Բրեմենյան երաժիշտներ
Բրեմենյան երաժիշտներ (գերմ.՝ Die Bremer Stadtmusikanten), Գրիմ եղբայրների հեքիաթը թափառաշրջիկ երաժիշտների մասին։ Անտի Աարնե-Թոմփսոնի` հեքիաթների դասակարգման սանդղակում համապատասխանում է №130 կետին. «վտարված կենդանիները նոր տուն են գտնում»[1]։
Բրեմենյան երաժիշտներ գերմ.՝ Die Bremer Stadtmusikanten | |
---|---|
![]() Բրեմենյան երաժիշտներին նվիրված արձան Բրեմենում | |
Տեսակ | գրական ստեղծագործություն և հեքիաթ |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Վիքիդարան | Բրեմենյան երաժիշտներ |
![]() |
ՍյուժեԽմբագրել
Հեքիաթի գլխավոր հերոսները` իրենց տերերի կողմից վիրավորված, նրանցից դժգոհ ավանակը, շունը, կատուն ու աքաղաղը, ուղևորվում են Բրեմեն քաղաք, որ դառնան քաղաքային երաժիշտներ։ Չկարողանալով հասնել քաղաք` կենդանիները որոշում են գիշերել անտառում։ Ավանակն ու շունը պառկում են քնելու մեծ ծառի տակ, կատուն տեղավորվում է ծառի ճյուղերին, իսկ աքաղաղը բարձրանում է ծառի ծայրը, ուր նրան անվտանգ է թվում։
Կենդանիներն անտառում հայտնաբերում են ավազակների որջ։ Բրեմենյան երաժիշտները, բարձրանալով իրար վրա, կատարում են իրենց «երգը». ավանակը զռում է, շունը` հաչում, կատուն` մլավում, իսկ աքաղաղը` կանչում։ Ավազակները սարսափահար փախչում են։
Բրեմենյան երաժիշտներից ամեն մեկը պառկում է քնելու իր նախընտրած սովորույթով ու նախընտրած տեղում. ավանակը պառկում է բակում` աղբակույտի վրա, շունը` դռան տակ, կատուն` օջախի մոտ, իսկ աքաղաղը` ավազակների խրճիթի կտուրին։
Ուշ գիշերով ավազակների ատամանը խմբի անդամներից մեկին ուղարկում է` տեսնելու, թե ով էր վերջիվերջո գրավել խրճիթը։ Սակայն «հետախույզին» կատուն ճակռտում է, շունը` կծում, իսկ ավանակը զռում է, աքաղաղն էլ` կանչում տան կտուրից։ Ավազակը խուճապահար վերադառնում է ատամանի մոտ և պատմում, որ տունը գրավել են սարսափելի արարածներ։ Ավազակներն այլևս չեն համարձակվում վերադառնալ, և կենդանիները մնում են ապրելու նրանց խրճիթում։
ԷկրանավորումներԽմբագրել
«Բրեմենյան երաժիշտների» թեման հաճախ է հիմք դարձել տարբեր ֆիլմերի, մուլտֆիլմերի, մյուզիքլների, թատերական ներկայացումների համար։ Ահա դրանցից մի քանի օրինակ.
- «Բրեմենյան երաժիշտներ» (1922, 1934) - դիսնեյյան մուլտֆիլմեր
- «Ուրախ երաժիշտներ» (1937) - խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ
- «Բրեմենյան երաժիշտներ» (1969) - խորհրդային մուլտֆիլմ
- «Բրեմենյան երաժիշտների հետքերով» (1973) - խորհրդային մուլտֆիլմ, «Բրեմենյան երեժիշտները» մուլտֆիլմի շարունակությունը
- «Բրեմենյան երաժիշտներ. անվախ քառյակ» (1997) - գերմանական լիամետրաժ մուլտֆիլմ[2]
- «Նոր բրեմենյան երաժիշտներ» (2000) - ռուսական մուլտֆիլմ
- «Բրեմենյան երաժիշտներ» (2000) - ֆիլմ-մյուզիքլ
- «Բրեմենյան երաժիշտներ» (2009) - մյուզիքլ (ռեժիսոր` Բորիս Բորեյկո)
- «Բրեմենյան երաժիշտներ» (իսպ.՝ Los 4 Musicos de Bremen)
- «Բրեմենյան երաժիշտներ» (2009), (Die Bremer Stadtmusikanten, Գերմանիա, ռեժիսոր` Դիրկ Ռեգել)
ՀուշարձաններԽմբագրել
Բրեմեն քաղաքի կենտրոնում 1951 թվականին տեղադրվել է քանդակագործ Գերհարդ Մաքսի ստեղծած քանդակը` նվիրված բրեմենյան երաժիշտներին։ Բրոնզե այդ հուշարձանը դարձել է քաղաքի խորհրդանիշը։ Այն ներկայացնում է հեքիաթի չորս գլխավոր հերոսներին` բուրգի ձևով իրար վրա նստած։
Այս հուշարձանի նմանությամբ քանդակագործ Քրիստ Բաումգարտելը ստեղծել է քանդակ, որը նվիրվել է Ռիգային` Բրեմենի քույր-քաղաք դառնալու կապակցությամբ։
Կենդանիների բուրգ ներկայացնող մեկ այլ քանդակ էլ տեղադրված է գերմանական Ցյուլպիխում[3]։
Հեքիաթի երգող հերոսներին նվիրված քանդակ կա Կրասնոյարսկում։ Խորհրդային մուլտֆիլմի կերպարները դասավորված են շատրվանի շուրջ[4]։ Հեքիաթի հերոսներին նվիրված հուշարձաններ կան նաև Սոչիում, Լիպեցկում, Խաբարովսկում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Heidi Anne Heiner, «Tales Similar to Bremen Town Musicians Archived 2019-02-06 at the Wayback Machine.»
- ↑ «imdb.com «Die furchtlosen Vier (1997)»»։ Արխիվացված օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-08-18
- ↑ «Вариант памятника Бременским музыкантам в Цюльпихе»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2016-07-21
- ↑ «Памятники бременским музыкантам»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին։ Վերցված է 2010-09-23