Վայոլեթ Կոնստանս Ջեսոփ (անգլ.՝ Violet Constance Jessop, հոկտեմբերի 2, 1887(1887-10-02) կամ հոկտեմբերի 1, 1887(1887-10-01)[1], Բաիա Բլանկա, Բուենոս Այրես, Արգենտինա և Բուենոս Այրես, Արգենտինա - մայիսի 5, 1971(1971-05-05)[1], Great Ashfield, Mid Suffolk, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուղևորափոխադրող «White Star Line» ընկերության օվկիանոսային լայներների (խոշոր օվկիանոսային նավ) ուղեկցորդուհի։ Վայոլեթ Ջեսոփն աշխատել է «Օլիմպիկ» դասի բոլոր լայներներում և ականատես է եղել դրանց աղետներին։ Վայոլեթ Ջեսոփը եղել է «Օլիմպիկի» տախտակամածին, երբ նա զարկվում էր «Հոուք» կրեյսերին, «Տիտանիկում», որը բախվեց այսբերգին, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա որպես գթության քույր ծառայել է «Բրիտանիկ» հիվանդանոցային նավում, որը խորտակվեց ականի պայթյունից։ «Օլիմպիկ» դասի բոլոր լայներներում կործանիչ պահերին լինելը Վայոլեթ Ջեսոփի կյանքի պատմությունը հանրաճանաչ դարձրեց «Տիտանիկի» աղետն ուսումնասիրողների շրջանում։

Վայոլեթ Ջեսոփ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1887(1887-10-02) կամ հոկտեմբերի 1, 1887(1887-10-01)[1]
ԾննդավայրԲաիա Բլանկա, Բուենոս Այրես, Արգենտինա կամ Բուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էմայիսի 5, 1971(1971-05-05)[1] (83 տարեկան)
Մահվան վայրGreat Ashfield, Mid Suffolk, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և Արգենտինա
Մասնագիտությունմատուցող և բուժքույր
 Violet Constance Jessop Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Վայոլեթ Ջեսոփը ծնվել է 1887 թվականի հոկտեմբերի 2-ին իռլանդացի ներգաղթյալներ Ուիլյամ Ջեսոփի և Քեթրին Քելլիի ընտանիքում, որոնք ապրում էին Արգենտինայի Բայա Բլանկայի մոտակայքում[2][3]։ Ուիլյամ Ջեսոփը գաղթել էր Դուբլինից 1880-ականների կեսերին, որպեսզի Արգենտինայում փորձի ուժերը ոչխարների բուծման մեջ։ Քեթրինը հետևել էր նրան 1886 թվականին։ Վայոլեթը եղել էր ինը երեխաներից ավագը, որոնցից երեքը մահացան մանուկ հասակում։ Ինքը Վայոլեթը մանկության տարիներին տուբերկուլյոզ էր տարել, սակայն, չնայած բժշկի նախագուշակմանը, փրկվել էր[4]։ Հոր մահից հետո 16-ամյա Վայոլեթը և նրա ընտանիքը տեղափոխվել էին Մեծ Բրիտանիա, որտեղ նա ընդունվել էր կանանց մենաստանին կից դպրոց[2]։ Մոր հիվանդանալուց հետո նա թողել էր դպրոցը, որ հարուստ լայներներում աշխատի ուղեկցորդուհի։ Վայոլեթն ստիպված էր զգեստափոխվել, որպեսզի քիչ ուշագրավ լինի և ընդունվի գործի[5]։ 1908 թվականին՝ 21 տարեկանում, նա ստացել է իր առաջին ուղեկցորդային աշխատանքը Օրինոկոյի Արքայական փոստային նավագծում[2][4]։

Օլիմպիկ խմբագրել

Վայոլեթը 23 տարեկան էր, երբ 1911 թվականի հունիսի 14-ին, որպես ուղեկցորդուհի ոտք դրեց անդրատլանտյան «Օլիմպիկ» լայների տախտակամած[6][7][8]։ «Օլիմպիկն» այդ ժամանակների ամենաշքեղ ու ամենամեծ մարդատար լայներն էր[2]։ Սկզբնապես նա չէր ցանկանում աշխատել «White Star Line» ընկերության այդ լայներում, քանի որ այն զբաղվում էր անդրատլանտյան երթերով, իսկ Ատլանտյան օվկիանոսի եղանակային պայմանները դուր չէին գալիս Վայոլեթին։ Նավը ղեկավարում էր կապիտան Էդվարդ Ջոն Սմիթը։ 1911 թվականի սեպտեմբերի 20-ին «Օլիմպիկը» անհաջող մանևրման պատճառով խփեց «Հոուք» կրեյսերին[6][8]։ Բարեբախտաբար, աղետն ավարտվեց առանց որևէ զոհի[6], և երկու նավերն էլ, չնայած որ վնասվել էին, շարունակեցին նավարկել[8]։ Վայոլեթն իր հուշերում չի անդրադարձել այս բախմանը[4]։

Տիտանիկ խմբագրել

 
«Տիտանիկն» սկսում է նավարկումը

1912 թվականի ապրիլի 10-ին 24-ամյա Վայոլեթ Ջեսոփը անձնակազմի այլ անդամների հետ ոտք դրեց «Օլիմպիկի» զույգ «Տիտանիկ»[6], որն սկզբում չէր ուզում նստել, սակայն տեղի էր տվել հարազատներին, որոնք հավաստիացրել էին նրան, որ «Տիտանիկում» աշխատելը լավ հանձնարարական կլիներ։ Կապիտանը այն նույն Էդվարդ Ջոն Սմիթն էր և նույնիսկ նավապետի օգնականներն էին նույնը՝ Մերդոկը և Լայթոլերը, որոնք կային «Օլիմպիկում» վթարային երթի ժամանակ։ Նավ Վայոլեթը մտավ՝ իր հետ ունենալով ինչ-որ հրեական աղոթքի ձեռագրի թարգմանություն, որը նրան տվել էր մի ծեր իռլանդուհի, որը, ինչպես հետագայում պնդում էր Վայոլեթը, պիտի նրան պաշտպանեին կրակից և ջրից։ Քանի որ Վայոլեթը աստվածավախ կաթոլիկ էր, դրա համար նա այդ աղոթքը կարդալ էր տալիս նաև նավախցիկի հարևանուհուն։ Երբ չորս օր անց՝ ապրիլի 14-ին «Տիտանիկը» հարվածեց այսբերգին[9], Վայոլեթը այդ պահին գրեթե քնած էր։ Ջեսոփն իր հուշերում պատմում է, որ հրաման է ստացել բարձրանալ վերին տախտակամած, որպեսզի իր օրինակով ցույց տա ոչ անգլախոս ուղևորներին, թե ինչ պետք է անել[2]։ Նա տեսել է, թե ինչպես է նավի անձնակազմը փրկարար նավակները բեռնում[6]։ Ապա Վայոլեթը այլ ուղեկցորդուհիների հետ հայտնվել է № 16 նավակում։ Իր հուշագրություններում նա վերհիշում է, որ երբ նստեց փրկարար նավակում, զինվորականներից մեկը նրան տվեց մի փոքրիկ երեխայի։ Իսկ երբ նա հաջորդ առավոտյան փրկվածների հետ գտնվում էր «Կարպատներ» նավում, ինչ-որ կին մոտ թռավ իրեն, խլեց երեխային և ոչինչ չասելով փախավ։ Վայոլեթը մտածել էր, որ դա երեխայի մայրն էր, բայց, ինչպես հիշում էր ինքը, լինելով չափազանց սառած, այդ ժամանակ չէր էլ մտածել, որ կինը կարող էր իրեն «շնորհակալություն» ասել, սակայն չէր արել դա[8]։

Բրիտանիկ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վայոլեթը Բրիտանական Կարմիր խաչի համար ծառայում էր որպես բուժքույր։ 1916 թվականին նա հայտնվեց «Բրիտանիկ» նավում[2]։ 1916 թվականի նոյեմբերի 21-ին նավն Էգեյան ծովում հանկարծ սկսեց խորտակվել անհասկանալի պայթյունից[6][10]։ Բրիտանացի մասնագետները կարծում են, որ պայթեցվել էր ստորջրյա ինքնաշարժ ական, որը նրա տակ դրել էր գերմանական նավը, կամ հարվածել է գերմանական ուժերի տեղակայած ականապատ նավի[10]։ Դավադրության տեսությունները նաև հասնում են այն տեսակետին, որ կատարվածի պատասխանատվությունը պատկանում է անգլիացիներին, որոնք իրենք էին խորտակել նավը[10]։ Գիտնականները միահամուռ եզրակացության չեն եկել այս հարցի վերաբերյալ[10]։

Աջ նավակողի քթի մոտ պայթյունից հետո առաջնային չորս նավախցերը ողողված «Բրիտանիկը» դեռ կարողանում էր նավարկել։ Քանի որ նավը դեռ շարժվում էր, ղեկավարությունը հրաժարվեց նավակները իջեցնել, մինչև որ նավը կկանգներ։ Սակայն, չնայած այդ զգուշությանը, տեղի ունեցավ դժբախտ պատահար։ Երկու նավակներ իջեցվեցին ջուր և ուժեղ քաշվեցին դեռևս շարժվող թիապտուտակով[10]։ Թիապտուտակից մահացավ 21 մարդ։ Վայոլեթ Ջեսոփը գտնվում էր այն մակույկներից մեկում, որը քաշել էր խորտակվող նավի պտուտակը, բայց նա կարողացել էր դուրս թռչել այնտեղից և փրկվել։ Ճիշտ է, ջրի տակ հոսանքը նրան հատակն էր տարել, և նա գլխով հարվածել էր ողնափայտին[4][6], սակայն չէր վնասվել շնորհիվ շագանակագույն մազերի դեզի շնորհիվ, ինչը հետագայում պարզաբանեց նա (չնայած դրան, տարիներ անց Վայոլեթն ստիպված էր բժշկի դիմել հաճախակի գլխացավերի պատճառով, և այդ ժամանակ նրա գանգի վրա ճեղքվածք հայտնաբերվեց)։ Նա նաև նշել է, որ նավից փրկվելիս հասցրել էր իր հետ վերցնել ատամի խոզանակը, ինչը չէր հասցրել անել խորտակվող «Տիտանիկի» դեպքում, և հենց այդ առարկան էր, որ նրան ամենաշատն էր պետք նավի խորտակվելուց հետո։ Իր հուշերով, ներկայացնելով «Բրիտանիկի» խորտակման տեսարանը որպես վկա, նրա գրել է. «Օվկիանոսների բժշկական աշխարհի սպիտակ հպարտությունը... փոքր-ինչ խորը կախեց գլուխը, հետո ավելի ու ավելի խորը։ Տախտակամածային բոլոր մեխանիզմները ընկան ծովը, ինչպես երեխայի խաղալիքներ։ Հետո նա զարհուրելի կերպով սուզվեց, նրա պոչամասը բարձրացավ հարյուրավոր ոտնաչափեր օդում մինչև վերջնական մռնչոցը, նա անհետացավ խորքերում[10]։

Ջեսոփը վերադարձել է «White Star Line» աշխատանքի 1920 թվականին[6]։

Հետագա կյանք խմբագրել

Պատերազմից հետո Վայոլեթը շարունակել է աշխատել «White Star Line»-ում, սակայն հետագայում տեղափոխվել է «Red Star Line», իսկ հետո՝ կրկին «Royal Mail Line»[11]։ «Red Star»-ում աշխատելիս Վայոլեթը երկու անգամ շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել է ընկերության ամենամեծ «Բելգենլանդ» լայներով։ 30-ականների վերջերին Վայոլեթը ամուսնացած է եղել (ենթադրաբար առևտրային սպասարկման նավաստու հետ, երեխաներ չեն եղել), իսկ 1950 թվականին հասել է Սուֆոլկի Գրեյթ Էշֆիլդ։

Թոշակի գնալուց մեկ տարի անց գիշերվա կեսին Վայոլեթը արթնացավ հեռախոսի զանգից։ Լսվեց մի կնոջ ձայն, որը չներկայացավ և հարցրեց Վայոլեթին, թե նա՞ է փրկել այն գիշեր երեխային, երբ խորտակվեց «Տիտանիկը»։ Վայոլեթը պատասխանեց՝ այո։ Այդ ժամանակ անծանոթուհին ասաց. «Դե ինչ, ես այդ երեխան եմ», ծիծաղեց և կախեց լսափողը։ Նրա ընկեր և կենսագիր Ջոն Մեքսթոուն Գրեմը ենթադրել էր, որ գյուղի երեխաները որոշել են կատակել նրա հետ, սակայն Վայոլեթը պատասխանել էր, որ նա առաջին էր, ում ինքը պատմել է փրկված երեխայի մասին։ Մինչ օրս փրկված երեխայի ինքնությունը մնում է չպարզված։ Ըստ պահպանված տվյալների՝ № 16 փրկանավակում եղած միակ երեխան եղել է հինգ ամսական Էսադ Ալեքսանդր Թոմասը Լիբանանից, որին նրա հորեղբայր Չարլզը (նա մահացել է) տվել է այնտեղի ուղևորներից մեկին, սակայն դա հավանաբար եղել է 27-ամյա Էդվինա Սելիա Թրոթը երկրորդ կարգի ուղևորներից (հետագայում «Կարպատների» վրա Էսադին գտել է նրա մայր Ֆամինա Թոմասը)։

Ջեսոփը այն փրկված ուղևորներից է, որը վկայել է, որ լսել է «Մոտ, իմ Աստված, Քեզ» հիմնի երաժշտությունը։

Վայոլեթ Ջեսոփը, որին անվանում էին «Միսս անջրասույզ», մահացել է սրտի անբավարարությունից 83 տարեկան հասակում 1971 թվականին[11][12]։

Արվեստում խմբագրել

1958 թվականի «Հիշողությունների գիշեր» ֆիլմում դերասաններից մեկում ներկայացված է ռազմածովային ճարտարապետ Թոմաս Էնդրյուսը (Մայքլ Գուդլայֆ) հրանահանգում է ուղեկցորդուհուն, որ ցույց տա փրկաբաճկոնի կիրառման օրինակ մյուս ուղևորների համար։ Այս և շատ այլ դրվագներ, երկխոսություններ ոգեշնչել են Ջեյմս Քեմերոնին 1997 թվականին «Տիտանիկ» ֆիլմի մի շարք տեսարանների համար, ներառյալ նման դրվագը Էնդրյուսի և Լյուսի անունով ուղեկցորդուհու միջև։ Աղջիկը ավելի ուշ ևս երևում է կադրում՝ առաջին կարգի ուղևորներից մեկի իրերը դասավորելիս։

Հեռուստատեսային «Բրիտանիկ» ֆիլում, որը թողարկվել է 2000 թվականին, գլխավոր կերպարը Վերա Քեմբելն է (Ամանդա Ռայան), որը վախենում է ճանապարհորդել «Բրիտանիկով», քանի որ չորս տարի առաջ փրկվել էր «Տիտանիկից»։ Այս կերպարի հիմքում հավանաբար ընկած է Ջեսոփի իրական կյանքը, որը փրկվել է երկու աղետներից էլ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopedia Titanica — 1996.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Jessop, Violet; Maxton-Graham, John (1997). Titanic Survivor. Dobbs Ferry, New York: Sheridan House. ISBN 1-57409-184-0.
  3. «Violet Jessop Biography». Biography.com. A&E Television Networks. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Solomon Reid, Deborah (1998 թ․ հունվարի 1). «Titanic survivor: the newly discovered memoirs of Violet Jessop who survived both the Titanic and Britannic disasters». The Women's Review of Books. 15: 9.
  5. Stanley, Jo (2000 թ․ ապրիլ). «With Cutlass and Compress: Women's Relations with the Sea». Gender & History. 12 (1): 232–236. ISSN 0953-5233.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Damon, Duane (2012 թ․ ապրիլ). «Angel of the White Star Violet Jessop». Cobblestone. Vol. 33, no. 4. էջ 16.
  7. Kaplan, David A.; Underwood, Anne (1996 թ․ նոյեմբերի 25). «The iceberg cometh». Newsweek. Vol. 128, no. 22.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Upton, Emily (2014 թ․ հունվարի 28). «The woman who survived all three disasters aboard the sister ships: The Titanic, Britannic, and Olympic». Today I Found Out.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  9. Protasio, John (2012). «A Titanic Centennial». Naval History. 26 (2): 48.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Gleick, Elizabeth; Carassava, Anthee (1998 թ․ հոկտեմբերի 26). «Deep Secrets». Time International (South Pacific Edition). No. 43. էջ 72.
  11. 11,0 11,1 Stephen Wynn; Tanya Wynn (2017 թ․ մայիսի 31). Women in the Great War. Pen & Sword Books Limited. էջ 87. ISBN 978-1-4738-6542-6.
  12. Violet Jessop (2012 թ․ ապրիլի 4). Titanic Survivor. Sheridan House. էջ 224. ISBN 978-1-4617-4032-2.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայոլեթ Ջեսոփ» հոդվածին։