Առաջին դասարանցու արձան (Դոնի Ռոստով)

Առաջին դասարանցու արձան (ռուս.՝ Памятник первокласснику), բրոնզե հուշարձան ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան շրջանի Գորկու փողոց, 115 հասցեում գտնվող թիվ 36 գիմնազիայի բակում[1]։

Առաջին դասարանցու արձան
Առաջին դասարանցու արձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բարձրություն2 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանը ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Դոնի Ռոստովի Լենինյան շրջանի ղեկավար Սերգեյ Սուխարիևին[2]։ Իր հարցազրույցում նա նշել է, որ նախագծի մշակման նախնական փուլերում ցանկանում էր, որ վերջնական քանդակն ինչ-որ բանով հիշեցնի «Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը» հեքիաթի Մանչուկին[3]։

Քաղաքի իշխանությունները որոշեցին 7-9-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացնել հուշարձանի լավագույն էսքիզի մրցույթ։ Ներկայացվեցին ավելի քան 500 էսքիզներ, և դրանցից մեկի հեղինակը դարձավ հաղթող։ Դա թիվ 36 գիմնազիայի 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Նիկոլաևան է[4]։ Հուշարձանը ստեղծելու համար գումար տրամադրել են հովանավորները[4], իսկ քանդակագործ է ընտրվել Դմիտրի Լինդինը[2]։

Նա քանդակը ստեղծել է ըստ աշակերտուհու մատիտանկարի։ Հուշարձանը ստեղծելու համար ծախսվել է մոտ կես տարի[2], այն ձուլվել է Դոնի Ռոստովի արհեստանոցներից մեկում[4]։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրը, թիվ 36 գիմնազիայի ներքին բակում։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել քաղաքապետ Անատոլի Չեռնիշովը։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը բրոնզից է, նրա բարձրությունը մոտ 2 մետր է, իսկ քաշը` կես տոննա[2]։ Հուշարձանը պատկերում է դպրոցական համազգեստով առաջին դասարանցի ծիծաղող տղա աշակերտի։ Նա նստած է գլոբուսին, իսկ ձեռքում պահում է գիրք, որի վրա գրված է «Школа» («Դպրոց»)։ Ըստ քանդակագործի` այս հուշարձանը համատեղում է իսկական առաջին դասարանցու գծեր, որը միևնույն խանդավառությամբ կարողանում է և՜ սովորել, և՜ զվարճանալ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «1 сентября в Ростове-на-Дону откроют памятник первокласснику». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 В Ростове-на-Дону открыли памятник первокласснику
  3. В День знаний в Ростове откроют памятник первокласснику
  4. 4,0 4,1 4,2 В Ростове-на-Дону открыли памятник первокласснику//Российская газета