Կեռան (թագուհի)

Կիլիկյան Հայաստանի թագուհի

Կեռան Հեթումյան (անհայտ - հուլիսի 28, 1285, Դրազարկի վանք, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկյան Հայաստանի թագուհի։ Ծագել է Լամբրոնի Հեթումյանների արքայատոհմից։

Կեռան
Լևոն թագավորի և Կեռան թագուհու դիմապատկեր (նկարիչ՝ Թորոս Ռոսլին, 1262)
 
Մասնագիտություն՝ միանձնուհի
Ծննդյան օր անհայտ
Վախճանի օր հուլիսի 28, 1285
Վախճանի վայր Դրազարկի վանք, Կիլիկյան Հայաստան
Դինաստիա Հեթումյաններ
Հայր Հեթում Գ Հեթումյան
Ամուսին Լևոն Գ
Զավակներ Հեթում Բ, Թորոս Գ, Սմբատ Ա Հեթումյան, Կոստանդին Բ, Ռիթա, Օշին Ա, Զաբել II, Ֆիմի Հեթումյան և Ալինախ Հեթումյան

Կենսագրություն

խմբագրել

Կեռանի ծննդյան ամսաթիվն անհայտ է։ Նա ծնվել է լամբրոնական իշխան Հեթում Դ-ի և նրա կնոջ ընտանիքում, որի անունը մինչև մեր օրերը չի հասել։ Սերում է Հեթումյանների տոհմից, որոնք Լամբրոնի տիրակալներն էին։ Լամբրոնի իշխանուհի Կեռանը նշանադրված էր Կիլիկյան Հայաստանի ապագա թագավոր Լևոն Գ-ի[Ն 1] հետ, որի հետ էլ 1263 թվականի հունվարի 15-ին[Ն 2] ամուսնացել է։ Լևոն Գ-ի հետ ամուսնության ընթացքում Կեռան թագուհին ունեցել է տասնվեց երեխա, որոնցից 5-ը՝ Հեթումը, Թորոսը, Սմբատը, Կոստանդինը և Օշինը, հետագայում թագավորեցին[1][Ն 3]: Ամուսնու մահից հետո որպես Թևաննա[Ն 4] մտել է վանք[2], որտեղ էլ մահացել է 1285 թվականի հուլիսի 28-ին[3]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսինը՝ Լևոն Գ (երբեմն անվանվող ինչպես Լևոն Բ)[Ն 1]

 
Լևոն Գ թագավորն իր կնոջ՝ թագուհի Կեռանի և երեխաների հետ

երեխաներ՝

  • 1. անհայտ որդի (1263/64 - † մանուկ հասակում)
  • 2. Կոնստանդին (1265 - † մանուկ հասակում)
  • 3. Ֆիմի (1266/67 - † մանուկ հասակում)
  • 4. Հեթում Բ (1266 - † 1307)
  • 5. Իզաբելլա (Զաբել) (1269/70 - † 1273-ից հետո)
  • 6. Թորոս Գ (1270 - † 1298)
կինը՝ Մարգարիտա Լուսինյան (1276 – † 1296)
  • 7. Ռուբեն (1272/73 - † մանուկ հասակում)
  • 8. Իզաբելլա (Զաբել) (1273/74 - † 1276-ից հետո)
  • 9. Սմբատ (1277 - † 1308)
կինը՝ մոնղոլական արքայադուստր (? – † ?)
  • 10. Իզաբելլա Բ (Զաբել II) (1276/77 - † 1323)
ամուսին՝ Ամորի Տիրիացի (1272 – † 1310)
ամուսին՝ Միխայիլ IX Պալեոլոգ (1277 – † 1320)
  • 13. Թեոդորոս (1278/79 - † 1296)
  • 14. Ներսես (1279/80 - † 1301)
  • 15. Օշին (1283/84 - † 1320)
կին՝ Իզաբելլա Կորիկոսացի (1277 – † 1320)
կին՝ (? – † 1323)

Տես նաև

խմբագրել

Մեկնաբանություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Մի շարք պատմաբաններ արքաների թվակալումը սկսում է 1198 թվականից, երբ առաջին Կիլիկիայի տիրակալը թագադրվեց համաձայն արևմտաեվրոպական ավանդույթների։ Ուստի Լևոն Գ-ին երբեմն անվանում են Լևոն Բ։
  2. Կամ 1264 թվականի հունվարի 14-ին
  3. Հայոց գահակալների մեջ միայն այս հինգ եղբայրներն էին, որ թագավորներ դարձան` հաջորդելով միմյանց։ Հայոց պատմության մեջ ուրիշ 5 թագավոր եղբայրներ չեն եղել[1]։
  4. Կամ Թեռֆանիա[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «ՀԱՅՈՑ ԹԱԳՈՒՀԻ ԿԵՌԱՆ.ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». 2013 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  2. 2,0 2,1 «ԿԵՌԱՆ ԹԱԳՈՒՀԻ - ankakh.com». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  3. Charles Cawley. «Chapter 3.KINGS of ARMENIA (CILICIAN ARMENIA) (FAMILY of HETHUM). KINGS of ARMENIA 1226-1341». Medieval Lands. Foundation of Medieval Genealogy. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեռան (թագուհի)» հոդվածին։