Բացել գլխավոր ցանկը

Բռնցքամարտ, բոքս, մարզաձև, բռունցքներով մենամարտ (հատուկ կանոններով) 2 մարզիկի միջին ։ Բռնցքամարտիկները հագնում են փափուկ (մազով լցված) կաշվե ձեռնոցներ, որոնք թուլացնում են հարվածի ուժը և վնասվածքից պաշտպանում դաստակը։ Մրցման մասնակիցները ստորաբաժանվում են ըստ քաշի, տարիքի ու մարզական պատրաստվածության։ Տեխնիկական և մարտավարական առումով բոքսը սպորտի առավել բարդ ձևերից է։

Բռնցքամարտ
Boxing080905 photoshop.jpg
Տեսակմենամարտ
Ծագման երկիրFlag of England.svg Անգլիա
ՊորտալPortal:Boxing?
Boxing Վիքիպահեստում
Boxing pictogram.svg

Բովանդակություն

ԿանոններԽմբագրել

Մարտի մասնակիցները, որոնք հագնում են կաշվե փափուկ ձեռնոցներ, ձգտում են միմյանց առավել մեծ թվով հարվածներ հասցնելով միավորներ շահել։ Թույլատրվում է հարվածել դեմքին և իրանին՝ գոտկատեղից վերև։ Հաղթանակը շնորհվում է ավելի շատ միավորներ ձեռք բերած մարզիկին։ Մարտի տևողությունը 9 րոպե է, այն բաղկացած է 3 րոպեանոց 3 մրցամասից՝ երկու մեկ րոպեանոց ընդմիջումով։ Մարտը տեղի է ունենում ռինգում, որը 6x6 մետր չափերի պարաններով շրջափակված մրցահարթակ է[1]:

ԱռողջապահությունԽմբագրել

Բոքսը նպաստում է սիրտանոթային և շնչառության համակարգերի ֆունկցիաների կատարելագործմանը։ Բոքսի ժամանակ հնարավոր են ձեռքերի, դեմքի վնասվածքներ։ Յուրահատուկ վնասվածք է նոկաուտը (գետնատապալ պարտություն), որի ժամանակ առաջանում է գլխապտույտ, գիտակցության կարճատև կորուստ՝ ստորին ծնոտին, որովայնի վերին հատվածին հարվածելու հետևանքով։ Նոկաուտի դեպքում մարտը դադարեցվում է, մարզիկին ցույց տրվում բժշկական օգնություն։ Նրան ազատում են (տարբեր ժամկետներով) մրցումներին մասնակցելուց (կախված վնասվածքի ծանրությունից)։

Մարտը վարելու կանոններին համապատասխան՝ դատավորը դադարեցնում է մարտը՝ հակառակորդներից մեկի բացահայտ գերազանցության դեպքում։ Վնասվածքների կանխարգելման նպատակով բռնցքամարտիկները մարզումներից և մրցումներից առաջ ձեռքի դաստակները փաթաթում են բինտով, բերանում դնում կաուչուկե ատամնապահունակ (կապպ), սեռական օրգանները հարվածից պաշտպանելու համար կրում են հատուկ բանդաժներ, հագնում հատուկ պաշտպանական սաղավարտներ։ Գլխի հաճախ հանդիպող վնասվածքների հետևանքով բռնցքամարտիկները մշտապես գտնվում են բժշկական հսկողության տակ։ Բժշկական զննումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում նյարդային համակարգի, տեսողության և լսողության օրգանների, ընդհանուր ֆիզիկական զարգացածության վիճակին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 73։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։