«Աղբամանների դպրոց»[1][2][3][4][5][6] (անգլ.՝ Ashcan School), 20-րդ դարում ԱՄՆ-ում ծագած գեղարվեստի ուղղություններից[7]։ Ուղղության աշխատանքների մեծ մասը նվիրված է Նյու Յորքի աղքատ թաղամասերի աղքատ ու աշխատավոր մարդկանց կյանքի ամենօրյա ռեալիստական պատկերմանը։ Ուղղության հիմնադիրներն ու մեծագույն ներկայացուցիչներն են Ռոբերտ Հենրին, Ջոն Սլոանը, Էդվարդ Հոփորը, Էվերետ Շինը և Ուիլյամ Գլակենսը։

Պատմություն խմբագրել

 
Ուղղության ներկայացուցիչներն ու նրանց ընկերները Ջոն Սլոանի ստուդիայում, 1898

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ի մեգապոլիսներն արագ աճում էին։ Այսպես, 1890 թվականին Նյու Յորքի բնակչությունն ավելացեր էր 1.5 միլիոնով[8][9]։ Այդ ժամանակվա քաղաքային թերթերը ձգում էին նորությունները փոխանցել հնարավորինս իրականությանը մոտ։ Լուսանկարչական սարքերը դեռևս չէին կարող օգտագործվել իրադարձություններն արագ լուսաբանելու համար։ Այդ պատճառով էլ թերթերը վարձում էին նկարիչների, ովքեր պատկերազարդումներ էին անում հոդվածների համար։ Հիմնականում նրանք պատկերում էին քաղաքի ոչ բարեկարգ կողմերը։ Սա էլ խթան հանդիսացավ ամերիկյան ռեալիզմի զարգացման համար[10][11]։ Այդ նկարիչների մեջ էին Գլակենսը, Լաքսը, Սլոանը և Շիննը։ Նրանք աշխատում էին «The Philadelphia Press» թերթի համար և ստեղծագործական հանդիպումներ էին անցկացնում Հենրիի ստուդիայում[12][13]։

Ծագում խմբագրել

 
Էվերտ Շիննը, Ռոբերտ Հենրիը և Ջոն Սլոանը 1896 թվականին

1896-1904 թվականներին Հենրիի նախաձեռնությամբ նկարիչները հավաքվում են Նյու Յորքում[14]։ Քաղաքի հյուսիսում, իսպանական թաղամասում, 1904 թվականին Հենրին հիմնում է իր նոր ստուդիան։ Նրան են միանում Գլեն Կոլմանը, Ջերոմ Մայերսը և Ջորջ Բելոուզը։ Ստուդիայի անդամների կտավների հիմնական թեման Բաուէրիի փողոցներն ու դրանց այն ժամանակվա բնորոշ ներկայացուցիչներն էին` անտուն երեխաները, մարմնավաճառները, փողոցային սպորտսմենները, բռնցքամարտիկները և անօրինական ներգաղթյալները[15]։

Ծաղկման ժամանակաշրջան խմբագրել

Երկու տարի անց Հենրին ընտրվում է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։ Սակայն երբ դրանից հետո, 1907 թվականին, ակադեմիան հրաժարվում է ցուցադրել նկարչի և իր ընկերների աշխատանքների, նա որոշում է կազմակերպել սեփական ցուցահանդեսը[16]։ Ցուցահանդեսի անցկացման վայր է ընտրվում Ուիլյամ Մակբեթի պատկերասրահը Հինգերորդ պողոտայում։ Ցուցահանդեսին որոշում են մասնակցել նաև նկարիչներ Արթուր Դէվիսը, Էռնեստ Լոուսոնը և Մորիս Պրենդերգաստը, ում աշխատանքները ոճային առումով տարբերվում էին «ֆիլադելֆիական քառյակի» նկարներից։ Արդյունքում ձևավորված խումբն ի վերջո ստանում է «Ութնյակ» անվանումը։ Ցուցադրությունը ներկայացվել է հանրությանը 1908 թվականի փետրվարին և տևել է երկու շաբաթ։ Այն մեծ հաջողություն է ունեցել. ցուցահանդեսի այցելուների թիվը հասել է մոտավորապես 7000-ի, գնվել է գրեթե 4000 ԱՄՆ դոլարի նկար (այժմյան արժույթով` մոտ 100.000 դոլար)։ Նյու Յորքից բացի նկարները ցուցադրվել են ինը այլ խոշոր քաղաքներում[17]։ Ցուցահանդեսն ունեցել է նաև քննադատներ, ովքեր նշում էին, թե նկարիչները խախտել են գեղարվեստի ավանդույթները, նրանց աշխատանքները վուլգար են և անկարևոր[18] Այսպես, New York Press-ը գրել է[19].

  Անկասկած, որևէ «հեղափոխական» բան չկա 20 տարի առաջ գեղարվեստական Փարիզում հայտնի արվեստագետների հետքերով գնալու մեջ։ Ինչպես նաև, Էդուարդ Մանեի, Էդգար Դեգայի և Կլոդ Մոնեի ոճով արված գեղանկարչությունը «նոր ուղղություն չէ ամերիկյան արվեստում»։
 

Իսկ դրական կարծիքները նշում էին, թե ցուցադրված աշխատանքներն իսկապես ամերիկյան են։ Ըստ քննադատ Մարի Ֆանտոն Ռոբերտսի[18].

  Մենք լի ենք էնտուզիազմով և անկայուն ենք, և մենք ուղղակի սկսում ենք գիտակցել մեր ուժը, մեր գեղեցկությունն ու մեր բացթողումները և այն, որ մենք գրեթե նույնքան իրավունք ունենք մեզ վերբերվելու այնպես, ինչպես և մեր ներշնչանքի աղբյուրին։
 

Ավարտ խմբագրել

Աղբամանների դպրոցի փառքը երկար չի տևում։ 1913 թվականին կայացել է «Արսենալային ցուցահանդեսը» (կազմակերպիչներից մեկը Հենրին էր)։ Այն հեղափոխություն է արել ամերիկյան կերպարվեստում` առաջին պլան բերելով մոդեռնիզմը[17][20]։ Իսկ «աղբամանների դպրոց» տերմինը ծագել է միայն երեք տարի անց։ 1916 թվականի ապրիլի 8-ին The Masses ամսագրի նկարիչ Արթ Յանգը Սլոանին ուղղված նամակում գրել է[10].

  Նրանք ցանկանում են պատկերել աղբամաններ և Հորաթիո փողոցում փայլող աղջիկներ։
 

Տերմինն արագորեն կորցրել է իր բացասական երանգն[21] ու 1930-ական թվականներին սկսել է հաճախ կիրառվել` այդ գեղարվեստական ուղղությունը նկարագրելու համար[10][22][23]։

Աշխատանքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Новое в русской лексике: словарные материалы. — СПб: Институт русского языка, 1996. — С. 312.
  2. Петрова Е. Н. Страницы истории отечественного искусства. — Государственный Русский музей, 1999. — Т. 6.
  3. Новый мир. — Союз писателей СССР, 1987. — В. 5-6. — С. 263.
  4. Иностранная литература. — «Известия», 1988. — С. 242.
  5. Турчин В. С. Образ двадцатого... — Directmedia, 2013. — С. 65. — 325 с. — ISBN 5898261311
  6. Англо-русский лингвострановедческий словарь «Американа-II» / Чернов Г. В. — 2005.
  7. «Ashcan School (American art)» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.(չաշխատող հղում)
  8. «Population of the 100 Largest Urban Places: 1890» (անգլերեն). census.gov. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  9. «Population of the 100 Largest Urban Places: 1900» (անգլերեն). census.gov. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  10. 10,0 10,1 10,2 Perlman, 2012
  11. Thomas B. Connery Journalism and Realism: Rendering American Life. — Northwestern University Press, 2011. — 281 p. — ISBN 0810127334
  12. Neal David Benezra, Louise Rosenfield Noun, Franz Schulze, Christopher D. Roy, Amy N. Worthen An Uncommon Vision / Terry Ann R. Neff. — Hudson Hills, 1998. — P. 136. — 334 p. — ISBN 1879003201
  13. Gerry Souter American Realism. — Parkstone International, 2012. — P. 109. — 256 p. — ISBN 1780429924
  14. Ian Chilvers Ashcan School // A dictionary of twentieth-century art. — Oxford Profiles. — Oxford University Press, 1998. — P. 37. — 670 p. — ISBN 0192116452
  15. The Grove Encyclopedia of American Art, 2011, էջեր 159-160
  16. «Robert Henri». Encyclopedia Britannica. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.(չաշխատող հղում)
  17. 17,0 17,1 The Grove Encyclopedia of American Art, 2011, էջ 152
  18. 18,0 18,1 Homer, 1969
  19. The Grove Encyclopedia of American Art, 2011, էջ 160
  20. Ken Johnson (2007 թ․ դեկտեմբերի 28). «Ashcan School - John Sloan - Art - Review» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  21. Patricia Hills, Meghan Lalonde Ashcan School // The Encyclopedia of New York City / Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood. — 2. — Yale University Press, 2010. — P. 69. — 1584 p. — ISBN 0300182570
  22. Michael Clarke Ashcan School // The Concise Oxford Dictionary of Art Terms. — Opr Series. — Oxford University Press, 2010. — P. 16. — 288 p. — ISBN 0199569924
  23. Rebecca Zurier Another look at the Ashcan School // Picturing the City: Urban Vision and the Ashcan School. — University of California Press, 2006. — 407 p. — ISBN 0520220188

Գրականություն խմբագրել

  • Bennard B. Perlman Painters of the Ashcan School: The Immortal Eight. — Dover Fine Art, History of Art. — Dover Publications, 2012. — 224 p. — ISBN 0486257479
  • The Grove Encyclopedia of American Art / Joan M. Marter. — Oxford University Press, 2011. — Т. 1. — 2608 p. — ISBN 0195335791
  • William Innes Homer The Exhibition of "The Eight": Its History and Significance(անգլ.) // American Art Journal. — Kennedy Galleries, 1969. — В. 1. — № 1. — С. 53-64.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղբամանների դպրոց» հոդվածին։