Առաջին գիշեր (տոն)
Առաջին գիշեր (անգլ.՝ First Night), Նոր տարին դիմավորելու հյուսիսամերիկյան մշակութային սովորույթ, որը տևում է դեկտեմբերի 31-ի կեսօրից մինչև կեսգիշեր։
Առաջին գիշերը իրականում տեղի է ունենում անցնող տարվա վերջին գիշերը։ Տոնակատարությունները տեղի են ունենում կամ բաց երկնքի տակ, կամ էլ եկեղեցում ու թատրոնում։ Ուղեկցվում են երաժշտությամբ, պարերով, հրավառությամբ, սառցե քանդակների և այլ ցուցահանդեսներով, հաճախ կազմակերպվում են շքահանդեսներ։
Տոնակատարությունը սկսել է 1976 թվականին, երբ Բոստոնում նկարիչների ոչ մեծ խումբ, Նոր տարի տոնելու ուրիշ ձև փնտրելով, միջոցառում կազմակերպեց, որտեղ ալկոհոլային խմիչք օգտագործելն արգելված էր[1]։ Շուտով այդ տոնը սկսեցին տոնել մոտակա համայնքները ևս։ Իսկ 1990-ականներին Բոստոնում այդ տոնին սկսեցին մասնակցել 1000-ից ավել արվեստագետներ[2]։ 2006 թվականին տոնակատարությանը մասնակցել է միլիոնից ավելի մարդ[1]։
Բոստոնի մի քանի հեռուստաալիքներ հեռարձակում են տոնակատարության վերջին մասը, ներառյալ՝ ժամանակի հետհաշվարկն ու հրավառությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ford, Rosemary (2006-12-28). Carving out First Night Boston; Local ice sculptor lends frozen art to annual celebration Արխիվացված 2013-01-22 archive.today. The Eagle Tribune.(անգլ.)
- ↑ Nordheimer, Jon (1990-12-26). A New Year's Fete Of Art, Not Alcohol. New York Times.(անգլ.)