Ջորի (լատին․՝ mūlus), էշի և զամբիկի[1] խաչասերման արդյունք։ «Ջորի» տերմինը ի սկզբանե կիրառվել է որպես երկու տարբեր տեսակի ցանկացած կենդանիների սերունդ, որն այժմ կոչվում է «հիբրիդ»։

Ջորի
Ջորի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ենթադաս Գազաններ
Լատիներեն անվանում
Equus asinus × Equus caballus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ըստ արտաքին տեսքի՝ ջորին ձիու և էշի միջև միջին մի բան է. մեծությամբ գրեթե հավասար է ձիուն և նրան նման է մարմնի կառուցվածքով, սակայն տարբերվում է գլխի, ազդրերի, սմբակների ձևով, ականջների երկարությամբ և պոչի վրայի կարճ մազերով։ Բրդի գույնով նման է մորը, իսկ ձայնով՝ հորը (ավանակ)։ Ջորու առավելությունը կայանում է նրա դիմացկունության և ուժի մեջ։

Ջորուն անհրաժեշտ է տարբերել հովատակի և էգ էշի սերնդից, որը նույնպես կոչվում է ջորի։ Ջորիները մասնակցում են ձիարշավների։ Նրանց հեշտ է պահելը և նրանք, ընդհանրապես, ավելի խոշոր են, քան հովատակի և էգ էշի հիբրիդը։ Արու ջորիները և հովատակի և էգ էշի հիբրիդները անպտուղ են, ինչպես էգերի մեծամասնությունը (հայտնի են մի քան դեպքեր, երբ էգ ջորու և հովատակի կամ էշի զուգավորումից ստացվել է ծնաճ)։ Դա տեղի է ունենում քրոմոսոմի թվաքանակի տարբերության պատճառով. ձիերն ունեն 64 քրոմոսոմ, իսկ էշերը՝ 62: Ջորու մաշկի հիմնական գույնը որոշվում է զամբիկի գույնով։

Ցուցաբերում են ավելի երկար կյանքի տևողություն, քան ձիերը (ապրում են մինչև 40 տարի), անասնակերի և խնամքի նկատմամբ ոչ պահանջկոտություն, քիչ են տրամադիր հիվանդությունների։ Աշխատունակությամբ տարբերում են 2 տեսակի ջորի՝ բեռնատար և լծկան։ Բեռնատար ջորու հետնաբաշի բարձրությունը 110-140 սմ է, լծկաններինը՝ մինչև 160 սմ։ Բեռնատար ջորին կշռում է 300-400 կգ, իսկ լծկանը՝ 400-600 կգ։ Ուժային քաշը, կախված աշխատանքի բնույթից և անհատական առանձնահատկություններից, կազմում է իրենց մարմնի զանգվածի 18-20 %-ը։ Որպես կանոն՝ բոլոր արու ջորիներին կրտում են 1,5-2 տարեկան հասակում։ Աշխատանքին սովորեցնում են 2 տարեկանից, լրիվ բեռնվածությամբ սկսում են աշխատել 4 տարեկանից։ Ջորաբուծության մեջ հասուն և երիտասարդ կենդանիներին պահելու մեթոդները նույնն են, ինչ ձիաբուծության մեջ։

Ջորի են պահում Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի արևելքի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներում։ Ամբողջ աշխարհում ջորու գլխաքանակը 1960-1965 թվականներին կազմում էր 13,8 մլն գլուխ, 1971-ին՝ 14,7 մլն։ ԽՍՀՄ-ում ջորի էին պահում Հարավային Կովկասում և Միջին Ասիայում։ 1941 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԽՍՀՄ-ում կար 6,3 հազար գլուխ ջորի, 1965-ին՝ 3,4 հազար, 1971-ին 3,2 հազար։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Клюсс Г. А., Книпович Н. М. (1890–1907). «Мул». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորի» հոդվածին։