E.; Thompson, Fabiano L. (2016 թ․ ապրիլի 1). «An extensive reef system at the Amazon River mouth». Science Advances (անգլերեն). 2 (4): e1501252. doi:10.1126/sciadv.1501252. PMC 4846441. PMID 27152336. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  7. Tom Sterling: Der Amazonas. Time-Life Bücher 1979, 7th German Printing, p. 19.
  8. Smith, Nigel J.H. (2003). Amazon Sweet Sea: Land, Life, and Water at the River's Mouth. University of Texas Press. էջեր 1–2. ISBN 978-0-292-77770-5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. Apollonius Rhodius, Argonautica, Book 2
  10. Argonautica Book 2
  11. "Amazon | Origin And Meaning Of Amazon By Online Etymology Dictionary". 2018. Etymonline.Com. Accessed October 15 2018. [1].
  12. Lagercrantz, Xenia Lidéniana (1912), 270ff., cited after Hjalmar Frisk, Greek Etymological Dictionary (1960–1970)
  13. «Почему через Амазонку до сих пор не построили мост / Путешествия и туризм / iXBT Live». iXBT Live (ռուսերեն). 2022 թ․ հունիսի 3. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  14. Tom Sterling: Der Amazonas. Time-Life Bücher, 8. Auflage. 1979, S. 19.
  15. «The Global Voting Campaigns». www.new7wonders.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  16. «BuenoLatina. Бразилия: под Амазонкой обнаружена подземная река Хамза (Hamza)». www.buenolatina.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  17. 17,0 17,1 Felipe Almeida: «Amazonas-Extremwanderung: 6400 Kilometer, 50.000 Mückenstiche, 859 Tage.». Spiegel online (գերմաներեն). 2010 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամազոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 272