Ֆունտ ստեռլինգ
Ֆունտ ստեռլինգ (Սիմվոլ։ £; ISO code։ GBP), սովորաբար գործածվում է ֆունտ, Միացյալ Թագավորության և թագի հպատակների պաշտոնական արժույթն է[2]։
Տեսակ | տարադրամ և ֆունտ |
---|---|
ISO 4217 կոդ | GBP |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ներդրման ամսաթիվը | հուլիսի 27, 1694 |
Անվամված է | Ֆունտ[1] և ստերլինգ արծաթ |
Պաշտ օգտագործողներ | Միացյալ Թագավորություն |
Կազմված է | shilling? և penny? |
Նշան | £ |
Նշանի նկարագրություն | £ |
Հապավում | GBP (£) |
Մետաղադրամ | Հաճախ օգտագործվող` 1p, 2p, 5p, 10p 20p, 50p, £1, £2 Հազվադեպ օգտագործվող` 3p, 4p, 25p, £5 £20, £500, £1,000 |
Թղթադրամ | Հաճախ օգտագործվող` £5, £10, £20, £50 Հազվադեպ օգտագործվող` £1, £100 |
Կենտրոնական բանկ | Անգլիայի բանկ |
Փոխարինել է | Anglo-Saxon pound?, East African rupee? և pound Scots? |
Փոխարված է | Ավստրալիական ֆունտ |
Պատմություն
խմբագրելԱնգլիական ֆունտ ստեռլինգը առաջացել է 10-րդ դարում, այդ ժամանակաշրջանում Անգլիայում ապրող դրամափոխ-ոսկերիչների կողմից։ Դրամափոխները իրենց մոտ էին պահում մարդկանց թանկարժեք իրերը՝ դրա փոխարեն ստացականներ տրամադրելով։ Մարդկանց միջև ապրանքափոխանակությունը իրականացվում էր ստացականների միջոցով, և կարելի է համարել, որ առաջին թղթադրամները հենց ստացականներն են եղել։ Ստացականները ավելի հարմար էին, քան ոսկյա և արծաթյա մետաղադրամները, դրա համար ստացականը, հետո նաև թղթադրամը դարձավ ոսկու նյութական արժեքի այլ տարբերակ։ Ֆունտ ստեռլինգը համարվում է ամենադիմացկուն արժույթը, որի տատանումները աննշան են եղել։ Նրա մի կողմում պատկերված է Անգլիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը, իսկ մյուսում կողմում՝ մարդիկ, որոնցով հպարտանում է Բրիտանիան։ Այսօր Անգլիայում շրջանառության մեջ կա 5, 10, 20, և 50 ֆունտ արժեղությամբ դրամներ։
Վայրէջքներ
խմբագրելՉնայած իր կայունությանը՝ այնուամենայնիվ ֆունտ ստեռլինգը ունեցել է վայրէջքի պահեր։ Առաջին վայրջքը տեղի է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծանր տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Երկրորդը՝1993 թվականին, որի պատճառով Անգլիան կորցրեց մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլլար։
Ամենամեծ գործարք
խմբագրելՖունտ ստեռլինգով կատարված ամենամեծ գործարքը եղել է ռուս անհայտ գործարարի կողմից, ով 140մլն ֆունտ ստեռլինով գնել է Անգլիայի ամենաթանկ տունը։ Վճարված գինը ռեկորդային է և համարվում է ֆունտ ստեռլինգով կատարված ամենամեծ գործարքը։
XI դարից հատվել են արծաթյա, իսկ XIV դ․ կեսերից՝ նաև ոսկյա դրամներ։ Թղթադրամների թողարկումը սկսվել է 1694 թվականից։ 1816 թվականին երկրում սահմանվել է ոսկյա դրամի ստանդարտ (պահպանվել է մինչև 1914 թվականի օգոստոսը), Ֆունտ ստեռլինգը պաշտոնապես պարունակել է 7,322382 գ զուտ ոսկի։ 1925 թվականի ապրիլից մինչև 1931 թվականի սեպտեմբերը ուժի մեջ Էր ձույլ ոսկու ստանդարտը։ Այն վերացնելուց և բանկային տոմսերը ոսկու հետ փոխանակելը դադարեցնելուց հետո արժեզրկվել Է, մի քանի անգամ դևալվացվել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.etymonline.com/word/pound
- ↑ «Foreign and Commonwealth Office country profiles: South Georgia and the South Sandwich Islands». British Foreign & Commonwealth Office. 2007 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆունտ ստեռլինգ (Թղթադրամներ) (անգլ.) (գերմ.)
- Ֆունտ ստեռլինգ - Շոտլանդիա (անգլ.) (գերմ.)
- Ֆունտ ստեռլինգ - Հյուսիսային Իռլանդիա (անգլ.) (գերմ.)
- Ֆունտ ստեռլինգ - Գերնսի (անգլ.) (գերմ.)
- Ֆունտ ստեռլինգ - Ջերսի (անգլ.) (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆունտ ստեռլինգ» հոդվածին։ |