Մովսես (նաև՝ Մովսես մարգարե (եբր.՝ משֶׁה‎, Մոշե, «ջրից վերցված (փրկված)»; (մ. թ. ա. XIII՞ դար), ըստ Հին Կտակարանի Հնգամատյանի գրքերի՝ հրեական մարգարե և օրենսդիր, հուդայականության հիմնադիր, հրեական ցեղերը մեկ ազգի համախմբած առաջնորդ։ Հանել է Իսրայելի ցեղերին Եգիպտոսից, որտեղ նրանք ստրկության մեջ էին։ Տեր Աստվածը Սինայ լեռան վրա Մովսեսին հաղորդել է իր օրենքները՝ հաստատելով Իր և Իսրայելի միջև ուխտ-դաշինք (այդ Ուխտի մի մասն է Տասնաբանյան)։ Քրիստոնեության մեջ նա համարվում է Հին Ուխտի մեծագույն մարգարե։ Հրեական և քրիստոնյա ավանդությունը նրան է վերագրում Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի՝ Հնգամատյանի կազմումը (այդ պատճառով դրանք նաև կոչվում են Մովսեսի գրքեր)։ Հին Կտակարանի Երկրորդ Օրենք գրքում Մովսեսը բնութագրվում է հետևյալ կերպ. «Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ։ Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց։ Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով»[1]։

Մովսես մարգարե
եբրայերեն՝ מֹשֶׁה
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 1689 և ոչ ուշ քան մ. թ. ա. 1391
ԾննդավայրLand of Goshen, Հին Եգիպտոս[1]
Մահացել էոչ վաղ քան մ. թ. ա. 1473 և ոչ ուշ քան մ. թ. ա. 1271
Մահվան վայրՆեբո (լեռ), Մովաբ[2]
ԱզգությունIsraelites?
ԿրոնMosaic Judaism?
Կրթությունանհայտ
ԵրկերTablets of Stone? և The Exodus?
Մասնագիտությունզորավար, կրոնական առաջնորդ, կանոնագիր, սքանչելագործ, հովիվ և կառավարիչ
ԱմուսինZipporah? և Tharbis?
Ծնողներհայր՝ Amram?, մայր՝ Յոքաբեեթ
Զբաղեցրած պաշտոններbiblical judge? և մարգարե
ԵրեխաներGershom?[3] և Եղիազար[4]
Commons-logo.svg Moses (Biblical figure) Վիքիպահեստում

ԿյանքըԽմբագրել

 
Մովսեսի մայրը դնում է նրան զամբյուղում

Քանի որ հրեաները Եգիպտոսում շատացել էին, եգիպտացիների փարավոն Ռամզեսը վախենալով նրանց հզորացումից, հրամայում է սպանել և գետը նետել բոլոր նորածիններին։ Մովսեսի մայրը մի զամբյուղ է պատրաստում, Մովսեսին դնում դրա մեջ և գցում գետը։ Զամբյուղը գտնում է փարավոնի դուստրը, ով էլ մանուկին անվանակոչում է Մովսես (ջրից փրկված)։ Փարավոնի դուստրը Մովսեսին հանձնում է նրա մորը կրծքի կաթով կերակրելու համար՝ չիմանալով անգամ, որ հենց նա է Մովսեսի մայրը։ Մովսեսը մեծանում է եգիպտական արքունիքում՝ իմանալով, որ ինքը հրեա է (Ելից 1:15-22, 2:1-11)։

ԸնտանիքըԽմբագրել

Մովսեսը մի անգամ տեսնում է, թե ինչպես է եգիպտացի զինվորը ծեծում հրեա ստրուկներից մեկին։ Նա սպանում է զինվորին, գաղտնի թաղում և գիշերով փախչում Եգիպտոսից։ Նա գնում է Մադիամի երկիրը, բնակվում է քուրմ Հոթորի տանը, ամուսնանում է նրա յոթ աղջիկներից Սեփորայի հետ, ունենում է երկու որդի՝ Գիրսամը և Եղիազարը։ (Ելից 2:11-25)։

 
Փարավոնի դուստրը գտնում է զամբյուղը

ՀայտնությունըԽմբագրել

Մադիամի երկրում Մովսեսն իր աներոջ՝ Հոթորի հոտն էր արածեցնում։ Մի անգամ նա անապատում հոտը հեռու քշեց ու հասավ Աստծո լեռան՝ Քորեբի(Սինա) մոտ։ Եվ Տիրոջ հրեշտակը կրակի բոցով վառվող մորենու թփի միջից երևաց։ Մովսեսը տեսավ, որ մորենու թուփն այրվում է, բայց չի մոխրանում։ Մովսեսն ասաց. «Հիմա գնամ ու այս մեծ տեսարանը տեսնեմ, թե ինչու՞ մորենու թուփը չի այրվում»։ Տերը մորենու թփի միջից խոսեց Մովսեսի հետ ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Մովսեսն ասաց. «Այստեղ եմ»։ Եվ Նա ասաց. «Մի՛ մոտեցիր այստեղ։ Ոտքերիդ կոշիկները հանի՛ր, քանի որ այն հողը, որի վրա կանգնած ես, սուրբ է...»։ Ապա ասաց. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը»։ Մովսեսը ծածկեց իր դեմքը, որովհետև վախենում էր նայել Աստծուն։ Տերը մորենու թփի միջից ասաց. «Ես տեսա իմ ժողովրդի տառապանքը Եգիպտոսում ու վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը լսեցի։ Ես գիտեմ նրա վշտերն ու գալիս եմ նրան փրկելու եգիպտացիների ձեռքից և դուրս բերելու նրան այդ երկրից ու հաստատելու ավելի լավ ու ավելի ընդարձակ երկրում, որտեղ կաթ ու մեղր է հոսում... Ահա Իսրայելի որդիների աղաղակն Ինձ հասավ, ու տեսնում եմ այն, ինչ պատճառում են եգիպտացիները։ Ուրեմն գնա՛, Ես քեզ փարավոնի մոտ եմ ուղարկում» (Ելից 3:1-13)։ Մովսեսը վախենում էր փարավոնի մոտ գնալ ու պատասխանեց. «Ով ՏԵր իմ, ես դժվարությամբ եմ խոսում և ծանրալեզու ու ծանրախոս եմ ... ուղարկիր մեկ ուրիշին, ում ուզում ես» (Ելից4:10-15)։

Տերը, ցույց տալով Մովսեսին նրա Ահարոն եղբորն, ասաց. «Ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ՞։ Գիտեմ, որ նա ճարտարախոս է ... Ես կլինեմ քո շուրթերի և նրա շուրթերի հետ ու ձեզ կսովորեցնեմ, թե ինչ պետք է անեք, և Ահարոնը քո փոխարեն ժողովրդի հետ կխոսի»։

 
Աստված երևում է Մովսեսին

Վերադարձը Եգիպտոս ու ժողովրդին գերությունից ազատելըԽմբագրել

 
Մովսեսն ու Ահարոնը փարավոնի մոտ

Մովսեսը վերցնելով իր կնոջն ու երեխաներին, ճանապարհ ընկավ եգիպտոս։ Եգիպտոսում Ահարոնը դիմավորեց Մովսեսին։ Մովսեսն Ահարոնին պատմեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր խոսքերի ու նշանների մասին։ Նրանք երկուսով հավաքեցին Իսրայելի ծերերին ու Տիրոջ Խոսքերը հայտնեցին նաև նրանց։

Ապա Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ ու ասացին. «Իսրայելցիների Տեր Աստվածն ասում է, որ բաց թողնես Իր ժողովրդին»։ Փարավոնն ասաց. «Ո՞վ է տերը, որ ես, Նրա ձայնին հնազանդվելով, թույլ տամ Իսրայելին գնալ»։ Այսպես փարավոնը արհամարեց նրանց, անարգեց Տեր Աստծուն ու չուզեց ազատել Իսրայելի ժողովրդին։ Եվ փարավոնն սկսեց ավելի դաժանորեն վարվել իսրայելցիների հետ ու վերակացուներին հրահանգեց, որ ավելի դժվարացնեն հրեաների աշխատանքը։ Մովսեսն աղոթեց Աստծուն այս ամենի համար, ու Տեր Աստված ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե փարավոնին ի՛նչ եմ անելու, որ հզոր ձեռքով դուրս կանի իր երկրից։ Ու Ես ձեզ կտանեմ այն երկիրը, որ խոստացել էի Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, ու կտամ ձեզ որպես ժառանգություն (Ելից 4-6 գլուխներ)։

Փարավոնը չէր ուզում ազատել Աստծու ժողովրդին։ Տերը սկզբում ինը սարսափելի պատիժներ ուղարկեց Եգիպտոսի վրա։

Եգիպտոսի վրա ուղարկված 9 պատիժները
1 Եգիպտոսի բոլոր ջրերը արյուն են դառնում Ելից 7 գլուխ
2 Ամբողջ Եգիպտոսը լցվում է գորտերով Ելից 8:1-15
3 Եգիպտոսի բոլոր մարդկանց ու անասունների վրա մուներ են լցվում Ելից 8:16-19
4 Եգիպտոսի վրա շնաճանճեր են լցվում ու ամբողջ երկիր փչացնում Ելից 8:20-32
5 Եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին Ելից 9:1-7
6 Եգիպտոսի բոլոր մարդկանց և անասունների վրա խաղավարտներ հանող ուռուցքներ են դուրս գալիս Ելից 9:8-12
7 Աստված փարավոնին ու նրա ժողովրդին զարկում է ժանտախտով Ելից 9:13-15
8 Ամբողջ Եգիպտոսը ծածկվում է մորեխներով Ելից 10:1-20
9 3 օր Եգիպտոսում գիշեր է լինում Ելից 10:21-29

Այդ ժամանակ Մովսեսն ու Ահարոնը սկսեցին սպառնալ փարավոնին վերջին՝ տասներորդ պատժով։ Ու Մովսեսն ասաց փարավոնին. «Տերն այսպես է ասում. «Կեսգիշերին կանցնեմ Եգիպտոի միջով ու կմեռնի ամեն մի առաջնեկ, սկսած փարավոնի առաջնեկից, որը գահի վրա է նստած, վերջացրած ստրկուհու առաջնեկով, որը ջրաղացքարի առաջ է նստած։ Կմեռնեն նաև բոլոր կենդանիների առաջնեկները»։ Մովսեսի միջոցով Աստված ամբողջ Իսրայել ժողովրդին պատվիրեց, որ այդ օրը երեկոյան յուրաքանչյուր ընտանիք մի գառ մորթի, խորովի, ողջ ընտանիքով ուտեն այդ գառը, ինչպես նաև մորթված գառան արյունով ներկեն դռան դրանդիները։ Տերն ասաց. «Արյունի նշանը կլինի այն տների վրա, որտեղ դուք եք գտնվում։ Եվ ես կտեսնեմ ու կանցնեմ այդ տների մոտով, ու դուք կործանիչ հարվածը չեք ստանա, երբ Ես հարվածեմ եգիպտացիների երկիրը։ Եվ այն օրը ձեզ համար թող հիշարժան լինի, և ձեր բոլոր սերունդների մեջ տոնեցեք այն, որպես Տիրոջ տոնը։ Եվ առաջին ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյից պետք է բաղարջ հաց ուտեք՝ մինչև ամսվա քսանմեկերորդ օրվա երեկոյան։ Յոթ օր ձեր տներում թթխմոր չպետք է գտնվի։ Խմորված ոչինչ չպետք է ուտեք, ձեր բոլոր բնակարաններում բաղարջ հաց պիտի ուտեք» (Ելից 12:13-14)։

Կեսգիշերին Տերը Եգիպտոսի բոլոր անդրանիկներին հարվածեց, ու բոլոր եգիպտացիների առաջնեկ զավակները մահացան։ Երբ Տիրոջ հրեշտակը դռների վրա տեսավ գառան արյունը, անցավ այդ տների կողքով։ Այդ տների անդրանիկները չմեռան։ Մեծ սուգ տիրեց ողջ Եգիպտոսին, որովհետև տուն չկար, որտեղ անդրանիկ մեռած չլիներ։

Իսրայելցիները թողնում են ԵգիպտոսըԽմբագրել

Եգիպտացիների մեջ մեծ վախ էր ընկել։ Նրանք վախենում էին, որ իրենք էլ կմեռնեն։ Այդ էր պատճառը, որ փարավոնը գիշերով կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Վեր կացեք ու դուրս եկեք ժողովրդի միջից՝ դուք էլ, Իսրայելի որդիներն էլ, և գնացեք պաշտեք Տիրոջը, ինչպես որ ասել եք։ Ձեր հոտերն ու արջառներն էլ վերցրեք, ինչպես ասացիք»։ Եգիպտացիներն Իսրայելի ժողովրդին ստիպեցին շուտ դուրս գալ իրենց երկրից։

Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազարի չափ մարդ, չհաշված կանանց ու երեխաներին, դուրս եկան Եգիպտոսից։ Հրեաները Եգիպտոսից դուրս հանեցին նաև իրենց խոշոր ու մանր եղջերավոր անասուններին։ Իսրայել ժողովուրդը Եգիպտոսում ապրեց չորս հարյուր երեսուն տարի։

Աստված Իսրայել ժողովրդին անապատի միջով դեպի Կարմիր ծով առաջնորդեց։ Միայն Տերը գիտեր, թե ու՛ր պիտի տաներ Իր ժողովրդին։ Այդ պատճառով Նա ցերեկն առաջնորդում էր նրանց ամպի սյան տեսքով, իսկ գիշերը՝ կրակե սյան տեսքով, լուսավորելով նրանց ճանապարհը։ Երբ ամպը կանգ էր առնում, իսրայելցիները բացում էին իրենց վրանները ու հանգստանում։

Կրակի ու ամպի սյուները, որոնք առաջնորդում էին Իսրայել ժողովրդին ամբողջ ճամփորդության ընթացքում՝ մինչև Քանանի երկիր հասնելը, ցույց են տալիս Աստծու սերը, Նրա ներկայությունն ու հոգատարությունն Իր ժողովրդի նկատմանբ (Ելից 40:38)։

Իսրայելցիները անցնում են Կարմիր ծովով (Ելից 14:5-31)Խմբագրել

 
Իսրայելցիները անցնում են Կարմիր ծովը

Երբ հրեա ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսից, փարավոնի և նրա պաշտոնյաների սիրտը փոխվեց, և նրանք ասացին. «Այս ի՞նչ արեցինք մենք, որ Իսրայելին մեր ծառայությունից բաց թողեցինք»։ Փարավոնը պատրաստեց իր ռազմակառքը, վեց հարյուր ընտիր ռազմակառքեր վերցրեց իր հետ և Իսրայելի ժողովրդի ետևից ընկավ։ Իսրայելցիները հասան Կարմիր ծովին ու այլևս տեղ չունեին փախչելու, ու երբ տեսան, որ եգիպտացիներն սկսեցին հասնել իրենց, սարսափեցին ու աղաղակեցին Տիրոջը։ Մովսեսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, հանդա՛րտ մնացեք ու տեսե՛ք Տիրոջ փրկությունը, որ այսօր անելու է ձեզ համար, քանի որ ձեր այսօր տեսած եգիպտացիներին այլևս չեք տեսնելու հավիտյան։ Դուք հանգիստ մնացեք, ու Աստված ձեզ համար պիտի պատերազմի» (Ելից 14:13-14)։ Աստված Մովսեսին հրամայեց ձեռքը դեպի ծովը մեկնել։ Երբ Մովսեսը ձեռքը դեպի ծովը մեկնեց, Տերն արևելյա ուժեղ քամիով ծովի ջրերը ետ մղեց։ Ջրերը նահանջեցին, ու Իսրայելի որդիները ցամաքած ծովի միջով քայլեցին, իսկ ծովը որպես պատ կանգնեց նրանց ձախ ու աջ կողմերում։

Եգիպտացիները, սակայն, շարունակեցին հալածել իսրայելցիներին։ Տեսնելով, որ ջրերը ետ քաշվեցին, իրենք նույնպես մտան ծովը։ Առավոտյան Տերը եգիպտական բանակին նայեց կրակի ու ամպի սյան միջից և բանակը խռովության մեջ գցեց՝ կառքերից անիվները հանելով, այնպես, որ հազիվ էին շարժվում։ Այդ տեսնելով՝ եգիպտացիները իրար ասացին. «Փախչենք իսրայելցիներից, որովհետև նրանց փոխարեն Աստված Ինքն է պատերազմում եգիպտացիների դեմ» (Ելից 14:25)։

Երբ ողջ Իսրայել ժողովուրդը ցամաքով ծովն անցավ, Տերը Մովսեսին ասաց. «Ձեռքդ դեպի ծովը երկարիր, ու թող ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի ու հեծյալների վրա։»

Երկնքից մանանա է իջնում (Ելից 16:1-31)Խմբագրել

Իսրայելցիներ շարունակեցին իրենց ճանապարհն ու Սինայի անապատը հասան։ Այնտեղ չկար ո՛չ գետ, ո՛չ ջրհոր, ո՛չ էլ պտղատու ծառեր։ Հեշտ չէր նաև սնունդ գտնելը։ Իսրայելցիներն սկսեցին տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ, թե՝ Եգիպտոսում ավելի լավ էր, ինչու՞ դուրս եկանք այնտեղից։ Մովսեսն ասաց. «Աստված Իրեն ուղղված ձեր տրտունջը լսեց։ Իսկ մենք ո՞վ ենք. ձեր տրտունջը մեր դեմ չէ, այլ Տիրոջ դեմ է (Ելից 16:8)։ Այդ ժամանակ Տերը Մովսեսին ասաց. «Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը։ Ասա՛ նրանց. Երեկոյան միս կուտեք, իսկ առավոտյան հացով կկշտանաք ու կիմանաք, որ Ես ձեր Տերն եմ ու ձեր Աստվածը» (Ելից 16:12)։ Երեկոյան լորեր թռան-եկան ու ծածկեցին ողջ բանակն այնպես, որ ժողովուրդը կարողացավ մսով տարբեր ճաշատեսակներ պատրաստել։ Իսկ առավոտյան բոլորը տեսան բանակի շուրջն իջաց ցողը։ Երբ ցողը գոլորշիացավ, գետնին թեփաձև, եղյամի նման մանր մի բան մնաց։ Դա Աստծո ուղարկած երկնային հացն էր։ Իսրայելցիներն այդ հացը անվանեցին «մանանա»։ Նրա համը գաթա էր հիշեցնում։ Աստված հրամայեց մանանան հավաքել այքան, որքան անհրաժեշտ է մեկ օրվա համար։

Մովսեսը ժայռից ջուր է հանում (Ելից 17:1-7)Խմբագրել

 
Մովսեսը ժայռից ջուր է հանում

Իսրայելցիները տեղից տեղ էին տեղափոխվում անապատում։ Նրանք հեռացան Սինայի անապատից ու Ռափիդիմում կանգ առան, սակայն այնտեղ խմելու ջուր չկար։ Ժողովուրդը ծարավ էր, և սկսեց Մովսեսի հետ վիճել՝ ասելով. «Մեզ խմելու ջուր տուր» (Ելից 17:2)։ Մովսեսը նրանց պատասխանեց. «Ինչու՞ եք ինձ մեղադրում, ինչու՞ եք Աստծուն փորձում»։ Ժողովուրդը Մովսեսի դեմ տրտնջաց և ասաց. «Ինչու՞ մեզ Եգիպտոսից հանեցիր, որ մեզ ու մեր որդիներին ու մեր հոտերը ծարավից սպանես»։ Մովսեսն աղաղակեց Տիրոջն՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին, քիչ է մնացել ինձ էլ քարկոծեն»։ Եվ Տերը Մովսեսին ասաց. «Վերցրու՛ քո գավազանը, որով հարվածեցիր գետին, ու ժողովրդի երեցներից էլ մարդիկ առ քեզ հետ, բարձրացիր լեռը։ Ահա Քորեբում՝ այն ժայռի վրա, քո առջև կկանգնեմ, և դու խփի՛ր ժայռին, և նրանից ջուր կբխի, և թող ժողովուրդը խմի»։ Մովսեսն այդպես էլ արեց. գավազանով խփեց ժայռին, ու ժայռից ջուր ցայտեց։ Ժողովուրդը հագեցրեց իր ծարավը։ Աստված հրաշք կատարեց։ Մարդիկ ջուր տվեցին նաև իրենց անասուններին։ Մովսեսն այս վայրը Մասսա և Մերիբա անվանեց, որ նշանակում է «վիճել ու փորձել»։

 
Տասը պատվիրանները

Տասը պատվիրաններըԽմբագրել

Ելից 20:1-17

Մի օր,երբ Իսրայել ժողովուրդը տեղավորվել էր Սինա լեռան ստորոտին, Մովսեսը բարձրացավ Սինա լեռը՝ հանդիպելու Աստծուն։ Այնտեղ Աստված նրան քարե տախտակներ տվեց, որի վրա գրված էին այն տասը պատվիրանները, որ պիտի պահեր Իսրայել ժողովուրդը:Ահա այդ պատվիրանները.

1. Ես եմ ՏԵՐԸ՝ քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից՝ ծառայության տնից դուրս բերեցի։ Բացի Ինձնից ուրիշ աստվածներ չունենա՛ս:

2. Քեզ համար կուռք չշինե՛ս վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա կամ երկրի խորքերում՝ ջրերում եղած որևէ բանի նմանությամբ։ Նրանց չերկրպագե՛ս և նրանց չծառայե՛ս:

3. Քո ՏԵՐ Աստծու անունը դատարկ տեղը չհիշատակե՛ս,որովհետև ՏԵՐՆ Իր անունը դատարկ տեղը հիշատակողին անպատիժ չի թողնի:

4. Հիշի՛ր հանգստյան օրը՝այն սուրբ պահելու համար:

Վեց օր աշխատի՛ր և քո ամբողջ գործն արա՛, բայց յոթերորդ օրը քո ՏԵՐ Աստծու հանգստյան օրն, ոչ մի գործ չանե՛ս՝ ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը...

5. Պատվի՛ր քո հորն ու մորը, որ քո օրերը երկար լինեն երկրի վրա, որ քո ՏԵՐ Աստվածը կտա քեձ:

6. Սպանություն մի՛ արա:

7. Շնություն մի՛ արա:

8. Գողություն մի՛ արա:

9. Քո դրացու դեմ սուտ վկայություն մի՛ տուր:

10. Մի՛ ցանկանա քո դրացու որևէ մի բանի...

Արտաքին հղումներԽմբագրել

Մովսես Մարգարեի ֆիլմը հայերենով

ԾանոթագրություններԽմբագրել