Ճամայկա կամ Ջամայկա[1] (անգլ.՝ Jamaica), կղզի-պետություն Կենտրոնական Ամերիկայում։ Մեծ Բրիտանիայի նախկին գաղութ։ Ընդգրկված է բրիտանական համընկերության մեջ։ Մայրաքաղաքն է Քինգստոնը։

Ճամայկա
Ջամայկա դրոշ
Դրոշ
Ջամայկա զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
"Out of many, one people"
Ազգային օրհներգ՝
"Jamaica, Land We Love"
Թագավորական օրհներգ՝
"God Save the King"
Ջամայկա դիրքը
Ջամայկա դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Քինգստոն
17°59′N, 76°48′W
Պետական լեզուներ Անգլերեն
Կառավարում Սահմանադրական Միապետություն (Պարլամենտական ժողովրդավարություն)
 -  Միապետ Չարլզ III
 -  Governor-General Kenneth Hall
 -  Վարչապետ Բրյուս Գոլդինգ
Անկախություն
 -  Միացյալ Թագավորությունից Օգոստոսի 6 1962 
 -  Ջրային (%) 1.5
Բնակչություն
 -  Հուլիս 2005 նախահաշիվը 2,651,000  (138th)
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $11.69 billion (131-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $4,300 (114th)
ՀՆԱ (անվանական) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $9.730 միլլիարդ (101-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $3,658 (79-րդ)
Ջինի (2000) 37.9 (միջին
ՄԶՀ (2004) decrease 0.724 (միջին) (104th)
Արժույթ Ջամայկայի դոլար (JMD)
Ժամային գոտի (ՀԿԺ-5)
Ազգային դոմեն .jm
Հեռախոսային կոդ +1 876

Անվանում Խմբագրել

Հնագույն բնակիչները եղել են արավակների հնդկացիական ցեղերը։ Նրանց կղզին անվանում էին Հայմակա («Աղբյուրների կղզի»․ լավ ջրի առկայության համար)։ 1494 թվականին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց կղզին և այն՝ ի պատիվ Իսպանիայի թագավորական ընտանիքի, անվանեց Ֆերդինանդի և Իզաբելայի կղզի։ Բայց այդ անվանումը չարմատավորվեց և պահպանվեց հնդկացիական անվանումը՝ Ճամայկա ձևով[2]։

Պետական կառուցվածք Խմբագրել

Մինչև 1962 թվականը Ճամայկան գտնվում էր Անգլիայի տիրապետության տակ։ 1962 թվականի օգոստոսի 6-ին ձեռք է բերում անկախություն։ Գործում է Սահմանադրություն (1997 թվականի ռեֆորմով և փոփոխություններով)։ Պետության պաշտոնական ղեկավարը համարվում է բրիտանական միապետը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ներկայացված գեներալ-նահանգապետի կողմից, ով նշանակվում է Ճամայկայի վարչապետի խորհրդով։ Գեներալ-նահանգապետը ստորագրում է բոլոր օրենսդրությունները և նշանակում վարչապետ։ Գեներալ-նահանգապետին կից գործում է կոնսուլտատիվ հիմնարկ՝ բաղկացած 6 հոգուց - Գաղտնի խորհուրդ։ Գեներալ-նահանգապետը վարչապետի խորհրդով նշանակում է նաև կառավարության անդամներին։

Բնակչություն Խմբագրել

Ճամայկայի բնակչությունը 2004 թվականի հուլիսի դրությամբ կազմում էր 2 միլիոն 713 հազ. 130 մարդ, բնակչության խտությունը 1 քառ. կմ. կազմում էր 243 մարդ։ Ճամայկայի բնակչության միջին տարիքը 26,8-ն է, 28,2 %-ը կազմում են 14 տարեկանից ցածր, 65 %-ը՝ 14-ից մինչև 64 տարեկան, 6,9 %-ը 65 տարեկանից բարձր բնակիչները։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 55։ ISBN 99941-56-03-9 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Վիքիճամփորդն ունի Ճամայկային առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։