Հռոմեական դիցաբանություն
Հռոմեական դիցաբանություն, ավանդական պատմությունների ամբողջություն, որը վերաբերվում է Հին Հռոմի ծագմանը և վերջինիս կրոնական համակարգին՝ ներկայացված հռոմեացիների գրականության և կերպարվեստի միջոցով: «Հռեմեական դիցաբանություն» տերմինը կարող է վերաբերվել նաև ցանկացած ժամանակաշրջանի և մշակույթների այն ներկայացուցիչներին, որոնց գործերում դիտարկվում է հռոմեական մշակույթը և գրականությունը: Հռոմեացիները սովորաբար այս ավանդություննները որպես պատմական իրադարձություն էին մեկնաբանում՝ նույնիսկ եթե դրանց մեջ գերբնական կամ հեքիաթային տարրեր էին առկա:
ՊատմությունԽմբագրել
Ավանդապատումները հաճախ կապված էին քաղաքականության, բարոյականության և այն բանի հետ, թե ինչպես է մարդու անձնական անձեռնամխելիությունը հարաբերվում հասարակության և Հռոմեական հանրապետության հանդեպ նրա պատասխանատվությանը: Կարևոր թեմատիկան հերոսությունն է: Երբ ավանդապատումը վերաբերվում էր հռոմեական կրոնական պրակտիկային, այն ավելի շատ կապվում էր ծիսակարգերի, կանխագուշակությունների և հասարակական ինստիտուտների, քան աստվածաբանության և կոսմոգոնիայի հետ[1]:
Հռոմեական կրոնի և առասպելների ուսումնասիրությունը բարդանում է Ապենինյան թերակղզում Հռոմի նախապատմական ժամանակահատվածում հունական դիցաբանության ազդեցության, իսկ հետո արդեն հռոմեական հեղինակների կողմից հունական գրականական նախատիպերին նմանակաեցման փաստի առկայությամբ: Հռոմեացիները հետաքրքրասիրությամբ են փորձում իրենց աստվածներին նույնականացնել հունական աստվածների հետ և իրենց առասպելներում և վերջիններիս իրենց հունական անալոգների անվանումների տակ նոր մեկնում են տալիս[2]: Վաղ հունական լեգենդներն ու առասպելները նաև դինամիկ միահյուսում ունեն էտրուսկյան կրոնի հետ, որը ավելի քիչ է փաստագրված, քան հունականը:
Չնայած հռոմեական դիցաբանության մեջ ասվածային պատկերացումը ավելի ընդլայված չէ, քանի հունականում[3], այնուամենայնիվ էգ գայլից սնվող Հռոմուլոսի և Հռեմոսի կերպարը համարվում է նույնքան հանրահայտ, որքան հունական դիցաբանության ցանկացած կերպար, բացառությամբ «Տրոյական ձիու» [4]: Քանի որ լատինական գրականությունը Վերածննդի դարաշրջանի և Միջնադարյան Եվրոպայում ավելի հայտնի էր, հռոմեացիների կողմից հունական առասպելների մեկնաբանությունները հաճախ ավելի մեծ ազդեցություն ունեին դասական դիցաբանության մասին գեղագիտական պատկերացումների վրա, քան հունականան աղբյուրները: Մասնավորապես՝ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններ» աշխատության հունական տարբերակները, որոնք սկսեցին դիտարկվել որպես կանոնականություն:
Հռոմական դիցաբանության բնույթըԽմբագրել
Քանի որ ծիսակարգը ինչպես հռոմեական, այնպես էլ հունական կրոնի մեջ կենտրոնական դեր է խաղում, որբեմն կասկած է առաջանում, թե արդյոք հռոմեական առասպելների որոշ մասը բուն հռոմեական ծագում ունի թե ոչ: Այս ընկալումը XIX դարի ռոմանտիզմի և անտիկաբանության արդյունք էր. վերջիններս հունական քաղաքակրթությունը որպես ավելի «արժանահավատ ստեղեղծագործական»[5]: Վերածննդից մինչև XVIII դարը հռոմեական առասպելները եվրոպական գեղանկարչության ոգեշնչման աղբյուր էին[6]: Հռոմեական ավանդույթները հատկապես հարուստ են պատմական առասպելներով ու լեգենդներով, որոնք վերաբերվում են քաղաքների հիմնմանը և կառուցմանը: Այս ավանդույթները պատմում են անձ- գործիչի մասին, որի կյանքում աստվածները միայն պատահական մասնակցություն են ունենում, բայց աստվածայինի ամենենուր թափանցող զգացումը ուղեկցում է նրա ճակատագիրը: Հռոմի հիմնման վաղ ժամանակաշրջանում պատմական փաստերը և առասպելները փոխադարձ և միմյանց լրացնող հարթակի վրա էին[7]:
Հռոմեական պատմությունը դեռևս ունի նույնպիսի նշանակություն, ինչպիսին այն ուներ Դանթեի համար 1300 թվականին, Շեքսպիրի համար 1600 թվականին և Միացյալ Նահանգների համար 1776 թվականին: Ի°նչ է պետք ազատ քաղաքացի դառնալու համար: Կարո°ղ է գերտերությունը նաև հանրապետություն լինել: Ի°նչպես է բարիացակամ իշխանությունը վերածվում մահացու բռնապետության - Թ. Վայզման
|
Հռոմեական առասպելների հիմնական աղբյուրները հանդիսանում են Վերգիլիոսը և Տիտոս Լիվիոսի գրված առաջին գրքերից մի քանիսը: Այլ կարևոր աղբյուրներ են Օվիդոսի «Օրացույց» պոեմը, բանաստեղծությունները վեցհատորյակը, որը հիմնված էր հռոմեական կրոնական օրացույցի վրա և Սեքստոս Պրոպերցիոսի էլեգիաների IV գիրքը: Հռոմեական առասպելների սյուժեները նաև որմնանկարչության, դրամների, քանդակների՝ մասնավորապես ռելիեֆների վրա են պատկերված:
Հռոմի հիմնադրման մասին առասպելներըԽմբագրել
Տիտոս Լիվիոսի վաղ շրջանի պատմությունը և Էնեականը Հռոմի հիմնադրման հիմնական աղբյուրներից է: Հունական հերոսական լեգենդը միահյուսված է իր ստեղծման պատմության մեջ եղած ամենավաղ ցեղերի պատմության հետ: Տրոյացի արքայզն Էնեասն ամուսնացավ Լավինիայի հետ, որը լատինացիների լեգենդար նախահոր Լատինա՝ դուստրն էր և որի անունով էլ ցեղի անվանումը առաջացավ: Համաձայն ռեվիզիոնիստների ծագումնաբանության հենց նրանք են հանդիսանում անուղղակի նախահայրերը: Ավելի լայն իմաստով Տրոյացիներն են հռոմեական ժողովրդի առասպելական նախահայրերը:
Այլ առասպելներԽմբագրել
- Հռոմին բնորոշ առասպելները ամենից հաճախ բարոյական կամ քաղաքական բնույթ են կրում, այսինքն նրանք կապված են հռոմեական կառավարման համակարգի զարգացման հետ՝ աստվածային օրենքների հետ համադրված և բարոյական հույսերին մարդու կապվածության ի ցույց դնելը:
- Սոբինուհիների առևանգումը բացատրում է սոբինացիների կարևորությունը հռոմեական մշակույթի ձևավարման և առաջադիմության մեջ՝ կոնֆլիկտների և համագործակցության ճանապարհով:
- Նումա Պոմպիլիոսը, ծագումով սոբինացի Հռոմի երկրորդ արքան, որը կապ էր հաստատել նիմփա Էգերիայի հետ և հիմնել է բազմաթիվ Հռոմի իրավական և կրոնական հաստատություններ:
- Սերվիոս Տուլլիոսը՝ Հռոմի վեցերորդ արքան, որը, ասում էին՝ Ֆորտունա աստվածուհու սիրեկանն էր, և ում առեղծվածային ծագումը առասպելացված էր:
- Տարպեյան ժայռը և այն հանգամանքը, թե ինչու էր այն օգտագործվում դավաճաններին մահապատժի ենթարկելու ժամանակ:
- Լուկրեցիան, որի անձնազոհությունը վաղ Հռոմեական կայսրության տապալման պատճառ դարձավ և առիթ հանդիսացավ Հանրապետության հիմնմանը:
- Հորացիոս Կոկլեսը կամրջի վրա, որը ապացուցեց անհատական խիզախության կարևորությունը:
- Գայոս Մուցիոս Սցևոլա, որը աջ ձեռքը կրակի մեջ գցեց, որպեսզի ապահովի Հռոմի հանդեպ իր հավատարմությունը:
- Քլոլեիան՝ խիզախ հռոմեացի կինը, որը էտրուսկների արքա Լարս Փրոսենիային էր տրվել՝ գերուհու կարգավիճակով և որը փախոսի դիմեց Հռոմ՝ ձիով հասնելով Ցեկուլ և Պալեստրինա[8]:
- Մարկուս Մանիլիուս Կապիտոլինուսը և բադերը, որոնք աստվածային միջամտություն ունեցան գալլիացիների կողմից Հռոմի շրջափակման ժամանակ[9]
- Պատմություններ՝ Կարպատյան նոներին և Փոփլուֆուգիայի տոնակատարության վերաբերվող[10]:
- Գայոս Մարկուս Կորիոլանիուս՝ պատմություն քաղաքականության և բարոյականության մասին:
- Էտրուսկական Կորիֆ քաղաքը ՝ որպես իտալական և տրոյական քաղաքակրթության «օրորոցային»[11]:
- Մեծ Մայրաբեր Կիբելայի ժամանումը Հռոմ[12]:
Կրոն և առասպելաբանությունԽմբագրել
Աստվածային ավանդապատումը հունական հոգևոր հավատի համակարգում ավելի կարևոր դեր էր խաղում, քան հռոմեականի՝ որի համար ծիսակարգը և պաշտամունքը իրար հակասում էին: Չնայած հռոմեական կրոնը հիմնաված չէր սուրբ գրության կամ դրա մեկնաբանուոյան հիման վրա, կրոնական գրականությունը լատինական արձակի ամենավաղ գրական ձևերից մեկն էր[13]: Պոնտիֆիկների և ավգուրների միութունները գրքերը և մեկնաբանութունները կրոնական պրոցեդուրաներ, աղոթնքեր, կանոնակարգեր և կրոնական օրենքի վերաբերյալվերջիններիս կարծիքն էին պարունակում վերաբերյալ[14]:
Փոխառված աստվածներԽմբագրել
Հարևան երկրների աստվածների փոխառությունը անընդհատ տեղի ունեցող պրոցես էր, քանի որ հռոմեական տերությունը մշտապես գրավում էր հարակից տարածքները: Հռոմեացիները սովորաբար գրավված տարածքների աստվածներին այնպիսի հարգանքի տուրք էին մատուցում, որքան հռոմեական պետական կրոնի աստվածներին: Իտալիայի գրավված տարածքները հունական մշակույթ բերեցին Դիանա, Մինեվր, Վեներա և այլ աստվածների, որոնք սկզբնապես իտալական արմատներ ունեին:
Տես նաևԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ John North, Roman Religion (Cambridge University Press, 2000) pp. 4ff.
- ↑ North, Roman Religion, pp. 4–5.
- ↑ North, Roman Religion, p. 4.
- ↑ T.P. Wiseman, Remus: A Roman Myth (Cambridge University Press, 1995), p. xiii.
- ↑ T.P. Wiseman, The Myths of Rome (University of Exeter Press, 2004), preface (n.p.).
- ↑ Wiseman, The Myths of Rome, preface.
- ↑ Alexandre Grandazzi, The Foundation of Rome: Myth and History (Cornell University Press, 1997), pp. 45-46.
- ↑ J.N. Bremmer and N.M. Horsfall, Roman Myth and Mythography (University of London Institute of Classical Studies, 1987), pp. 49-62.
- ↑ Bremmer and Horsfall, pp. 63-75.
- ↑ Bremmer and Horsfall, pp. 76-88.
- ↑ Bremmer and Horsfall, pp. 89-104; Larissa Bonfante, Etruscan Life and Afterlife: A Handbook of Etruscan Studies (Wayne State University Press, 1986), p. 25.
- ↑ Bremmer and Horsfall, pp. 105—111.
- ↑ Moses Hadas, A History of Latin Literature (Columbia University Press, 1952), p. 15 online.
- ↑ C.O. Brink, Horace on Poetry. Epistles Book II: The Letters to Augustus and Florus (Cambridge University Press, 1982), p. 64 online.
ԳրականությունԽմբագրել
- Alan Cameron Greek Mythography in the Roman World (2005) Oxford University Press, Oxford (reviewed by T P Wiseman in Times Literary Supplement 13 May 2005 page 29)
- Lexicon Iconographicum Mythologiae Classicae (LIMC) (1981—1999) Artemis-Verlag, 9 volumes.
Արտաքին հղումներԽմբագրել
Հռոմեական դիցաբանություն Վիքիպահեստում |
- Mitología de Romaen dearqueologia.comArchived 2018-01-01 at the Wayback Machine.
- Mitología romana en cuentos-infantiles.idoneos.com
- elolimpo.com, mitología clásica
- Diccionario de personajes en el sitio Theoi; en Idioma inglés|inglés.
- Dioses romanos
- Römische Götter