HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիրամարգ (այլ կիրառումներ)
Սովորական սիրամարգ
Սպիտակ սիրամարգ

Սիրամարգը հավազգիների կարգի փասիանների ընտանիքի թռչուն է։ Լինում է 2 տեսակ՝ սովորական և կապտաթև։

ՏեսակներԽմբագրել

Սովորական սիրամարգԽմբագրել

Արուի մարմնի երկարությունը 100-125 սմ է, պոչինը՝ 40-45 սմ, կենդանի զանգվածը՝ 4–4,25 կգ։ Բույն շինելու ժամանակ նա վառ, հարսանեկան զգեստ է «հագնում»։ Կտղուցի ժամանակ նա հովհարաձև բացում է իր՝ մինչև 130 սմ երկարության վերնապոչը (սխալմամբ անվանում են պոչ), որի երփներանգ «աչիկներով» զարդարված փետուրները շլացուցիչ են. գլուխը, պարանոցը և կրծքի մի մասը կապույտ են, մեջքը՝ կանաչ, մարմնի ստորին մասը՝ սև, գլխին՝ ոսկեգույն «թագ»։ Դրա համար էլ արու սիրամարգին անվանում են կենդանություն առած ծիածան։ Այդ երփներանգությունն ստեղծում են ոչ թե փետուրների գույները, այլ նրանց վրայի շատ նուրբ մազիկները, որոնք ծածկված են էլ ավելի մանր մազիկներով։

  • Էգ սիրամարգերը փոքր են, պարզ գունավորված վերնապոչի երկարացած փետուրներ չունեն։ Սիրամարգը քայլում է հպարտ, սիգաճեմ՝ կարծես հայելու առջև կոտրատվելով։
  • Բնադրում է գետնին, էգը դնում է 5–6 ձու և խնամքով պահպանում դրանք, բնից գրեթե չի հեռանում։ Սիրամարգերը սնվում են հիմնականում բուսական կերով, նաև միջատներով, փափկամարմիններով, մողեսներով։
  • Սիրամարգի շքեղ փետրազգեստը շատ վաղուց հրապուրել է մարդկանց։ Հնդկաստանում սովորական սիրամարգին պահում են իբրև կիսաընտանի գեղազարդիչ թռչուն։ Եվրոպա (Հունաստան) է բերվել հավանաբար V դարում։ Կենդանաբանական այգում մեր տեսածը սովորական սիրամարգն է։

Կապտաթև սիրամարգԽմբագրել

Գունավորումն ավելի վառ է։ Էգերը քիչ են տարբերվում արուներից։ Հանդիպում են Հնդկաչինում, Մալակկայում, Սումատրայում։

1936 թ-ին հայտնաբերվել են նաև աֆրիկյան սիրամարգեր, որոնք ապրում են Կոնգո գետի ավազանի անտառներում։

Վայրի սիրամարգերը բնակվում են թփուտներում, անտառների բացատներում, գետափերին։

Արտաքին հղումներԽմբագրել

  Ընթերցե՛ք «սիրամարգ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։